ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Լեհվազի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2011 թ. թիվ 5-Ն
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՀՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով (օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանում) և համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` «Տեղական տուրքերի տեսակները» ու 10-րդ հոդվածի «Տեղական տուրքերի դրույքաչափերը», ինչպես նաև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեհվազի գյուղական համայնքի վարչական տարածքում 2011 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Ս. Զաքարյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |