ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2011 թվականի N 447-Ա
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԶԻԶՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 02.06.11 N 501-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանին 2011 թվականի հունիսի 3-4-ը գործուղել Կիև (Ուկրաինա)` ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսների նախարարների` մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը լրաց. 02.06.11 N 501-Ա)
2. Վ. Գաբրիելյանի և Ա. Ազիզյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(2-րդ կետը լրաց. 02.06.11 N 501-Ա)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.06.2011, N 501-Ա | 03.06.2011, N 447-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|