Գլխավոր տեղեկություն
Համար
N 575-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2011 թվականի N 575-Ա

 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Միջուկային անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի նախարարական համաժողովին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք «Էներգիա բոլորի համար-ժամանակն է գործելու» խորագրով երկրորդ միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի՝ 2011 թվականի հունիսի 19-22-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի՝ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 19-24-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 21
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան