ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2011 թվականի N 554-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշումը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով սահմանված մարմինների ղեկավարներին`
1) ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարումը.
2) միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկավությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ մինչև սույն թվականի հունիսի 24-ը, իսկ այնուհետև` երկամսյա պարբերականությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը և երկամսյա պարբերականությամբ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Եվրոպական հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հիմնական գերակայությունները |
Իրականացվելիք միջոցառումները |
Պատասխանատու մարմինը |
Ժամկետը |
Առևտրի տեխնիկական խոչընդոտներ (ԱՏԽ) | |||
1. Օրենսդրական դաշտի հետ կապված՝ ա. մշակել, ընդունել, իրականացնել կառավարական ծրագիր՝ տեխնիկական կանոնակարգումների և արդյունաբերական արտադրանքների ստանդարտների ոլորտներում Հայաստանի օրենսդրությունը ԵՄ acqսis մոտարկման նպատակով, ինչպես նշված է ԳՀՀ-ում և ԵՀՔ գործողությունների ծրագրում, կենտրոնանալով, մասնավորապես, արտադրանքի անվտանգության և որակի ապահովման ԵՄ օրենսդրության վրա
2. Ինստիտուցիոնալ դաշտի հետ կապված՝ ա. ապահովել առաջընթաց ազգային ինստիտուցիոնալ համակարգի աշխատանքային զարգացման ուղղությամբ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, հավատարմագրման, հավաստագրման, չափագիտության, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկման ոլորտներում: Անհրաժեշտության դեպքում ստեղծել կամ հզորացնել նշված ոլորտների համար պատասխանատու առկա ինստիտուտները: Մասնավորապես, ապահովել առկա ստանդարտացման և հավատարմագրման մարմինների քաղաքական անկախությունը |
1. Ապահովել առաջընթաց ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության և նրա գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, սույն ժամանակացույցի ԱՏԽ ոլորտին վերաբերող հատվածում սահմանված գործողությունների իրականացման միջոցով |
ՀՀ էկոնոմիկայի |
|
2. Մշակել «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և դրանք սահմանված կարգով ներկայացնել հաստատման` ներառելով արտադրանքի անվտանգության և պատասխանատվութան ԵՄ-ի դրույթները |
ՀՀ էկոնոմիկայի |
||
3.1. Հստակեցնել ԵՄ-ի մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ճյուղերը` ռազմավարությամբ նախատեսված ՀՀ կառավարարության ծրագրի հիման վրա այդ ճյուղերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եվրոպական փորձին մոտարկելու նպատակով` շեշտադրելով տնտեսական առումով ամենակարևոր ճյուղերը 3.2. Մշակել և հաստատել նախատեսված ՀՀ կառավարության ծրագիրը` այդ մոտարկումն աստիճանաբար իրականացնելու նպատակով 3.3. Սկիզբ դնել ծրագրի իրականացման մեկնարկին |
ՀՀ էկոնոմիկայի ՀՀ գյուղատնտեսության ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
||
4.1. Որակի ենթակառուցվածքի ազգային ինստիտուցիոնալ համակարգի համար ձևավորել կամ մշակել արդյունավետ գործող և անկախ հաստատություններ, մասնավորապես, հավատարմագրման, ստանդարտացման, չափագրման, համապատասխանության հավաստման և շուկայի վերահսկողության ոլորտներում 4.2. Որտեղ անհրաժեշտ է` ուսումնասիրել և հստակեցնել նշված կառույցների ինստիտուցիոնալ կառուցվածքի և գործառույթների թերությունները («բացերի վերլուծություն/գնահատում») և ապահովել առաջընթաց նշված բացերի վերլուծության/գնահատման վերաբերյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ 4.3. ԱՏԽ-ի ոլորտում ներգրավված հաստատությունների համար պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (CIB) շրջանակներում մշակել ԱՏԽ-ի ինստիտուցիոնալ բարեփոխման պլան և Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրեր (ԻԲԾ), որոնք ուղղված կլինեն վերջիններիս հզորացմանը և նրանց ինստիտուցիոնալ և վարչական կարողությունների զարգացմանը, մասնավորապես, գործնականում նրանց քաղաքական անկախության հիմնման միջոցով, և որոնք կհստակեցնեն ֆինանսավորման աղբյուրներն ու իրականացման ժամանակացույցը Իրականացնել այս ծրագրերով նախատեսված նախնական գործողությունները (շրջանակները կսահմանվեն ծրագրերով) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
