Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-969
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.876
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 9 հունիսի 2011 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ ներգրավված ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագիտացման պահպանման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 19.05.2011թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով Համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ ներգրավված ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագիտացման պահպանման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ոլորտում համագործակցության և արդյունաբերության պաշտպանական ճյուղերում երկարաժամկետ ինտեգրացիայի զարգացման նպատակով:

2. Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 15 հոդվածներից:

Համաձայնագրով սահմանվում են ռազմական նշանակության արտադրանքի թողարկմանը և դրա համար անհրաժեշտ նյութերի ու կիսաֆաբրիկատների, համալրող մասերի ու արտադրատեսակների, ուսումնական և օժանդակ գույքի մատակարարմանը մասնակցող, ինչպես նաև ռազմական նշանակության աշխատանքներ կատարող ու ծառայություններ մատուցող ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագիտացման պահպանման գործընթացի հիմնական սկզբունքները:

Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանը ներգրավված ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկերը, կանոնակարգել ցանկերում ներառված ռազմական նշանակության արտադրանքն արտադրությունից հանելու կարգն ու ժամկետները, մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի ընդունման ու որակի վերահսկողության, փաստաթղթերի և տեղեկատվության օգտագործման, տեղեկատվության փոխանակության, միմյանց փոխանցված կամ Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստեղծված մտավոր գործունեության արդյունքների օգտագործման և իրավունքների պաշտպանության հարցերը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:

4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին չորրորդ գրավոր ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

5. Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով, ռուսերեն: Համաձայնագրի բնօրինակը պահվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում, որը Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

6. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8.2-րդ և 9-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ, 64-րդ և 72-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մեջ ներգրավված ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնագիտացման պահպանման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


9 հունիսի 2011 թ.

 ՍԴՈ-969

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան