Գլխավոր տեղեկություն
Համար
N 780-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2011-14.02.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2011 թվականի N 780-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացված-վերականգնված բազմաբնակարան բնակելի շենքերին կենտրոնացված ջեռուցում մատակարարելու նպատակով կառուցված Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի սեփականությունը հանդիսացող Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի N 4/1 հասցեում գտնվող` 48 342 184 դրամ հաշվեկշռային արժեքով 36,61 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966379, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի N 5/1 հասցեում գտնվող` 47 355 801 դրամ հաշվեկշռային արժեքով, 36,02 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966382, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Կամոյի N 75/1 հասցեում գտնվող` 70101638 դրամ հաշվեկշռային արժեքով, 77,27 քառ. մետր մակերեսով և 0,0162 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966380, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Շահինյանի N 4/1 հասցեում գտնվող` 27 130 721 դրամ հաշվեկշռային արժեքով, 39,75 քառ. մետր մակերեսով և 0.0056 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966381, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին) կաթսայատները` իրենց սարքավորումներով և արտաքին ջերմոցանցերով (այսուհետ` գույք) նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին՝ համապատասխան բազմաբնակարան բնակելի շենքերին կենտրոնացված ջեռուցում մատակարարելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2012, N 122-Ա 14.02.2012, N 780-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան