Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 117-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.07.2011-25.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.248
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.05.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 մայիսի 2011 թ.

թիվ 117-Ն 

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ

ներդրումային ֆոնդերը պետք է ստեղծվեն միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետք է ունենա բավարար տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին որոշում կայացնելու համար,

օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերը կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան թույլտվությունը ստանալու դեպքում,

նպատակ ունենալով

սահմանել ներդրումային ֆոնդերի առանձին տեսակների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի և գրանցման ընթացակարգերի առանձնահատկությունները,

նախատեսել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերի վաճառքի թույլտվության այնպիսի ընթացակարգ, որն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումային ֆոնդերում ներդրողների շահերի պաշտպանության համար,

և հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 6-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը, 98-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մայիսի 6
ք. Երևան

 

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/11

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կորպորատիվ ֆոնդերի և պայմանագրային ֆոնդերի կանոնների գրանցման, կորպորատիվ ֆոնդերի կանոնադրությունների, ֆոնդի կառավարման և ֆոնդի պահառության պայմանագրերի և դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցման, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքի նախնական թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է դրանց հետ կապված օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավասությանը վերապահված այլ հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Օրենք` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) կառավարիչ` ներդրումային ֆոնդի կառավարիչ` համաձայն Օրենքի,

3) ֆոնդ` ներդրումային ֆոնդ` համաձայն Օրենքի։

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում սահմանված նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով կամ Կենտրոնական բանկ առձեռն մուտքագրվելու միջոցով, կամ ուղարկվում են Կենտրոնական բանկ էլեկտրոնային տարբերակով, այդ թվում` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սույն կանոնակարգով պահանջվող կանոնադրության (կանոնների) նախագծերը, դրանցում փոփոխությունները և (կամ) լրացումները, նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը (կանոնները) տպագիր ներկայացնելիս կից ներկայացվում են նաև դրանց էլեկտրոնային տարբերակները: Տպագիր ներկայացվող փաստաթղթերի պատճենները ստորագրվում են ֆոնդի կամ կառավարչի (կորպորատիվ ֆոնդի դեպքում), կամ կառավարչի (պայմանագրային ֆոնդի դեպքում) իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

5. Հրապարակային կորպորատիվ ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.

1) ֆոնդի գրանցման միջնորդագիրը, որը ստորագրվում է միջնորդագիր ներկայացնողի իրավասու անձի կողմից և ներկայացվում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդ ստեղծելու մասին,

3) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը՝ տվյալ ֆոնդն ստեղծելու (եթե ֆոնդն ստեղծվում է կառավարչի նախաձեռնությամբ) և կառավարելու մասին,

4) ֆոնդի կանոնադրության նախագծերը՝ 6 օրինակից, որոնց թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնադրությունը պետք է լինի թելակարված, ընդ որում` կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 5-ի,

5) կառավարչի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը,

6) պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը),

7) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդի կանոնադրության և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու մասին,

8) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի),

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

10) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների և դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում՝ պահառուի հետ կապի, իրականացումն ապահովող տեխնիկական և ծրագրային համակարգի նկարագրությունը,

11) փոստային հասցեն, որով ֆոնդի հիմնադիրը (հիմնադիրները) (ֆոնդի կառավարիչը) համաձայն կլինի ստանալ ֆոնդին վերաբերող փաստաթղթերը,

12) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

6. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ֆոնդի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է կորպորատիվ ֆոնդի գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:

8. Ֆոնդի կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու), ֆոնդի կառավարման պայմանագրում, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր կառավարչի հետ ֆոնդի կառավարման պայմանագիր, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը) կամ նոր պայմանագրերը ներկայացվում են Կենտրոնական բանկ գրանցման, ընդ որում՝

1) կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու) դեպքում ֆոնդը փոփոխությունները հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա. միջնորդագիր` ֆոնդի ժողովի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ֆոնդի կնիքով (առկայության դեպքում)՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

գ. ֆոնդի փոփոխված (նոր խմբագրությամբ հաստատված) կանոնադրությունը, որի թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնադրությունը՝ թելակարված, ընդ որում` կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 5-ի,

դ. ֆոնդի պահառուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված և ֆոնդի պահառուի կնիքով վավերացված (առկայության դեպքում) ֆոնդի պահառուի եզրակացությունը` կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

ե. Կենտրոնական բանկի կողմից նախկինում գրանցված կանոնադրության` ֆոնդի մոտ առկա բոլոր օրինակները: Ընդ որում, ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու դեպքում նախկինում գրանցված կանոնադրությունները վերադարձվում են ֆոնդին` չգործելու վերաբերյալ հատուկ նշագրումով,

2) ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքած ֆոնդի կառավարման պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. միջնորդագիր` ֆոնդի ժողովի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված ֆոնդի կնիքով (առկայության դեպքում)՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարչի հետ կառավարման պայմանագիր կնքելու վերաբերյալ,

գ. ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագրի պատճենը կամ նոր կառավարչի հետ կնքած կառավարման պայմանագրի պատճենը,

դ. նոր կառավարչի հետ կնքած ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցման դեպքում՝ ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին կառավարչի հետ կնքած կառավարման պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին,

3) ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. միջնորդագիր` ֆոնդի ժողովի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված ֆոնդի կնիքով (առկայության դեպքում)՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` պահառության պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքելու վերաբերյալ,

գ. պահառության փոփոխված պայմանագրի պատճենը կամ նոր պահառուի հետ կնքած պահառության պայմանագրի պատճենը,

դ. նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագրի գրանցման դեպքում ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

9. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

10. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ֆոնդի կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը), կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքած կառավարման պայմանագիրը, պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքած պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:

11. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վերագրանցման դեպքում չեն ներկայացվում ֆոնդի գրանցման համար սույն գլխով պահանջվող այն փաստաթղթերը, որոնք նախկինում ներկայացվել են Կենտրոնական բանկ և չեն փոփոխվել:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

12. Հրապարակային պայմանագրային ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) կանոնների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.

1) ֆոնդի կանոնների գրանցման միջնորդագիր, որը վավերացվում է կառավարչի իրավասու անձի կողմից և ներկայացվում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,

3) ֆոնդի կանոնների նախագծերը՝ 6 օրինակից, որոնց թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնները պետք է լինեն թելակարված, ընդ որում, կանոնների վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 5-ի,

4) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը ֆոնդի կանոնները հաստատելու մասին,

5) կառավարչի և պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,

6) փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոնների և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու կամ կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված չէ, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում),

7) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի),

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

9) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների և դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում՝ պահառուի հետ կապի, իրականացումը ապահովող տեխնիկական և ծրագրային համակարգի նկարագրությունը,

10) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

13. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 12-րդ կետով նախատեսված համապատասխան միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու), ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր պայմանագիրը ներկայացվում են Կենտրոնական բանկ գրանցման, ընդ որում՝

1) ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու) դեպքում կառավարիչը փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ կանոնները) հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. միջնորդագիր` կառավարչի տնօրենների խորհրդի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված կառավարչի կնիքով (առկայության դեպքում), համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

գ. ֆոնդի փոփոխված (նոր խմբագրությամբ հաստատված) կանոնները, որոնց թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնները՝ թելակարված, ընդ որում` կանոնների վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի,

դ. ֆոնդի պահառուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստորագրված և ֆոնդի պահառուի կնիքով վավերացված (առկայության դեպքում) ֆոնդի պահառուի եզրակացությունը` կանոնների փոփոխությունների և (կամ) լրացումների (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

ե. փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոններում փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ կանոնները) հաստատելու մասին կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),

զ. Կենտրոնական բանկի կողմից նախկինում գրանցված կանոնների` կառավարչի մոտ առկա բոլոր օրինակները: Ընդ որում, ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խնբագրությամբ հաստատված կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու դեպքում նախկինում գրանցված կանոնները վերադարձվում են կառավարչին` չգործելու վերաբերյալ հատուկ նշագրումով,

2) ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար կառավարիչը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա. միջնորդագիր` կառավարչի տնօրենների խորհրդի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված կառավարչի կնիքով (առկայության դեպքում), համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքելու վերաբերյալ,

գ. ֆոնդի պահառության փոփոխված պայմանագիրը կամ նոր պահառուի հետ կնքած ֆոնդի պահառության պայմանագիրը,

դ. փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի պահառության պայմանագրի փոփոխման կամ դրա գործողության դադարեցման և նոր պահառուի հետ ֆոնդի պահառության պայմանագրի կնքման մասին կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),

ե. նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագրի գրանցման դեպքում կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև սույն կանոնակարգի 14-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու համար պահանջվող փաստաթղթերը:

15. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ սույն կանոնակարգի 14-րդ կետով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

16. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ֆոնդի կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները, կամ նոր պահառուի հետ կնքած պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:

17. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վերագրանցման դեպքում չեն ներկայացվում ֆոնդի կանոնների գրանցման համար սույն գլխով պահանջվող այն փաստաթղթերը, որոնք նախկինում ներկայացվել են Կենտրոնական բանկ և չեն փոփոխվել:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

18. Որակավորված ներդրողների կորպորատիվ ֆոնդի, ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում`

1) ֆոնդի գրանցման միջնորդագիր, որը վավերացվում է միջնորդագիր ներկայացնողի իրավասու անձի կողմից և ներկայացվում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդը ստեղծելու մասին,

3) կառավարչի տնօրենների խորհրդի (եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ՝ ոչ հրապարակային Ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) որոշումը՝ տվյալ ֆոնդն ստեղծելու (եթե ֆոնդն ստեղծվում է կառավարչի (ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) նախաձեռնությամբ) և կառավարելու մասին,

4) ֆոնդի կանոնադրության նախագծերը՝ 6 օրինակից, որոնց թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնադրությունը պետք է լինի թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 5-ի,

5) կառավարչի (եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ՝ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը,

6) պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,

7) ֆոնդի հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդի կանոնադրության և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու մասին,

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

9) ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

10) փոստային հասցեն, որով ֆոնդը (կառավարիչը, իսկ եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումը պատվիրակվել է կառավարիչ չհանդիսացող այլ անձի՝ այդ անձը) համաձայն կլինի ստանալ իրեն վերաբերող փաստաթղթերը,

11) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

19. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով պահառության պայմանագրի մասով սահմանված տեղեկությունները ոչ հրապարակային ֆոնդի կողմից ներկայացվում են միայն առանձնացված պահառուի առկայության դեպքում:

20. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 9-րդ ենթակետով պահանջվող տեղեկությունները ներկայացվում են այն ֆոնդի գրանցման համար, որի գործադիր կառավարումն իրականացվում է կառավարիչ չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:

21. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Ֆոնդի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին ուղարկվում է ֆոնդի գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի:

23. Ֆոնդի կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվելու), ֆոնդի կառավարման պայմանագրում, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր կառավարչի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի), նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում Կենտրոնական բանկը` պատշաճ կերպով ներկայացվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այդ փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը) կամ նոր պայմանագրերը կամ մերժում է գրանցումը:

24. Եթե սույն կանոնակարգի 23-րդ կետով նախատեսված փոփոխությունների և (կամ) լրացումների կամ նոր պայմանագրի գրանցման ժամանակ առկա է ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից փոփոխության առարկա հանդիսացող փաստաթղթի` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին, ապա դրա գրանցումն իրականացվում է ընդհանուր կարգով՝ ըստ սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված դրույթների:

25. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 9-րդ ենթակետով պահանջվող տեղեկություններում փոփոխություններ տեղի ունենալուց հետո փոփոխված տեղեկությունները 10-օրյա ժամկետում ներկայացվում են Կենտրոնական բանկ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

 ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

26. Որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդ) կանոնների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.

1) ֆոնդի կանոնների գրանցման միջնորդագիր, որը վավերացվում է կառավարչի (եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ՝ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) իրավասու անձի կողմից և ներկայացվում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) կառավարչի տնօրենների խորհրդի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) որոշումը՝ տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,

3) ֆոնդի կանոնների նախագծերը՝ 6 օրինակից, որոնց թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնները պետք է լինեն թելակարված, ընդ որում, կանոնների վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 5-ի,

4) կառավարչի տնօրենների խորհրդի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) որոշումը` ֆոնդի կանոնները հաստատելու մասին,

5) կառավարչի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) և պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,

6) փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոնների և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու, կամ կառավարչի տնօրենների խորհրդի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),

7) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

8) ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ տեղեկությունները` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

9) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

27. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով պահառության պայմանագրի մասով սահմանված տեղեկությունները ոչ հրապարակային ֆոնդի կողմից ներկայացվում են միայն առանձնացված պահառուի առկայության դեպքում:

28. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկությունները ներկայացվում են այն ֆոնդերի գրանցման համար, որոնց գործադիր կառավարումն իրականացվում է կառավարիչ չհանդիսացող անձի կողմից:

29. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնների գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

30. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (նոր խմբագրությամբ կանոնները հաստատվելու), ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում Կենտրոնական բանկը` պատշաճ կերպով ներկայացվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այդ փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:

31. Եթե սույն կանոնակարգի 30-րդ կետով նախատեսված փոփոխությունների և (կամ) լրացումների կամ նոր պայմանագրի գրանցման ժամանակ առկա է ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից փոփոխության առարկա հանդիսացող փաստաթղթի` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին, ապա դրա գրանցումն իրականացվում է ընդհանուր կարգով՝ ըստ սույն կանոնակարգի 14-րդ կետով նախատեսված դրույթների:

32. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկություններում փոփոխություններ տեղի ունենալուց հետո փոփոխված տեղեկությունները 10-օրյա ժամկետում ներկայացվում են Կենտրոնական բանկ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

33. Գրանցման վկայականի վերաձևակերպման համար կորպորատիվ ֆոնդը Կենտրոնական բանկ է ներկայացնում վերաձևակերպման միջնորդագիր` կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը և գրանցման վկայականի վերաձևակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը: Գրանցման վկայականի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող գրանցման վկայականի նոր օրինակը կորպորատիվ ֆոնդին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա գրանցման վկայականը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:

34. Գրանցման վկայականի վերաձևակերպման կամ վերաձևակերպումը մերժելու մասին որոշումը կայացվում է համապատասխան միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

35. Գրանցման վկայականի կորստի (կորցնելու, հափշտակման կամ ոչնչացման) կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն) դեպքում կորպորատիվ ֆոնդը Կենտրոնական բանկ միջնորդագիր է ներկայացնում գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած գրանցման վկայականը (բացառությամբ կորստի դեպքերի):

36. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրում է կառավարչին վերջինիս կողմից համապատասխան միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

37. Կորած գրանցման վկայականը գտնելու դեպքում կորպորատիվ ֆոնդը գտնված գրանցման վկայականի օրինակը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

38. Գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը` անկախ կրկնօրինակը տրամադրելու հիմքից:

39. Գրանցման վկայականի կրկնօրինակի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

40. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախաձեռնող անձինք Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը, ընդ որում`

1) նախնական թույլտվության տրամադրման միջնորդագիրը վավերացվում է կառավարչի կամ օտարերկրյա ֆոնդի իրավասու անձի կողմից և ներկայացվում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

2) կանոնադրության, այլ հիմնադիր փաստաթղթերի, պայմանագրային ֆոնդի կանոնների թերթերը պետք է լինեն համարակալված, կանոնադրությունը, այլ հիմնադիր փաստաթղթերը, կանոնները պետք է լինեն թելակարված, ընդ որում, կանոնադրության, այլ հիմնադիր փաստաթղթերի, կանոնների վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 5-ի,

3) ֆոնդի կամ կառավարչի գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա նեդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ի,

4) ազդագիրը ներկայացնելիս (ընդ որում, սույն բաժնի իմաստով ազդագիր է համարվում նաև ֆոնդի արժեթղթերի հրապարակային առաջարկի՝ ազդագրին համարժեք այլ փաստաթուղթը) ներկայացվում է նաև օտարերկրյա պետության` կառավարչի և (կամ) ֆոնդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից տրված գրանցման վկայականի պատճենը կամ այլ փաստաթուղթ, որով թույլատրվում է ազդագրի հրապարակում, եթե նման փաստաթուղթ պահանջվում է օտարերկրյա օրենսդրությամբ (բացառությամբ բաց ֆոնդի կամ որակավորված ներդրողների ֆոնդի թողարկած արժեթղթերի),

5) գործակալի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագրում պահանջվող տեղեկությունների` գործակալին վերաբերող մասում,

6) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

41. Եթե օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը վաճառվում են տվյալ ֆոնդի կառավարիչ համարվող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կողմից, նախնական թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են կառավարչին (եթե Կենտրոնական բանկում առկա համապատասխան տեղեկություններում չեն կատարվել փոփոխություններ) և գործակալին:

42. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվությունը տրամադրելու կամ թույլտվությունը մերժելու մասին սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

43. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու Կենտրոնական բանկի թույլտվությունը ստանալուց հետո սույն կանոնակարգի 40-րդ կետով նախատեսված տեղեկություններում և փաստաթղթերում փոփոխություններ տեղի ունենալու դեպքում օտարերկրյա ֆոնդը կամ կառավարիչը ողջամիտ ժամկետում պատշաճ ձևով Կենտրոնական բանկ է ներկայացնում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը:

44. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար թույլտվության տրամադրումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Օրենքին կամ այլ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում,

2) ֆոնդի ազդագիրը չի համապատասխանում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով ազդագրի նկատմամբ սահմանված պահանջներին,

3) ազդագիրը ամբողջությամբ, հստակ և ոչ երկիմաստ կերպով չի արտացոլում ֆոնդի գործունեության բոլոր հիմնական կողմերը, կամ պարունակում է ապակողմնորոշող, ոչ լիարժեք կամ հակասական դրույթներ,

4) ֆոնդի անվանումը չի համապատասխանում Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դրույթներին,

5) օտարերկրյա ֆոնդի կառավարիչը, կառավարչի ղեկավարը կամ օտարերկրյա օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում ֆոնդի կառավարման մեջ ներգրավված այլ անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ կառավարիչը կամ նրա պաշտոնատար անձը` որպես կառավարչի ղեկավար կամ կառավարչի կառավարումն իրականացնող անձ, կարող է վտանգել ֆոնդի ներդրողների շահերը,

6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ֆոնդը (ֆոնդի կառավարիչը), գործելով գործարար ծրագրին համապատասխան, ի վիճակի չի լինի բնականոն կազմակերպել օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի հրապարակային վաճառքը Հայաստանի Հանրապետությունում կամ գործարար ծրագիրն անիրատեսական է,

7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետությունում վաճառքի և հետգնման (մարման) ընթացակարգը, այդ թվում` արժեթղթերի վաճառքի և հետգնման (մարման) հետ կապված վճարումների կատարման պայմանները բավարար հստակ չեն և (կամ) չեն երաշխավորում Հայաստանի Հանրապետությունում ներդրողների շահերի պաշտպանությունը,

8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդը չի ապահովում օտարերկրյա ֆոնդի գործունեության մասին թարմ և բավարար ծավալի տեղեկատվության մատչելիությունը ներդրողներին,

9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդի գրանցման երկրում ֆոնդերի (ֆոնդի կառավարիչների) գործունեությունը պատշաճ չի վերահսկվում,

10) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի՝ Հայաստանի Հանրապետությունում վաճառք կազմակերպելու ընթացքում այլ պատճառներով ներդրողների օրինական շահերը բավարար չափով պաշտպանված չեն:

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ (ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ

------------------------------------------ ին

 

Հարգելի -----------------------,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք ֆոնդ (ֆոնդի կանոններ) գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր………..էջ:

Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդը (ֆոնդի կանոնները):

 

Տեղեկություններ ֆոնդի մասին

 

1.

Ֆոնդի անվանումը

 

2.

Կառավարչի ֆիրմային անվանումը

 

3.

Ֆոնդի իրավական կարգավիճակը

 Պայմանագրային

Կորպորատիվ

4.

Ֆոնդի կազմակերպական-իրավական ձևը (միայն կորպորատիվ ֆոնդի համար)

 Հաստատուն կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն

Փոփոխական կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

5.

Պահառուի ֆիրմային անվանումը

 

6.

Արդյոք ֆոնդն ունի՞ ենթաֆոնդեր

Այո

Ոչ

7.

 

Ֆոնդի տեսակը`

7.1

 

Ներդրումային ֆոնդ

 Ստանդարտ ֆոնդ

Մասնագիտացված ֆոնդ

 Անշարժ գույքի ֆոնդ

Լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ)

 Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ (փրայվիթ էքուիթի ֆոնդ)

 Վենչուրային ֆոնդ

 Ֆոնդերի ֆոնդ

 Այլ (նշել կամ բնութագրել)

 

 

7.2

Կենսաթոշակային ֆոնդ 

 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ

 հավասարակշռված ֆոնդ

պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ

կայուն եկամտային ֆոնդ

 Կամավոր կենսաթոշակային ֆոնդ 

7.3

Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` 

 Բաց

Միջակայքային

Փակ 

7.4

  Ըստ տարատեսականացվածության`

 Տարատեսականացված

Չտարատեսականացված 

8.

Ֆոնդի կանոնադրությունում (կանոններում) կա՞ն ինչ-որ այլ սահմանափակումներ, թե ում կարող է առաջարկվել մասնակցություն ֆոնդում 

 Ոչ

Այո

(նշել այդ սահմանափակումները)

 

 

 

 

9.

Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները
ֆոնդի հետ կապված հարցերով կապ հաստատելու համար (առկայության դեպքում) 

  

10.

Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում) 

   

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժման:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`--------------------------------------------------------------------------------

_____________________________________________________________________________
(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, բնակության վայրը)

 

 ------ ---------------------- 20  թ.

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ

 -------------------------------------ին

Հարգելի --------------------,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք

 

 ոչ հրապարակային  որակավորված ներդրողների

 

Ֆոնդ (ֆոնդի կանոններ) գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր………..էջ:

Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդը (ֆոնդի կանոնները):

 

 Տեղեկություններ ֆոնդի մասին

 

1. 

Ֆոնդի անվանումը

   

2. 

Կառավարչի ֆիրմային անվանումը
(բացառությամբ կառավարիչ չունեցող ոչ հրապարակային ֆոնդի)

   

3.

Պահառուի ֆիրմային անվանումը
(բացառությամբ առանձնացված պահառու չունեցող ոչ հրապարակային ֆոնդի)

   

4.

Ֆոնդի իրավական կարգավիճակը

 

Կորպորատիվ

 Պայմանագրային

5.

Ֆոնդի կազմակերպական-իրավական ձևը

 

 

ոչ հրապարկային կորպորատիվ ֆոնդի դեպքում

 Հաստատուն կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

 Այլ

որակավորված ներդրողների ֆոնդ հանդիսացող կորպորատիվ ֆոնդի դեպքում

 Հաստատուն կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն

 Հաստատուն կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն

 Փոփոխական կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն

 Վստահության վրա հիմնված ընկերակցություն

   

6.

Ֆոնդի մասնակիցների քանակը
   

7.

Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները
ֆոնդի հետ կապված հարցերով կապ հաստատելու համար (առկայության դեպքում)

 

8.

Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում)

   

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`--------------------------------------------------------------------------------

_____________________________________________________________________________
(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, բնակության վայրը)

 

 ------ ---------------------- 20  թ.

 

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ

----------------------------ին

Հարգելի --------------------,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ ներկայացնում ենք օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու նախնական թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր………..էջ:

Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու նախնական թույլտվություն:

 

 Տեղեկություններ ֆոնդի մասին

 

1.

Օտարերկրյա ֆոնդի անվանումը

 

 

2.

Օտարերկրյա ֆոնդի

Ստեղծման ամսաթիվը

 
Արտաքին աուդիտ իրականացնող անձի անվանումը  

ՀՀ-ում վաճառվելիք արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում)

 
Ներդրողների նպատակային շրջանակը  
Լրացուցիչ տեղեկությունների համար  

Ինտերնետային կայք

 

 

3.

Օտարերկրյա ֆոնդի կառավարչի ֆիրմային անվանումը

   

4.

Օտարերկրյա ֆոնդի պահառուի ֆիրմային անվանումը

   

5.

Օտարերկրյա ֆոնդի և (կամ) կառավարչի գտնվելու վայրը

   

6.

Օտարերկրյա ֆոնդի տեսակը` համաձայն ՀՀ օրենքների

 

Ներդրումային ֆոնդ

 Ստանդարտ ֆոնդ

 

 Մասնագիտացված ֆոնդ

 

Անշարժ գույքի ֆոնդ

 Լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ)

 Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ

 Վենչուրային ֆոնդ

 Ֆոնդերի ֆոնդ

 Այլ (նշել կամ բնութագրել)

 

 

 

 

Կենսաթոշակային ֆոնդ

 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ

 

□ հավասարակշռված ֆոնդ

 պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ

 կայուն եկամտային ֆոնդ

 Կամավոր կենսաթոշակային ֆոնդ

11.1

Օտարերկրյա ֆոնդի տեսակը` ըստ բաժնետոմսերի թողարկման և հետգնման կառուցակարգի

 

 Բաց

 Միջակայքային

 Փակ

11.2

Օտարերկրյա ֆոնդի տեսակը` ըստ տարատեսականացվածության

 

 Տարատեսականացված

 Չտարատեսականացված

7.

Արդյոք օտարերկրյա ֆոնդն ունի՞ ենթաֆոնդեր

 

 Ոչ

 Այո

Եթե ֆոնդի ոչ բոլոր ենթաֆոնդերի արժեթղթերն են վաճառվելու Հայաստանի

Հանրապետությունում,

ապա նշեք, թե կոնկրետ որ ենթաֆոնդերի արժեթղթերը:

 

8.

Արդյո՞ք օտարերկրյա ֆոնդը որակավորված ներդրողների ֆոնդ է

 

 Այո

 Ոչ

9.

Արդյոք օտարերկրյա ֆոնդի գրանցման երկրում և (կամ) ֆոնդի կանոնադրությունում (կանոններում, այլ հիմնադիր փաստաթղթերում) կան ինչ-որ այլ սահմանափակումներ, թե ում կարող է առաջարկվել մասնակցություն ֆոնդում

 

 Ոչ

 Այո

(նշե՛ք այդ սահմանափակումները)

 

10.

ֆոնդի գործունեության վերջնաժամկետը գրանցման երկրում (առկայության դեպքում)

   

11.

ՀՀ-ում ֆոնդի արժեթղթերի վաճառքն իրականացնող անձը (եթե այն տվյալ ֆոնդի կառավարչից տարբեր անձ է)

11.1

 ՀՀ տարածքում գրանցված գործակալ

(նշեք ֆիրմային անվանումը)

 

11.2

 Կառավարչի՝ ՀՀ տարածքում ստեղծված մասնաճյուղ

(նշեք ֆիրմային անվանումը)

 

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`--------------------------------------------------------------------------------

_____________________________________________________________________________
(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, հասցեն)

 

 ------ ---------------------- 20  թ.

 

 

Հավելված 4

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_492

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

 

 

 

 

 

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 

 

 

 

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 

20---- թվականի թիվ --- որոշմամբ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---

 

 Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է 

 

-------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------

(անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, ֆոնդի տեսակը, գտնվելու վայրը)

 

ներդրումային ֆոնդին` առ այն, որ այն գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

 

Գրանցման համարը _________________________

 

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը _________________

 

Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը ______

 

Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի նախագահ _________________

 

…… ……………...… 20 ... թ.

 

Կ.Տ.

 

Հավելված 5

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

Համարակալված, կնքված և կարված է:

 

________________________
նշել թվերով

(_________________) թերթ:
նշել տառերով

 


ՀՀ կենտրոնական բանկի իրավասու ստորաբաժանման ղեկավար

 

 

___________________________
անուն, ազգանուն

_______________________
ստորագրություն

 

 

վերահսկող՝

 

 

___________________________
անուն, ազգանուն

_______________________
ստորագրություն

 

 

 

 

Հավելված 6

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ

--------------------------------ին

Հարգելի --------------------,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք

 ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ տեղեկություններ,

 ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ փոփոխված տեղեկություններ:

 

1. Ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող կազմակերպության մասին տեղեկություններ
(լրացվում են 1.1-րդ կամ 1.2-րդ կետերը)

1.1 Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը:

 

1.2 Գործադիր կառավարումն իրականացնող` ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձի վերաբերյալ տվյալներ:

Լրիվ ֆիրմային անվանումը

 

Գտնվելու և գործունեության վայրը

 

Գրանցման վկայականի համարը

 

Հեռախոսահամար

 

Ինտերնետային կայքի հասցե (առկայության դեպքում)

 

Կազմակերպության հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը

 

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում կազմակերպության մասին տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

 

Կազմակերպության լիազոր անձի անուն, ազգանուն ----------------------------

 

Ամսաթիվ (օր/ամիս/տարի) ------------------------------

 

Ստորագրություն ------------------------------

 

Կազմակերպության կնիք

 

(առկայության դեպքում)                                  Կ.Տ.

 

2. Ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ

 

(Սույն կետը լրացվում է այն դեպքում, երբ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացվում է ֆիզիկական անձի կողմից, որի դեպքում 1.1-րդ և 1.2-րդ կետերը չեն լրացվում):

 

Անձնական տվյալներ

Ձեր նկարը

Անուն, ազգանուն, հայրանուն  

Քաղաքացիություն

 

Անձնագրի (անձը հաստատող այլ փաստաթղթի) համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր

 

Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում)

 

Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)

 

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում)

 

 

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում իմ մասին տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

Ստանձնվող պաշտոնի անվանումը՝ ---------------------------------

Անուն, ազգանուն` --------------------------------------------------------

Ստորագրություն՝ --------------------------------------

Ամսաթիվ (օր/ամիս/տարի) ------------------------------

 

 

Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն

որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/11-ի

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ

----------------------------------------ին

 

 

Հարգելի --------------------

 

_____________________________________________________________________________________________________________________________
(միջնորդագիր ներկայացնող կազմակերպության անվանումը)

 

որոշում է կայացրել

 Փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել Ֆոնդի կանոնադրությունում (կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ),

 փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել Ֆոնդի կանոններում (կանոնները հաստատել նոր խմբագրությամբ),

 փոփոխություններ կատարել Ֆոնդի կառավարման պայմանագրում,

 փոփոխություններ կատարել Ֆոնդի պահառության պայմանագրում,

 կնքել նոր կառավարչի հետ կառավարման պայմանագիր,

 կնքել նոր պահառուի հետ պահառության պայմանագիր:

 

Կից ներկայացնում ենք փոփոխությունները ներառող տարբերակը (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը (կանոնները), նոր պայմանագրի նախագիծը), ինչպես նաև այլ պահանջվող փաստաթղթերը:

 

Առդիր--------էջ:

 

Խնդրում ենք գրանցել կատարված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`-------------------------------------------------------------------------------------

_________________________________________________________________________________________
(կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, կազմակերպության գտնվելու վայրը)

 

------ ---------------------- 20 թ.             Կ.Տ.