«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 983-Ն
ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը:
(2-րդ կետը լրաց. 20.03.08 N 260-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 1-ին կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
(Վերնագիրը խմբ. 10.06.11 N 818-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային կամ տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) առաջարկությամբ այլ վայր (Հայաստանի Հանրապետության տարածքում) աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 20.03.08 N 260-Ն, 10.06.11 N 818-Ն)
2. Սույն կարգի իմաստով այլ վայր աշխատանքի գործուղումը տարածքային կենտրոնի առաջարկությամբ գործազուրկի բնակության վայրից (համայնքից) դուրս աշխատանքի ընդունվելն է:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքի տարածքային կենտրոնի առաջարկությամբ մեկ թաղային համայնքից մեկ այլ թաղային համայնք, ինչպես նաև այլ տարածքային կենտրոնի առաջարկությամբ Երևան քաղաք աշխատանքի գործուղված գործազուրկի վրա:
(2-րդ կետը լրաց. 20.03.08 N 260-Ն, փոփ. 10.06.11 N 818-Ն)
3. Գործազուրկը տարածքային կենտրոնի առաջարկությամբ կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայրում (համայնքում)` ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:
4. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(4-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)
5. Գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղման համար նյութական ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:
6. Թափուր աշխատատեղը կարող է առաջարկվել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն 1 ամիս չի համալրվել:
(6-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)
II. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)
7. Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`
ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.
բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ.
գ) 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով:
(7-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
8. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին տրվում է`
1) միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով.
2) մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.
3) ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով:
(8-րդ կետը խմբ. 20.03.08 N 260-Ն, փոփ. 10.06.11 N 818-Ն)
III. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)
9. Գործակալությունը յուրաքանչյուր ամիս տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն ամփոփում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և տրամադրում տարածքային կենտրոններին:
Տարածքային կենտրոնը, յուրաքանչյուր ամիս, տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում, տեղադրում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:
(9-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)
10. Այլ վայր աշխատանքի գործուղվելու համաձայնություն հայտնած գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման ծրագրի վերաբերյալ:
(10-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
11. Այլ վայր աշխատանքի գործուղվելու ցանկություն ունեցող գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը գրավոր դիմում է տարածքային կենտրոն` նշելով համայնքի, գործատուի և թափուր աշխատատեղի անվանումները:
(11-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
12. Եթե գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին առաջարկվող աշխատանքը գտնվում է այն տարածքային կենտրոնի սպասարկման համայնքում, որտեղ հաշվառված է գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը, ապա տվյալ տարածքային կենտրոնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու, գործատուի, գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:
(12-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
13. Եթե գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի դիմումում նշված գործատուն գործունեություն է իրականացնում տվյալ տարածքային կենտրոնի սպասարկման համայնքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային կենտրոնը գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի դիմումի պատճենը և գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի հաշվառման քարտի քաղվածքը` կից գրությամբ, ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային կենտրոն: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու, գործատուի, գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային կենտրոնը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային կենտրոնին:
(13-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
14. Թափուր աշխատատեղը գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու և առնվազն մեկ տարի անընդմեջ տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի, գործատուին և գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր:
(14-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(15-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
IV. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)
16. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված պայմանագրերը կնքելուց հետո առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ տեղեկանքները`
ա) նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին.
բ) իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:
(16-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
17. Տարածքային կենտրոնը սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ, գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիր: Կից գրության մեջ նշվում են տվյալ գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի բանկային հաշվի համարը:
(17-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
18. Գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների կազմված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:
(18-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն, 10.06.11 N 818-Ն)
19. Նախարարությունը գործակալությունից ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները:
(19-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 10.06.11 N 818-Ն)
21. Սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո տարածքային կենտրոնը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի բանկային հաշվի համարին
(21-րդ կետը փոփ., լրաց. 10.06.11 N 818-Ն)
22. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական միջոցներ ստացած գործազուրկների և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամների և ստացված միջոցների մասին:
(22-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)
23. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին վճարված գումարների մասին հաշվետվությունը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
(23-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն, 10.06.11 N 818-Ն)
24. Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին և գործատուին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման` սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագրով սահմանված դեպքերում:
(24-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)
25. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.04.2014, N 479-Ն | 31.05.2014, N 983-Ն | |
10.06.2011, N 818-Ն | 09.07.2011, N 983-Ն | |
20.03.2008, N 260-Ն | 19.04.2008, N 983-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|