Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.07.2011-04.02.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.31/3(135) Հոդ.83
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2012

040.0030.17.01.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2001 թվականի N 30
քաղ. Երևան

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 02.05.03 N 625-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 02.05.03 N 625-Ն)

բ) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման պայմանագրով նախատեսված լինելու դեպքում հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:

(2-րդ կետը խմբ. 02.05.03 N 625-Ն, 12.05.11 N 772-Ն)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել այն համայնքների ցանկերը, որոնց համար նախատեսվում է առաջնահերթ կարգով կազմել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել տվյալ մարզի բոլոր համայնքների կադաստրային քարտեզների էլեկտրոնային տարբերակները (VGS համակարգ):

(4-րդ կետը խմբ. 12.05.11 N 772-Ն)

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` իննամսյա ժամկետում ապահովել մարզի համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների առաջնահերթ կազմումը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(5-րդ կետը փոփ. 06.07.01 N 607)

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանութային նյութերի տպագրության (բազմացման) աշխատանքներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 17-ի N 30 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

հողերի օգտագործման սխեմաներ կազմելու

(կարգն ուժը կորցրել է 02.05.03 N 625-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 17-ի N 30 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու

 

1. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (այսուհետ` ժամանակավոր սխեմա) կազմվում է հողամասերի նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով:

(1-ին կետը խմբ. 12.05.11 N 772-Ն)

2. Ժամանակավոր սխեման կազմվում է կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների, դրանց բացակայության դեպքում հողօգտագործման հատակագծերի հիման վրա A4 ֆորմատ թղթի վրա` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով` հողամասի (հողամասերի) շրջադարձային կետերի կոորդինատներով (VGS համակարգ):

(2-րդ կետը փոփ. 12.05.11 N 772-Ն)

3. Ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգելու նպատակով կարող են ստեղծվել հանձնաժողովներ` մարզպետների գլխավորությամբ, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:

Հանձնաժողովները` համայնքների ղեկավարների հետ միասին, կադաստրային քարտեզների, տեղագրական հանույթների, դրանց բացակայության դեպքում` հողօգտագործման հատակագծերի վրա համայնքների վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողերից առանձնացնում են հողատարածքներ` օտարման և օգտագործման տրամադրելու նպատակով`

ա) գյուղատնտեսական գործունեության համար,

բ) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցման համար:

Առանձնացված հողատարածքներին տրվում են առանձին համարներ` նշելով օգտագործման տրամադրելու նպատակը, տարածքը (հեկտար) և հողատեսքերի կազմը:

4. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ ժամանակավոր սխեմայի վերաբերյալ և ներկայացնում մարզպետին` կցելով համապատասխան տեքստային և գրաֆիկական նյութերը, այդ թվում`

1) քաղաքացու կամ իրավաբանական անձի (համասեփականության, օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների առկայության դեպքում բոլոր համասեփականատերերի, օգտագործողների (վարձակալների) կամ կառուցապատողների ստորագրությամբ) դիմումը` հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին, որում անհրաժեշտ է նշել`

ա) հողամասի ծածկագիրը,

բ) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը,

գ) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը,

դ) փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը.

2) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.

3) համայնքի ավագանու որոշումը.

4) համայնքի ղեկավարի կարծիքը հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ.

5) հողամասի` սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մասշտաբի հատակագիծը` հողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով, VGS համակարգում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:

(4-րդ կետը խմբ. 12.05.11 N 772-Ն)

5. Մարզպետը ժամանակավոր սխեման ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և իր եզրակացության հետ միասին այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` դրա մասին գրավոր տեղյակ պահելով համայնքի ղեկավարին:

(5-րդ կետը խմբ. 12.05.11 N 772-Ն)

5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` կից նյութերով, ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` համապատասխան կարծիքի: Նշված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում կարծիքներ` որոշման նախագծի վերաբերյալ:

(5.1-ին կետը լրաց. 12.05.11 N 772-Ն)

5.2. Եթե սույն կարգի 5.1-ին կետում նշված ժամկետում «Հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ չի ներկայացվում կարծիք, ապա այն համարվում է դրական:

(5.2-րդ կետը լրաց. 12.05.11 N 772-Ն)

5.3. «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ բացասական կարծիք ներկայացնելիս` կարծիքին կցվում է համապատասխան հիմնավորում` հղում կատարելով այն իրավական ակտերին, որոնք հիմք են հանդիսացել բացասական կարծիքի ձևավորման համար:

(5.3-րդ կետը լրաց. 12.05.11 N 772-Ն)

5.4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված կարծիքներն ու առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում կատարում համապատասխան փոփոխություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

(5.4-րդ կետը լրաց. 12.05.11 N 772-Ն)

6. Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի համար կազմված տեքստային և գրաֆիկական նյութերը, Երևանի խորհրդի կողմից հավանության արժանանալուց հետո, համաձայնեցնում է սույն կարգի 5-րդ կետում նշված պետական մարմինների հետ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

7. Համայնքի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ժամանակավոր սխեման հաստատվելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են հողերի օտարումը կամ օգտագործման տրամադրումը` փոփոխելով ժամանակավոր սխեմայով նախատեսված հողերի նպատակային նշանակությունը:

(7-րդ կետը փոփ. 12.05.11 N 772-Ն)

8. Հաստատված ժամանակավոր սխեմաների հիման վրա սահմանված կարգով կազմվում է` բնակելի, հասարակական, արտադրական նշանակության հողերի համար` մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագիծ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի համար` հողաբաժանման հատակագիծ:

Համայնքի ղեկավարը տարվա ընթացքում` սահմանված կարգով օտարված, օգտագործման տրամադրված հողերի, կատարված հողահատկացումների, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա հողային հաշվեկշռում կատարում է համապատասխան փոփոխություններ:

(8-րդ կետը խմբ. 12.05.11 N 772-Ն)

9. Հաստատված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

(9-րդ կետը խմբ. 02.05.03 N 625-Ն)

(կարգը խմբ. 02.05.03 N 625-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.05.11 N 772-Ն)