Գլխավոր տեղեկություն
Համար
N 756-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 756-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հուլիսի 27-ի N ԱՐԱԴ /0521/02/09 և 2011 թվականի փետրվարի 8-ի N ԱՐԱԴ /0990/02/10 վճիռների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի չգործող պոմպակայանից դեպի Եղիպատրուշ գյուղ գնացող անավարտ ոռոգման ջրագծի խողովակաշարը` 12150 գծամետր, այդ թվում` 250 մմ տրամագծով` 180 մետր երկարությամբ, 325 մմ տրամագծով` 40 մետր երկարությամբ, 500 մմ տրամագծով` 7000 մետր երկարությամբ և 530 մմ տրամագծով` 4930 մետր երկարությամբ, 113329000 դրամ արժեքով գույքը (այսուհետ՝ գույք) ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հունիսի 7
Երևան