||
Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ (ՍԲՍ) | |||
3. Մշակել և սկսել իրականացնել սննդի անվտանգության կուռ և գործուն համակարգի ստեղծման համապարփակ ռազմավարություն Մասնավորապես, պետք է հասցեագրվեն հետևյալ խնդիրները՝ ա. մշակել, ընդունել և կիրարկել օրենսդրական բացերը բ. բարելավել SPS միջոցառումների իրականացումն ու կիրարկումը և ընդհանուր համակարգը դարձնել ավելի արդյունավետ, մասնավորապես, հստակորեն սահմանելով լիազոր մարմինների պատասխանատվությունները և վերացնելով առկա կրկնօրինակումները գ. համապատասխան ինստիտուտների (լիազոր մարմինների) հզորացում կամ, անհրաժեշտության դեպքում, ստեղծում` ֆինանսավորման բարձրացման և ուսուցման միջոցով դ. մշակել հագեցված մասնագիտացված հավատարմագրման լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ) |
5. Ավարտել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության, նրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը Ռազմավարությունը/Գործողությունների ծրագիրը պետք է ապահովի 5.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ-ի՝ սննդամթերքի անվտանգությանը վերաբերող օրենսդրության (Eս aqսis) հետ մոտարկելու ծրագիր` մասնավորապես, կենտրոնանալով սննդամթերքի անվտանգության հորիզոնական օրենսդրության (Eս aqսis) վրա 5.2. նախատեսվող օրենսդրությամբ հստակորեն սահմանել իրավասու մարմինների համապատասխան պարտականությունները և խնդիրները` վերացնելով հնարավոր կրկնությունները 5.3. ստեղծել (անհրաժեշտության դեպքում) և հզորացնել համապատասխան հաստատությունները, այդ թվում` ֆինանսավորման և բարելավված ուսուցման ընդլայնման միջոցով 5.4. մշակել/նախագծել սարքավորումներով հագեցած մասնագիտացված հավատարմագրված լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ) 6. Առաջընթաց ապահովել Սննդամթեքի անվտանգության ռազմավարության/ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ, հատկապես, օրենսդրական մոտարկման և ինստիտուցիոնալ համակարգի զարգացման (ներառյալ մասնագիտացված լաբորատորիաները) ուղղություններով: Այս գործողությունները պետք է ներառեն հետևյալը՝ 6.1. մշակել և ընդունել (խորհրդարանի կողմից) մոտարկված օրենսդրությունը 6.2. ընդունված օրենսդրության հիման վրա ստեղծել և (կամ) վերակազմավորել իրավասու մարմինները և նրանց վրա դնել Ռազմավարության և Գործողությունների ծրագրով նախատեսված պարտականություններն ու խնդիրները 6.3. հզորացնել իրավասու մարմինների կարողությունները, այդ թվում` ֆինանսավորման և բարելավված ուսուցման ընդլայնման միջոցով 6.4. հզորացնել հաստատությունների կարողությունները՝ մասնավորապես, արդյունավետ դարձնելով առկա համարժեք ֆինանսավորումը, աշխատակազմը և հմտությունները: Անհրաժեշտության և նպատակահարմարության դեպքում համալրել լրացուցիչ աշխատողներով: Մշակել ուսուցման դասընթացներ և արդյունավետորեն իրականացնել դրանք աշխատողներով և այլ շահագրգիռ մարմինների համար 6.5. ավարտել Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում (CIB) ՍԲՍ-ի ոլորտի Ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագրի մշակման աշխատանքները 6.6. բարելավել սննդամթերքի արտադրությամբ և մշակմամբ զբաղվող հաստատությունների նկատմամբ պետական վերահսկողությունը 6.7. մշակել/նախագծել սարքավորումներով հագեցած մասնագիտացված հավատարմագրված լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ) և ձեռնարկել գործնականում այդ ցանցի ձևավորման ուղղությամբ առաջին քայլերը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն |
|
Մտավոր սեփականության իրավունքներ (ՄՍԻ) | |||
4. Ապահովել շոշափելի առաջընթաց ԳՀՀ և ԵՀՔ գործողությունների ծրագրի համապատասխան դրույթների իրականացման գործում, որը նպատակ կունենա մեծապես բարելավելու մտավոր սեփականության իրավունքի առկա օրենսդրության իրականացումն ու կիրարկումը, հատկապես, ծովահենության և կեղծարարության դեմ պայքարի հետ կապված հարցերում: Նման առաջընթաց պետք է ապահովվի, մասնավորապես, հետևյալի միջոցով՝ ա. կիրարկման պատասխանատու օղակների կարողությունների զարգացում բ. դատական համակարգի գործունեության բարելավում գ. մտավոր սեփականության իրավունք ունեցողների հետ արդյունավետ երկխոսության ապահովում, ինչպես նախատեսվում է ԵՀՔ-ի գործողությունների ծրագրով: |
7. Ավարտել Մտավոր սեփականության իրավունքների ռազմավարության, նրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|
8. Ապահովել կեղծարարության և հենության օբսերվատորիայի կանոնավոր հանդիպումները և նրա լիարժեք գործունեությունը |
ՀՀ կառավարության աշխատակազմ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
||
9. Մեկնարկել ՄՍԻ Ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացումը և առաջընթաց արձանագրել այդ ուղղությամբ: Իրականացվելիք կոնկրետ գործողությունները կսահմանվեն այդ փաստաթղթերի հիման վրա` դրանց ամբողջականացման և հաստատման արդյունքում: Դրանք, մասնավորապես, պետք է ներառեն հետևյալ գործողությունները՝ 9.1. մեծացնել/հզորացնել ՄՍԻ պաշտպանության և կիրարկման համար պատասխանատու մարմինների լիազորությունները/իրավասությունները և վարչական կարողությունները 9.2. բարելավել դատական համակարգի գործառնությունը 9.3. արդյունավետ երկխոսություն ձևավորել իրավատերերի հետ` համաձայն ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի Սույն աղյուսակի հաջորդ կետերով նախատեսված գործողությունները ենթակա են լրամշակման` ապագա Ռազմավարության և Գործողությունների ծրագրին համապատասխան |
ՀՀ կառավարության աշխատակազմ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառվարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ) |
||
10. Բարելավել ՄՍԻ մաքսային գրանցամատյանում ՄՍ օբյեկտների գրանցումների կատարումը, հատկապես, դիմումները ներկայացնելու ընթացակարգերի պարզեցման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՄՍԻ գործակալության ինտերնետային կայքերում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնայնությունների մասին տեղեկատվության տեղադրման միջոցով |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
||
11. Մշակել և գործնականում ներդնել առգրավված ապրանքների պահեստավորման և ոչնչացման հստակ ընթացակարգեր |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
||
12. Մշակել և ներդնել կեղծ և հենված ապրանքների հայտնաբերման և բացահայտման թափանցիկ և արդյունավետ ընթացակարգեր, ինչպես նաև սահմանել և կիրառել համարժեք պատժամիջոցներ՝ կեղծարարության և հենության համար |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
||
13. ՄՍԻ գործակալության ներքո ստեղծել մտավոր սեփականության պաշտպանության որորտի դատական ակտերի տվյալների բազա, որն անհատույց հասանելի կլինի հանրությանը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
||
14. Կազմակերպել սեմինարներ և ուսուցման դասընթացներ հետևյալ նպատակներով՝
14.1. մտավոր սեփականության իրավունքը կրողների շրջանում մեծացնել իրազեկությունը ՄՍԻ պաշտպանության և կիրարկման վերաբերյալ
14.2. զարգացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատողների մասնագիտական հմտությունները և կարողությունները ՄՍԻ հարցերի վերաբերյալ
14.3. զարգացնել դատավորների հմտությունները և կարողությունները ՄՍԻ հարցերի վերաբերյալ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
||
15. Մշակել և իրականացնել ՄՍԻ հանրային իրազեկման քարոզարշավ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
||
16. Եվրոպական խորհրդին և Արտաքին հարաբերությունների ծառայությանը ներկայացնել ստույգ վիճակագրություն նախաձեռնված կիրարկմանը վերաբերող գործողությունների վերաբերյալ, մասնավորապես` 16.2. ՄՍԻ ոլորտում դատական դեպքերի թվի աճի (քաղաքացիական և քրեական) 16.3. ՄՍ իրավունքի խախտման բացահայտված գրանցված դեպքերի աճի (այդ թվում` սահմաններում) 16.4. ոչնչացված ապրանքների թվի աճի 16.5. հանրային իրազեկման քարոզարշավների մեկնարկի և իրականացման, ինչպես նաև իրավապահ մարմինների համար կազմակերպվող ուսուցման դասընթացների թվի աճի 16.6. իրավատերերի հետ ամրապնդված երկխոսության 16.7. ՄՍ ոլորտում վիճակագրության արժանահավատության բարելավման կամ խնդրի լուծմանը հասնելու և չափորոշելու այլընտրանքային այլ ձևեր/միջոցներ` ցույց տալու ՄՍԻ պաշտպանության և կիրարկման ոլորտում Հայաստանի ունեցած շոշափելի առաջընթացը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ) |
||
Ընդհանուր խնդիրներ /ընդհանուր համակարգում | |||
5. Ստեղծել կառավարական ինստիտուցիոնալ թափանցիկ և գործուն կառույցներ՝ ԽՀԱԱՀ-ի հնարավոր ապագա բանակցությունների համար և Եվրոպական հանձնաժողովի ծառայություններին տեղեկացնել այդ կառույցների կառուցվածքի, անդամակցության, լիազորությունների և ընթացակարգերի վերաբերյալ: Սա կարող է ներառել հետևյալ գործողությունները՝ ա. նշանակել կառավարական մարմին, որը համապատասխան խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելու միջոցով պատասխանատու կլինի հնարավոր ապագա բանակցությունների քաղաքական համակարգումն ապահովելու համար բ. ապահովել, որ նախորդ կետում նշված կառավարական մարմինը, բանակցային գործընթացի մասնակից այլ նախարարությունների և գերատեսչությունների նկատմամբ ունենա բավարար քաղաքական կշիռ, որպեսզի, ըստ անհրաժեշտության, կարողանա պահանջել որոշակի գործողությունների կատարում կամ իրականացնել արբիտրաժի գործառույթներ գ. նշանակել գլխավոր բանագնաց և ստեղծել թիմ/աշխատանքային խումբ՝ նրա ղեկավարությամբ` ԽՀԱԱՀ-ի բոլոր ոլորտների մասնագետների մասնակցությամբ: Նախընտրելի է, որ փորձագետները չլինեն միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, այլ նաև այլ նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնյաների կազմից, ովքեր, ներգրավված լինելով հնարավոր ապագա բանակցություններում, կարող են ավելի գործուն մասնակցություն ունենալ հետագայում ԽՀԱԱՀ-ի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման գործին: Լիարժեք և աշխատանքային լավ հիմքերի վրա դրված թիմի ստեղծումն առաջարկվում է արդեն իսկ նախապատրաստական գործընթացի փուլում, քանի որ սա հնարավորություն կստեղծի հետագայում պաշտոնական բանակցություններին մասնակից աշխատողների աշխատանքային պատրաստականության մակարդակի բարձրացման համար դ. նշված թիմի կազմում նշանակել տեխնիկական մակարդակի աշխատող, ով կապող օղակ կհանդիսանա հնարավոր ապագա բանակցությունների ընդհանուր համակարգողի և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության միջև 6. Զարգացնել այն ինստիտուտների վարչական կարողությունները, որոնք ներգրավվելու են հնարավոր ապագա ԽՀԱԱՀ-ի բանակցություններում և հնարավոր ապագա համաձայնագրի իրագործմանը, ի թիվս այլոց՝ ապահովելով նաև հետևյալը՝ ա. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ունի բավարար քանակությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որպեսզի կարողանա արդյունավետ կերպով համակարգել բանակցությունների գործընթացը տեխնիկական մակարդակում բ. նշված թիմի բոլոր անդամներն ունեն բավարար գիտելիքներ ԵՄ-ի և միջազգային առևտրի ու ներդրումներին առնչվող օրենսդրության ու ստանդարտների մասին, լավատեղյակ են ԵՄ-ի գործելակերպին և ԽՀԱԱՀ-ի բանակցությունների հետ կապված պահանջներին, ինչպես նաև ունեն անգլերենի իմացության լավ աշխատանքային մակարդակ: Նույնը վերաբերում է այլ ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների աշխատողներին, ովքեր զբաղվելու են ԵՄ-ի հարցերով |
17. Նշանակել ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի տեխնիկական համակարգող/կոնտակտային կետ։ ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ԵՄ-ի կողմի հետ կապն ապահովելու համար համակարգողը/ կոնտակտային կետը կարող է լինել մեկ անձ կամ 2-3 անձից բաղկացած փոքր թիմ, որոնք կօգտագործեն մեկ միասնական էլեկտրոնային հասցե |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|
18. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծել տեխնիկական համակարգողին աջակցող արդյունավետ թիմ, մասնավորապես` 18.1. զգալիորեն ավելացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ-ի հետ համագործակցության վարչության աշխատողների թիվը՝ անգլերենի ազատ իմացությամբ (ներառյալ տեխնիկական տերմինաբանությունը)Դ ԵՄ-ի և միջազգային առևտրին վերաբերող հարցերով բարձր որակավորում և փորձ ունեցող մասնագետներով 18.2. ապահովելով աջակցող թիմի ներսում հարթ և արդյունավետ համագործակցությունը, հատկապես, տեղեկատվության հոսքը և փոխանակությունը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
||
19. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի յուրաքանչյուր ոլորտի համար սահմանել՝ 19.1. սահմանել մարմին, որն առաջնորդելու է տվյալ ոլորտի բանակցային գործընթացը 19.2. հստակեցնել այն մարմինները, որոնք մասնակցելու են այդ ոլորտի բանակցային գործընթացին` ապահովելով ոլորտի բոլոր իրավասու մարմինների ամբողջովին ներգրավվածությունը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
||
20. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատությունում/մարմնում (ճյուղային նախարարություններ և պետական կառավարման այլ մարմիններ) նշանակել ճյուղային համակարգող: Համակագողը կարող է լինել մեկ անձ կամ 2-3 անձից բաղկացած փոքր թիմ, որոնք կօգտագործեն մեկ միասնական էլեկտրոնային հասցե: Բոլոր ճյուղային համակարգողները պետք է ունենան անգլերենի գերազանց իմացություն (ներառյալ տեխնիկական տեմինաբանությունը) և ԵՄ-ի ու միջազգային առևտրին վերաբերող հարցերով բարձր որակավորում և փորձ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
||
21. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատությունում/մարմնում (ճյուղային նախարարություններ, պետական կառավարման այլ մարմիններ) ապահովել համապատասխան հմտություններով և գիտելիքներով բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը` հիմնական գերակայություններին համապատասխան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատու-թյան նախարարու-թյուն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
||
22. Ապահովել հարթ և արդյունավետ համագործակցություն, մասնավորապես, տեղեկատվության հոսքը` 22.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԽՀԱԱՀ-ի գործընթացի տեխնիկական համակարգող թիմի և բանակցային գործընթացում ներգրավված համապատասխան այլ մարմինների (ճյուղային նախարարություններ և պետական կառավարման այլ մարմիններ) ճյուղային համակարգողների միջև 22.2. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատության/մարմնի ճյուղային համակարգողի և աշխատողների միջև (ինչը կարող է պահանջել այդ հաստատություններում ներքին կառուցվածքային փոփոխություններ) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|