Գլխավոր տեղեկություն
Համար
N 974-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2011-12.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1123
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 974-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հյուպատոսական ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման, անձնագրի վավերականության ժամկետի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը, ինչպես նաև այդ կետով հաստատված ցանկը, որոշմամբ հաստատված կանոնադրության 14.2-րդ կետի առաջին պարբերությունը և 15-րդ կետի երրորդ պարբերությունը, կանոնադրությունից հանել 1-ին կետի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.

«5.3. Օտարերկրյա պետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվան, ազգանվան և հայրանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի վերջինիս` օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթում (ծննդյան վկայականում) կատարված անգլերեն գրառման հետ».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.4-րդ կետով.

«5.4. Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ»:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում փոստային առաքումների կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 974-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

I. ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ) միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է`

1) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

2) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագիրը փոխանակելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու 16 տարին լրանալու կապակցությամբ.

4) Հայաստանի Հանրապետության անձնագրի ժամկետը լրանալու, այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ Հայաստանի Հանրապետության անձնագիրը փոխանակելու դեպքում.

5) կորսված Հայաստանի Հանրապետության անձնագրի փոխարեն նորը տալու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության վերացման դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փոխանակելու կամ նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագրի կորստյան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու դեպքում.

8) մինչև 2007 թվականի մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված անձնագրի փոխարեն նոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) սահմանված ձևին համապատասխան լրացված դիմում Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու մասին` համաձայն սույն կարգի N 1 ձևի` բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի.

2) 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար (թղթային կամ թվային), կամ քաղաքացին լուսանկարվում է տեղում (եթե առկա են համապատասխան պայմաններ և տեխնիկական միջոցներ).

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, եթե օրենքով արտոնություն սահմանված չէ:

3. Ի լրումն սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացվում են`

1) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար.

ա. սահմանված ձևին համապատասխան լրացված դիմում` համաձայն սույն կարգի N 2 ձևի,

բ. ծննդյան վկայական և դրա լուսապատճենը (անձնագիր ստանալու դեպքում),

գ. մինչև 16 տարին լրանալն ստացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և դրա` նշումներով էջերի լուսապատճենները (անձնագիր փոխանակելու դեպքում),

դ. ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած, կամ մահացած է կամ գտնվում է հետախուզման մեջ կամ միայնակ մոր դեպքում,

ե. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ և դրանց լուսապատճենները,

զ. բացակա ծնողի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է և միայնակ մոր դեպքում), որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով (երբ մյուս ծնողը կալանավորված է կամ դատապարտված է ազատազրկման, նրա ստորագրության իսկությունը վավերացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից),

է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում` ծնողների գրավոր համաձայնությունը, իսկ 22-րդ հոդվածով սահմանված դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու 16 տարին լրանալու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը կամ մինչև 16 տարին լրանալն ստացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և դրա` նշումներով էջերի լուսապատճենները.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագիրը փոխանակելու համար՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական անձնագիր,

բ. զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները) և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները,

գ. դիմումն ընդունած հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում) (նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերը փոխանակելու դեպքում).

4) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ մինչև 2007 թվականի մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի փոխարեն նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորցնելու մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 ձևի,

բ. անձը հաստատող այլ փաստաթուղթ և (կամ) կորսված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը (առկայության դեպքում),

գ. նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագրի կորստյան դեպքում` դիմումն ընդունած հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում),

դ. սույն կետի 3-րդ ենթակետի «բ» կետում նշված փաստաթղթերը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության դեպքում`

ա. փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի լուսապատճենները,

բ. այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա լուսապատճենը,

գ. սույն կետի 3-րդ ենթակետի «բ» կետում նշված փաստաթղթերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթի (զինվորական կցագրման վկայական, զինվորական գրքույկ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականներ) կորստյան դեպքում դիմողը լրացնում է հայտարարություն` համաձայն սույն կարգի N 4 ձևի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթի կորստյան վերաբերյալ փաստաթուղթ (տեղեկանք) ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը համալրելու համար: Սույն կարգի իմաստով` զինվորական հաշվառման վերցված լինելու հանգամանքը հաստատող զինվորական կցագրման վկայականը և զինվորական գրքույկը փոխարինող փաստաթուղթ է հանդիսանում համապատասխան տարածքային զինկոմիսարիատի կամ հանրապետական զինկոմիսարիատի կողմից ըստ անհրաժեշտության տրված տեղեկանքը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականներինը` ակտերի պետական գրանցման պատճենները:

 

II. ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար քաղաքացին անձամբ դիմում է հյուպատոսական հիմնարկ` ներկայացնելով սույն կարգով սահմանված փաստաթղթերը: 16 տարին չլրացած քաղաքացու դեպքում դիմումը և սույն կարգով սահմանված փաստաթղթերը հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:

6. Հյուպատոսական հիմնարկն ընդունում է դիմումը և ներկայացված փաստաթղթերը, տեղում ստուգում դրանց ամբողջականությունը: Ներկայացված լուսապատճենների համապատասխանությունը բնօրինակ փաստաթղթի հետ ստուգելուց հետո բնօրինակը վերադարձնում է դիմողին և նրան տրամադրում լուսանկարով տեղեկանք: Տեղեկանքում նշվում են քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, գործի գրանցման ամսաթիվը, հսկիչ համարը (որով դիմողը կարող է հետևել իր դիմումի ընթացքին համացանցի միջոցով), ներկայացված փաստաթղթերի ցանկը (թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի դեպքում նաև դրանք, ինչպես նաև դրանք համալրելու համար սահմանված ժամկետը և ծանուցում դրանք չհամալրելու դեպքում դիմումի մերժման մասին) և անձնագիրը պատրաստ լինելու նախատեսվող օրը: Տեղեկանքը կարող է կազմվել օտար լեզվով:

7. Կենսաչափական տվյալներ պարունակող` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր ներդնելու դեպքում հյուպատոսական հիմնարկը դիմումն ընդունելիս քաղաքացուց վերցնում է անհրաժեշտ կենսաչափական տվյալներ:

8. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա դիմումն ընդունվում է և դիմողին առաջարկվում 10-օրյա ժամկետում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե դիմողը սույն կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմումը համարվում է մերժված:

9. Հյուպատոսական հիմնարկը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով առաքում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի հյուպատոսական վարչություն (այսուհետ` հյուպատոսական վարչություն):

10. Հյուպատոսական վարչությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց ճշտությունն ու ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տպագրման համար անհրաժեշտ տվյալները հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով առաքում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` ԱՎ վարչություն)` անձնագրի տպագրության համար:

11. Եթե պահանջվում է լրացուցիչ փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինը, ապա հյուպատոսական վարչությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում համապատասխան պետական կառավարման մարմին:

 12. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինը հյուպատոսական վարչության հարցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող փաստաթուղթը կամ տեղեկատվությունը:

13. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնից պահանջվող փաստաթուղթը կամ տեղեկատվությունն ստանալուց հետո հյուպատոսական վարչությունը իրականացնում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործընթացը` 10-րդ կետում սահմանված ժամկետում:

14. ԱՎ վարչությունը, հյուպատոսական վարչությունից ստացված տվյալներով, դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատրաստում և նախարարություն է առաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը:

15. Հյուպատոսական վարչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում այն ուղարկում է համապատասխան հյուպատոսական հիմնարկ:

16. Հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է դիմողին և հանձնում անձնագիրը նրան` հյուպատոսական հիմնարկում սահմանված ընդունելության ժամերին: Դիմողի ցանկությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է հանձնվել պատվիրված փոստի միջոցով: Պատվիրված փոստի միջոցով փաստաթղթեր ուղարկելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

17. Հյուպատոսական հիմնարկը 1988-1992 թվականներին նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հյուպատոսական վարչությանը, որն իր հերթին, 3 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկում է միգրացիոն պետական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձի փախստականի ճանաչումը դադարեցնելու համար:

18. Անձնագրավորման գործի մաս կազմող` օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր) պետք է հաստատված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

19. Անձնագրավորման գործի շրջանակներում կատարված գործողությունների համար (հարցումներ, իսկության ստուգում, ստորագրության հաստատում, անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթի կորստյան վերաբերյալ փաստաթղթի (տեղեկանքի) ստացում), բացառությամբ թարգմանության, փաստաթղթի հյուպատոսական վավերացման (եթե դրա անհրաժեշտությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով), գումար չի գանձվում:

20. Օտարերկրյա պետությունում կալանավորված կամ ազատազրկման դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում կամ այն փոխանակում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, եթե առկա է դրա համաձայնությունը: Սահմանված ձևի դիմումն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է քրեակատարողական հիմնարկը: Եթե հնարավոր է հյուպատոսական հիմնարկի աշխատողի այցելությունը քրեակատարողական հիմնարկ, և վարչակազմը չի առարկում, ապա դիմումը կարող է ընդունվել անձամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց:

 

III. ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

21. Հյուպատոսական հիմնարկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության և (կամ) օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետները երկարաձգելու համար ներկայացվում են`

1) դիմում` համաձայն սույն կարգի N 5 ձևի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.

3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զորակոչային տարիքի անձանց) և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները.

4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

22. Հյուպատոսական հիմնարկը սույն կարգի 21-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և (կամ) օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետների երկարաձգում` անձնագրում կատարելով համապատասխան նշում: Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է 5 տարի ժամկետով: Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է առավելագույնը 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը: Նախազորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի օտարերկրյա պետություններում վավերականությունը երկարաձգվում են մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` թույլատրված տարկետման ժամկետով:

23. Եթե սույն կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետում փաստաթուղթը կորսված է, ապա դիմողը լրացնում է հայտարարություն` համաձայն սույն կարգի N 4 ձևի:

24. Եթե էլեկտրոնային համակարգը մերժում է երկարաձգումը կամ սույն կարգի 21-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթուղթը կորսված է, ապա հյուպատոսական հիմնարկը 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում նաև սույն կարգի N 4 ձևն էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկում է հյուպատոսական վարչություն:

25. Հյուպատոսական վարչությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում այն պետական կառավարման մարմին, որը կարող է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը:

26. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինը հյուպատոսական վարչության հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը:

27. Հյուպատոսական վարչությունը երկարաձգման արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ տեղեկությունը կամ փաստաթուղթն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տվյալները մուտքագրում է էլեկտրոնային համակարգ, կատարում է երկարաձգումը և էլեկտրոնային համակարգի միջոցով ցուցում է տալիս հյուպատոսական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում համապատասխան նշումը կատարելու վերաբերյալ:

28. Հյուպատոսական հիմնարկը հյուպատոսական վարչության ցուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կատարում է անձնագրի և (կամ) օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետների երկարաձգման վերաբերյալ համապատասխան նշումը` դրա մասին տեղեկացնում է դիմողին և հանձնում անձնագիրը նրան` հյուպատոսական հիմնարկում սահմանված ընդունելության ժամերին: Դիմողի ցանկությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է հանձնվել պատվիրված փոստի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 


Լուսանկար

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

 

 

Խնդրում եմ ինձ անձնագիր տալ _______________________________________________

 (նշել` ինչի կապակցությամբ)


Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

_________________________

 ____________________

(Surname)

 (Name)

 

4. Ծնվել եմ ____ ______________ ______ թ. ________________________________________

 (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)

 

5. Սեռը _____________ 6. Ազգությունը _______________________

 

7. Բնակության վայրը` 1) ____________________________________________________________

  (Հայաստանի Հանրապետություն)

 

2) _________________________________________________________________________________

(օտարերկրյա պետություն)

 

հեռախոսահամարը ____________________էլ-փոստը______________________________________

 

8. Հավելյալ տեղեկություններ____________________________________________________________

 

Կից ներկայացվող

փաստաթղթերը_______________________________________________________________________

 

____________________________________________________________________________________

 

Կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:

 

Դիմող ______________________________ ____ _______________ 20  թ. 

(ստորագրությունը)

 

———————————————————————————————————————————————

Ծառայողական նշումներ

 

Գործ N ________

 

 Դեսպան (հյուպատոս)

 __________________________________ Կ. Տ.

 (ստորագրությունը, ազգանունը)

  

____ ________________ 20   թ.

 

Ձև N 2

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 


Լուսանկար


 

 

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Խնդրում եմ իմ որդուն/դստերն անձնագիր տալ ______________________________________________

    (նշել` ինչի կապակցությամբ)

 

Նրա մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

_________________________

 ____________________

(Surname)

 (Name)

 

4. Ծնվել է ____ ______________ ______ թ. ________________________________________

 (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)

 

5. Սեռը _____________ 6. Ազգությունը _______________________

 

7. Բնակության վայրը` 1) ____________________________________________________________

  (Հայաստանի Հանրապետություն)

 

2) _________________________________________________________________________________

(օտարերկրյա պետություն)

 

հեռախոսահամարը ____________________էլ-փոստը______________________________________

 

9. Հավելյալ տեղեկություններ____________________________________________________________

 

10. Կից ներկայացվող

փաստաթղթերը_______________________________________________________________________

 

Կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:

 

Դիմող ______________________________ ____ _______________ 20  թ. 

(ստորագրությունը)

———————————————————————————————————————————————

Ծառայողական նշումներ

 

Գործ N ________

 

 Դեսպան (հյուպատոս)

 __________________________________ Կ. Տ.

 (ստորագրությունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

 

Ձև N 3

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՆՁՆԱԳՐԻ ԿՈՐՍՏՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես՝ 1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

4. Ծնված՝ ____ __________ ______ թ.

 __________________________

(երկիրը, մարզը,  քաղաքը, գյուղը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի

 N 821 որոշման կարգի 15-րդ կետի համաձայն տեղեկացնում եմ, որ կորցրել եմ

իմ անվամբ տպագրված ———————————————————————————————————

_________________________________ ՀՀ քաղաքացու կամ նախկին ԽՍՀՄ անձնագիրը:

(սերիան և համարը, եթե տվյալներն առկա են)

 (անհրաժեշտն ընդգծել)

 

Կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:

 

Դիմող ____________________________________ 

(ստորագրությունը, ազգանունը)

 

____ ___________________ 20  թ.

 

 

Ձև N 4

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԿԱՄ ԱՆՁՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿՈՐՍՏՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես՝ 1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

4. Ծնված՝ ____ ______________ ______ թ.

_________________________

(երկիրը, մարզը,  քաղաքը, գյուղը)

 

5. Տեղեկացնում եմ, որ կորցրել եմ`

ա. իմ անվամբ ձևակերպված զինվորական կցագրման վկայականը կամ զինվորական գրքույկը (նշել √).

____________________________________________________________________________________

 (սերիան և համարը, տրամադրող զինվորական կոմիսարիատը, տալու օրը, եթե տվյալներն առկա են)

 

բ. անձնագիր ստանալու համար անհրաժեշտ ՔԿԱԳ հետևյալ վկայականը (նշել √).

ծննդյան վկ-ն, ամուսնության վկ-ն, ամուսնալուծության վկ-ն, մահվան վկ-ն,

հայրության որոշման վկ-ն, որդեգրման վկ-ն, անվան փոխման վկ-ն

 

Տրված ___________________________________________________________________________ -ին

 (ազգանունը(ազգանունները), անունը(անունները), հայրանունը(հայրանունները)

 

Ծնված _____ _________________ _____թ. ________________________________________________

 (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)


____________________________________________________________________________________

 (սերիան և համարը, տրամադրող ՔԿԱԳ-ի բաժինը, տալու օրը, եթե տվյալներն առկա են)

 

Սույնով լիազորում եմ դեսպանությանը (հյուպատոսությանը) ՀՀ համապատասխան պետական կառավարման մարմնից ստանալ կորսված փաստաթուղթը փոխարինող փաստաթուղթ:

 

Կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:


Դիմող ________________________________ ____ _____________ 20  թ.

 (ստորագրությունը, ազգանունը)

 

 

Ձև N 5

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անձնագրիս` (անհրաժեշտը նշել √)

վավերականության ժամկետն ավարտվում է

 ____ _________ 20___ թ.

օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետն

 

ավարտվում է

 ____ _________ 20___ թ.

 

 խնդրում եմ այն (դրանք) (անհրաժեշտն ընդգծել) երկարաձգել ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

 Իմ մասին հայտնում եմ հետևյալը.

 

Ես՝ 1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

4. Ծնված՝ ____ __________ ______ թ.

 __________________________

(երկիրը, մարզը,  քաղաքը, գյուղը)

5. Անձնագրի սերիան և համարը ___________________________________________________

 

6. Տրված _____ ____________________ _____ թ. _________________________ կողմից

 (անձնագրային բաժնի կոդը)

7. Բնակության վայրը`

 

1) ՀՀ-ում ___________________________________________________________________

 

2) արտասահմանում ___________________________________________________________

հեռախոսահամարը ______________________ էլ-փոստը ______________________________

 

8. Հավելյալ տեղեկություններ_______________________________________________

 

9. Կից ներկայացվող

փաստաթղթերը___________________________________________________________

 

Կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին

տեղեկացված եմ:

 

Դիմող ______________________________ ____ _______________ 20  թ. 

(ստորագրությունը)

———————————————————————————————————————————————

———————————————————————————————————————————————

 

Ծառայողական նշումներ

 

ԱԳՆ հարցում ____ _________________ 20___ թ. հ_____/Հ/_______

 

երկարաձգումը կատարված է ____ _________________ 20___ թ. հ.հ. ___________

 

վավերականության ժամկետը երկարաձգված է մինչև

 

____ ____________ 20___ թ.

 

օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգված է մինչև

 

____ _____________ 20___ թ.

 

Դեսպան (հյուպատոս) _______________________________________ Կ.Տ.

 (ստորագրությունը, ազգանունը)

____ _____________ 20 ___ թ.