Գլխավոր տեղեկություն
Համար
N 922-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1065
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 922-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 44 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած բարեփոխումների ծրագրով նախատեսված համակարգի կառուցվածքային փոփոխությունների, այդ թվում` Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2011 թվականի ինն ամսում հատկացնել 202,216.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություն և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման հիմնանորոգման աշխատանքների և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 12
Երևան

 

 

 

 Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 7-ի N 922-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Գնման առարկայի

Գումարի
փոփոխությունը (ավելացումները նշված
են դրական նշանով)

անվանումը

չափի
միավորը

քանակը

գնման
ձևը

 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

202,216.2

 ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

202,216.2

Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում

դրամ

1

ԲԸԱՀ

199,469.0

 Շենքերի և շինությունների
տեխնիկական հետազննում

դրամ

1

ԲԸԱՀ

2,747.2

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 7-ի N 922-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Ս001 ԿՀ03

Անվանումը`
Շենքեր և շինություններ
Նկարագրությունը`
Շենք և շինությունների կապիտալ վերանորոգում

Քանակական

Շենքերի հիմնանորոգում (հատ)

1

1

   

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

   

202,216.2

202,216.2

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

20 տարի

       

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

         

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը
(հազ. դրամ)

Կիրառելի չէ

       

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը`
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Փոխարինվող ակտիվների նկարագրությունը`
Կիրառելի չէ

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող Ը001 անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ` ծրագրի իրականացումն ապահովելու համար

       

Ծախսային արդյունավետության
բարելավման վրա

Կիրառելի չէ

       

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը`
Ը001 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ (ԱԾ01)

Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում, համակարգի գործունեության ապահովում, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան