Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2011-26.12.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.17/14(397) Հոդ.235
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2011
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60411254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մայիսի 2011 թ.  
ք. Երևան

թիվ 192-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2.1 հավելվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որոշում է.

1. Հաստատել հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան

 

Հավելված 1

ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության

պետական հանձնաժողովի

2011 թվականի մայիսի 23-ի

թիվ 192-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը:

2. Օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար Հանձնաժողովի նախագահին ներկայացվում է զեկուցագիր` հսկիչ գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման համար` համապատասխան ապրանքների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա:

3. Հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա` Հանձնաժողովի աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանման կողմից:

4. Հսկիչ գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար Հանձնաժողովի աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանում է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի հրամանի պատճենը:

5. Հսկիչ գնում կատարած Հանձնաժողովի պաշտոնատար անձը կամ այլ իրավասու անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո ապրանքների վերաբերյալ մեկօրյա ժամկետում Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները Հանձնաժողովի աշխատակցին ի պահ հանձնելու մասին` կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն:

6. Հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 7 օրը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) ձեռք բերելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան հսկիչ գնմանը հաջորդող օրը հսկիչ գնում կատարած անձի կողմից լուսանկարահանվում են, իսկ անհրաժեշտության դեպքում` տեսանկարահանվում` արդյունքները կցելով գործին: Գործում պահպանվում են նաև ապրանքի չփչացող բաղադրամասերը (պիտակ, տուփ, տարա և այլն), եթե դրանք վարչական վարույթում կարող են հանդիսանալ որպես ապացույց: Անհրաժեշտության դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները կարող են ուղարկվել փորձաքննության:

7. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների պահպանելու և անհրաժեշտության դեպքում որպես ապացույց օգտագործելու նպատակով Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից վարվում է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյան (այսուհետ` Գրանցամատյան) (Ձև 1, կցվում է), որտեղ նշվում է հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնում կատարելու մասին հրամանը, հսկիչ գնման օրը, ժամը, հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը, ապրանքի պիտանիության ժամկետը, ապրանքը Հանձնաժողովի աշխատակցին ի պահ հանձնելու օրը, ժամը, ապրանքն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ապրանքն ընդունող և հանձնող անձանց ստորագրությունները: Ապրանքը փորձաքննության ուղարկելու կամ սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքում Գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում:

8. Եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները (բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված ապրանքների) որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը, ապա այդ ապրանքները`

1) Հանձնաժողովի նախագահի գրությամբ կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը, եթե պահպանել են իրենց հատկանիշները,

2) հսկիչ գնման (գնումների) արդյունքում հսկիչ գնում իրականացրած անձի կողմից հրամանը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում, կարող են վերադարձվել տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին, եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները։ Վաճառողը (դրամական հաշվարկներ իրականացնողը), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ընդունում է ապրանքները, վերադարձնում ստացված գումարը կատարված գործարքի փաստացի պայմաններով (վերադարձված ապրանքների համար վճարված գումարները չեն ներառվում իրացումից ստացված հասույթի մեջ), անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից,

3) հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ) կողմից ոչնչացվում են, եթե կորցրել են իրենց սկզբնական հատկանիշները և հետագա օգտագործման համար այլևս պիտանի չեն: Աշխատանքային խումբը ստեղծվում է Հանձնաժողովի նախագահի հրամանով: Աշխատանքային խմբի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ (այսուհետ` Ակտ) (Ձև 2, կցվում է), որի մեջ նշվում է ոչնչացված ապրանքի անվանումը, ծավալը (քանակը, քաշը), Աշխատանքային խմբի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները, ոչնչացման ամսաթիվը, ժամը: Ակտը ստորագրվում է Աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին:

9. Սույն կարգի 6-րդ կետում նշված ապրանքները լուսանկարահանվելուց և (կամ) տեսանկարահանվելուց հետո ոչնչացվում են սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգով:

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Գրառման համարը

Հսկիչ գնում կատարելու մասին հրամանի ընդունման ամիսը, ամսաթիվը, համարը

Հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը

Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի անվանումը

Հսկիչ գնման օրը, ժամը

Ապրանքի պիտանելիության ժամկետը

Ապրանքն ի պահ հանձնելու օրը, ժամը

Ապրանքն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը

Ապրանքն ընդունող և հանձնող անձանց ստորագրությունները

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

Ձև 2

 

ԱԿՏ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

«____»«______________» 201 թ.

_________________
  (կազմման վայրը)

___________________________________________________________________

 (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

 (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

 (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի «___»,_________» 20__թ. N____ հրամանի` ոչնչացվեցին հետևյալ ապրանքները.

 

Ոչնչացված ապրանքի անվանումը

Ծավալը (քանակը, քաշը)

1.

 

2.

 

3.

 

4.

 

 

Աշխատանքային խմբի անդամները`

 

 _____________________________________   ___________________,

     (անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

   
  _____________________________________  ___________________,
                    (անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 _____________________________________ ___________________,
                     (անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

 «___»«_______________» 20__թ.

 
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան