Գլխավոր տեղեկություն
Համար
N 787-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.07.2011-01.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.896
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 787-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 15
Երևան 

 

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 787-Ն որոշման

 

Ձ ԵՎ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

(ամսական, օրական)

 

դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_898

 

Չափը` 220 x 155մմ

 

դարձերես

 

_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ. 

_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ.

_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ.

 

Ժամանակավոր թույլտվությունը

տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին:
(մակնիշը, համարանիշը)

 

Թույլատրվում է երթևեկել _________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_______________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_____________________________________________________ փողոցներով:

 

Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________ 

 

Կ.Տ.

 

Ձ ԵՎ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

(տարեկան)

 

դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_899

 

Չափը` 220 x 155մմ

 

դարձերես

 

Ժամանակավոր թույլտվությունը

տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին:
(մակնիշը, համարանիշը)

 

Թույլատրվում է երթևեկել _________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_______________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_____________________________________________________ փողոցներով:

 

Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________ 

 

Կ.Տ.

 

Ձ ԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

(ամսական, օրական)

 

դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_900

 

Չափը` 220 x 155մմ

 

դարձերես

 

_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ. 

_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ.

_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ.

 

Ժամանակավոր թույլտվությունը

տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին:
(մակնիշը, համարանիշը)

 

Թույլատրվում է երթևեկել _________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_______________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_____________________________________________________ փողոցներով:

 

Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________ 

 

Կ.Տ.

 

Ձ ԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

(տարեկան)

 

դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_901

 

Չափը` 220 x 155մմ

 

դարձերես

 

Ժամանակավոր թույլտվությունը

տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին:
(մակնիշը, համարանիշը)

 

Թույլատրվում է երթևեկել _________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_______________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

_____________________________________________________ փողոցներով:

 

Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________ 

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 787-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն (այսուհետ` ժամանակավոր թույլտվություն) տալու ընթացակարգը:

2. Ժամանակավոր թույլտվություն ստանալու համար ավտոմոբիլի սեփականատերը (լիազորված անձը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) է ներկայացնում դիմում, որում նշվում են սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը, բեռնափոխադրում իրականացնելու նպատակը, ժամկետը, վայրը` սկզբնակետն ու վերջնակետը, երթուղին, ինչպես նաև ժամանակավոր թույլտվություն ստանալը հիմնավորող այլ տեղեկություններ:

3. Դիմումին կից ներկայացվում են ավտոմոբիլի հաշվառման վկայագրի պատճենը, ինչպես նաև այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են), որոնք հիմնավորում են բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրում իրականացնելու անհրաժեշտությունը:

4. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

5. Դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանությունը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`

1) տալիս է ժամանակավոր թույլտվություն.

2) ընդունում է որոշում ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին:

6. Եթե դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, ապա ճանապարհային ոստիկանությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի կամ այլ ժամանակահատված:

7. Ժամանակավոր թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) բեռնափոխադրման ժամանակ կարող է վտանգվել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը կամ կարող է դադարեցվել կամ սահմանափակվել (առաջանալ խցանումներ) ճանապարհային երթևեկությունը.

2) անձը սույն կարգով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, և նա հրաժարվում է ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկված երթուղով կամ այլ ժամանակահատվածում փոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն ստանալուց.

4) բեռնափոխադրումները կարող են իրականացվել առանց ժամանակավոր թույլտվություն ստանալու` այլ երթուղով:

8. Տրված ժամանակավոր թույլտվությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունների հաշվառման մատյանում:

9. Ժամանակավոր թույլտվությունը փակցվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկի դիմապակու վերևի մեջտեղի մասում:

10. Յուրաքանչյուր ամսվա մինչև 5-ը ճանապարհային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության համայնքներին տեղեկատվություն է տրամադրում իրենց տարածքներում երթևեկելու համար նախորդ ամսվա ընթացքում 15 օրվանից ավելի ժամկետով տրված ժամանակավոր թույլտվությունների մասին: Եթե տեղեկատվությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը պատճառաբանված որոշում է ընդունում ժամանակավոր թույլտվության գործողությունը դադարեցնելու մասին, ապա ժամանակավոր թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, և ճանապարհային ոստիկանությունը հետ է պահանջում թույլտվությունը:

11. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման և 8-րդ կետով նախատեսված մատյանի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան