Գլխավոր տեղեկություն
Համար
N 569-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2011 թվականի N 569-Ա

 

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Մշակութային բազմազանության արտահայտումների պահպանության և ներկայացման մասին» կոնվենցիայի անդամ-պետությունների համաժողովի երրորդ նիստին մասնակցելու համար 2011 թվականի հունիսի 15-17-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի 35-րդ նիստի աշխատանքներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված «Խաչքարի արվեստը` հայկական սուրբ քարեր» խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 20-22-ը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 20
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան