Գլխավոր տեղեկություն
Համար
N 805-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.908
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2011 թվականի N 805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները և ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը հաստատելու մասին» N 539-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթների 16-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) կատարել և մեկնաբանել արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական ռուտինային (պարզ) լաբորատոր հետազոտություններ, որոնց հնարավորություններն առկա են բժշկական հաստատությունում, մեկնաբանել ուլտրաձայնային և բիոքիմիական հետազոտություններ, վերծանել դրանց տվյալները, մեկնաբանել արյան, մեզի, խորխի քննության, ստամոքսահյութի, դուոդենալ հետազոտության, կոպրոգրամայի, ողնուղեղային հեղուկի, ճառագայթային, էլեկտրաֆիզիոլոգիական, ռենտգենաբանական և այլ հետազոտությունների տվյալներ, իսկ լրացուցիչ մասնագիտացման ու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարել և մեկնաբանել ուլտրաձայնային և բիոքիմիական հետազոտություններ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 15
Երևան