ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2011 թվականի N 577-Ա
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանարապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2011 թվականի հունիսի 21-23-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Արևելյան գործընկերության շրջանակներում կայանալիք տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի մեկնարկային միջոցառմանը և տեղեկատվական սեմինարին մասնակցելու համար:
2. Վ. Տերտերյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Տերտերյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|