ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2009 թվականի N 1308-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 12.1-ին հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի հավաստագրի օրինակելի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և դրա առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման շրջանակներում ապրանքների մատակարարման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության, ինչպես նաև ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործման հաշվետվությունների ձևերը` համաձայն N 7 հավելվածի.
8) ռազմական նշանակության արտադրանքի (ներմուծում, արտահանում), (տարանցիկ փոխադրում), (առևտրի միջնորդական գործունեություն) լիցենզիայի ձևը` համաձայն N 8 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ցանկի «ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակում նշված ծածկագրերի մասով սույն որոշման դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են ցանկի «Ռազմական նշանակության արտադրանքի անվանումը» և «Ռազմական նշանակության արտադրանքի նկարագիրը» սյունակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 25 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Հ/Հ |
ԱՏԳԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ |
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ |
ՌՆ 1. | 9301 930200000 930320 930390000 901310000 930591000 |
Հարթափող զենքեր, որոնց տրամաչափը չի գերազանցում 20 մմ, այլ հրացաններ և ավտոմատ զենքեր 12.7 մմ տրամաչափով (տրամաչափը ` 0.50 դյույմ) կամ ավելի պակաս և հավելյալ հարմարանքներ, ինչպես նշված է ստորև, և ներառյալ հատուկ նախագծված բաղադրամասերը. |
Նկարագիր ՌՆ 1.a. կետը չի վերաբերում հետևյալին. a.մուշկետներ, հրացաններ և կարաբիններ, որոնք արտադրվել են մինչև 1938 թ., b.մուշկետների, հրացանների կամ կարաբինների վերարտադրություններ, որոնց բնօրինակները արտադրված են եղել մինչև 1890թ., c.ռեվոլվերներ, ատրճանակներ և գնդացիրներ, որոնք արտադրված են եղել մինչև 1890թ., և դրանց վերարտադրությունները: Նկարագիր 1 ՌՆ 1. կետը չի վերաբերում այն հարթափող զենքերին, որոնք օգտագործվում են որսորդական կամ մարզական նպատակներով: Այս զենքերը պետք է հատկորոշաբար ռազմական օգտագործման նպատակներով նախագծված չլինեն կամ չլինեն լրիվ ավտոմատ հրաձգման տեսակի: Նկարագիր 2 ՌՆ 1. կետը չի վերաբերում այն հրաձգային զենքերին, որոնք հատուկ նախագծված են ուսումնական զինամթերք օգտագործելու համար, և որոնք չեն կարող այնպիսի զինամթերք հրաձգել, որոնք հատկանշված են ՌՆ 3 կետում: Նկարագիր 3 ՌՆ 1. կետը չի վերաբերում այն զենքերին, որոնք օգտագործում են ոչ կենտրոնից հարված ստացող փամփուշտներով զինամթերք և ոչ լրիվ ավտոմատ տեսակի հրաձգող զենքերին: Նկարագիր 4 ՌՆ 1.d. կետը չի վերաբերում զենքերի այն օպտիկական հարմարանքներին, որոնք չունեն պատկերի մշակման էլեկտրոնային կարողություն, մեծացնում են 4 անգամ կամ ավելի քիչ, եթե միայն դրանք հատուկ նախագծված կամ փոփոխված չեն ռազմական օգտագործման համար. |
ՌՆ 2. |
9301 |
Հարթափող զենքեր, որոնց տրամաչափը չի գերազանցում 20 մմ, այլ հրացաններ և ավտոմատ զենքեր 12.7 մմ տրամաչափով (տրամաչափը ` 0.50 դյույմ), հեռանետող զենքեր և հավելյալ հարմարանքներ, ինչպես նշված է ստորև, և դրանց հատուկ նախագծված բաղադրամասերը. |
Նկարագիր 1 ՌՆ 2 a. կետը ներառում է ինժեկտորներ, չափիչ սարքեր, պահոցային տարաներ կամ ռեզերվուարներ և այլ բաղադրամասեր, որոնք հատուկ նախագծված են հեղուկ հրաձգային լիցքերի հետ օգտագործվելու համար` նախատեսված ՌՆ 2 .a կետում հատկանշված ցանկացած սարքավորման համար: Նկարագիր 2 ՌՆ 2 a. կետը չի վերաբերում ստորև հատկանշված զենքերին. 1.մուշկետներ, հրացաններ և կարաբիններ, որոնք արտադրված են մինչև 1938թ., 2.մուշկետների, հրացանների և կարաբինների վերարտադրություններ, որոնց օրիգինալներն արտադրված են եղել մինչև 1890թ.: Նկարագիր 3 ՌՆ 2. a. կետը չի վերաբերում ձեռքով աշխատեցվող հրթիռանետերին, որոնք հատուկ նախագծված են սահմանափակ թռիչք ունեցող հրթիռների համար, որոնք չունեն բարձր պայթուցիկության լիցք կամ հաղորդակցման կապ, և կարող են թռչել ոչ ավելի, քան 500 մ Նկարագիր ՌՆ 2. b. կետը չի վերաբերում ազդանշանային ատրճանակներին: |
ՌՆ 3. | 930529000 9306 |
Զինամթերք և պայթուցիչ տեղադրող սարքեր, ինչպես նշված է ստորև, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր. a. Զինամթերք այն զենքերի համար, որոնք հատկանշված են ՌՆ 1., ՌՆ 2. կամ ՌՆ 12 կետերում, b. Պայթուցիչ տեղադրող սարքերի համար հատուկ նախագծված զինամթերք, որոնք հատկանշված են ՌՆ 3. a. կետում: |
Նկարագիր 1 Հատուկ նախագծված բաղադրամասերի մեջ, որոնք հատկանշված են ՌՆ 3. կետում մտնում են. a.Մետաղյա կամ պլաստիկ նյութից այնպիսի հարմարանքներ, ինչպես խանձոցի հենակները, փամփուշտի կափարիչներ, կասետային պահունակների հանգուցիչներ, պտտվող ժապավենային պահունակներ և զինամթերքի մետաղական մասեր, b.Պահպանական և նշանառող սարքեր, խանձոցներ կամ պայթուցիչներ, սենսորներ և արձակման սարքեր, c.Հոսանքի աղբյուրներ մեկ անգամյա բարձր աշխատանքային լիցքով, d.հրկիզվող կաղապարներ լիցքերի համար, e.ենթազինամթերք, ներառյալ մեծ նռնակների և ականների մեջ տեղադրվող փոքր նռնակներ և ականներ և սահմանափակ տևողությամբ ուղղորդվող հրթիռներ: Նկարագիր 2 ՌՆ 3. a. կետը չի վերաբերում այն զինամթերքին, որն անպիտան է հեռաձգման համար (blank star/ուսումնական փամփուշտ) և ուսումնական զինամթերքին, որոնց լիցքային տուփը ծակված է: Նկարագիր 3 ՌՆ 3. a. կետը չի վերաբերում այն զինամթերքին, որոնք հատուկ նախագծված են հետևյալ նպատակներից որևէ մեկի համար. a.ազդանշանել, b.թռչուններ վախեցնել, կամ c.նավթային հորերի գազային արտանետումների հրկիզում: |
ՌՆ 4. |
360200000 |
Ռումբեր, տորպեդոներ, հրթիռներ, հեռահար հրթիռներ, այլ պայթուցիչ սարքեր և լիցքեր և հարակից սարքավորումներ և հավելյալ հարմարանքներ, ինչպես նշված է ստորև, և նրանց համար հատուկ նախագծված բաղադրամասեր. a. Ռումբեր, տորպեդոներ, նռնակներ, ծխահարող տուփեր, տարողություններ (նռնակներ), հրթիռներ, ականներ, ղեկավարվող հրթիռներ, խորքային լիցքեր, կառուցաքանդման լիցքեր, կառուցաքանդման սարքեր, կառուցաքանդման ամբողջական լրակազմեր, «պիրոտեխնիկական» սարքեր, փամփուշտներ և սիմուլյատորներ (այսինքն, սարքավորում, որը նմանակում է վերոհիշյալ ապրանքներից որևէ մեկի հատկանիշները), որոնք հատուկ նախատեսված են ռազմական օգտագործման համար, b.Այն սարքավորումը, որն ունի բոլոր հետևյալ հատկանիշները. 1.հատուկ նախագծված է ռազմական օգտագործման համար, և 2.հատուկ նախագծված է կիրառելու, վերահսկելու, գործարկելու, միանգամյա աշխատանքային արդյունքով լիցքավորելու, արձակելու, տեղադրելու, փչելու, լիցքաթափելու, թաքցնելու կամ շեղելու, խաթարելու, դետոնացնելու, ընդհատելու, շարքից դուրս հանելու կամ բացահայտելու որևէ մեկը հետևյալներից. a.այն առարկաները կամ պարագաները, որոնք հատկանշված են ՌՆ 4. a. կետում կամ b.իմպրովիզացված պայթուցիչ սարքերը (IEDs). c.Օդային կառավարվող հրթիռներից պաշտպանող համակարգեր (AMPS). 2. (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 N 724-Ն) 3.(3-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.06.10 N 724-Ն) |
Հատուկ նկարագիր.1. Ուղղորդող և հեռակառավարող սարքավորման համար տես ՌՆ 11. կետը, |
ՌՆ 5. | 85255000 85256000 8526 852721 852691 85269200 902300800 901310000 |
Կրակի ղեկավարման և դրան առնչվող ազդանշանային և զգուշացնող սարքավորումներ և հարակից համակարգեր, փորձարկման և տեղայնացման և արգելակող կամ խափանիչ սարքավորում, ինչպես նշված է ստորև, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար, և դրանց հատուկ նախագծված բաղադրիչները և հավելյալ հարմարանքները. a.Զենքերի օպտիկական մասեր, ռմբանետման համակարգիչներ, հրանոթների ուղղորդման սարքավորում և զենքերի վերահսկման համակարգեր, b.Նշանառման, նպատակաուղղման, տարածության չափման, հետախուզման կամ հետապնդման համակարգեր, բացահայտման, տվյալների ամբողջականացման, ճանաչման կամ ինքնության հաստատման սարքավորում և սենսորների միացման սարքավորում: c.Խափանող սարքավորում այն պարագաների համար, որոնք հատկանշված են ՌՆ 5. a. կամ ՌՆ 5.b., կետերում, d.Դաշտային փորձարկման կամ տեղայնացման սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են այն առարկաների կամ պարագաների համար, որոնք հատկանշված են ՌՆ 5.a. կամ ՌՆ 5.b., ՌՆ 5. c. կետերում: |
ՌՆ 5. c. կետում նշված խափանող սարքավորումները ներառում են նաև հայտնաբերման սարքավորումները |
ՌՆ 6. |
870210119 |
Վերգետնյա փոխադրամիջոցններ և դրանց բաղադրիչ մասեր, ինչպես նշված է ստորև: a. Վերգետնյա փոխադրամիջոցներ և դրանց բաղադրիչ մասերը, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են` ռազմական օգտագործման համար, b. Բարձր անցունակության փոխադրամիջոցներ, որոնք կարող են օգտագործվել արտաճանապարհային պայմաններում, որոնք արտադրվել են կամ համալրվել այնպիսի նյութերով, որոնք կարող են պաշտպանել III մակարդակի բալիստիկ հրթիռներից (NIJ 0108.01, 1985 թվականի սեպտեմբեր կամ համեմատելի ազգային ստանդարտով) կամ ավելի բարձր մակարդակի: |
Հատուկ նկարագիր. Ուղղորդման և նավիգացիոն սարքավորման համար տես ՌՆ 11. կետը: |
Նկարագիր Քիմիկատները տրված են անունով և իրենց համապատասխան CAS[1] թվով: Ցանկը վերաբերում է միևնույն կառուցվածքային բանաձև ունեցող քիմիկատներին (ներառյալ հիդրատները կամ ջրածնաթթուները) անկախ անունից կամ CAS թվից: CAS թվերը տրված են միայն որոշակի քիմիկատի կամ խառնուրդի ճանաչումը հեշտացնելու համար, անկախ եզրաբանական ցանկի: CAS թվերը չեն կարող օգտագործվել որպես նյութի ինքնության բացարձակ բացահայտիչներ, որովհետև թվարկված քիմիկատների որոշ ձևեր տարբեր CAS թվեր ունեն, և թվարկված քիմիկատներից պարունակող խառնուրդները նույնպես կարող են տարբեր CAS թվեր ունենալ: | |||
ՌՆ 7. |
381700500 |
Քիմիական կամ կենսաբանական թունավոր նյութեր, «ոչ վերահսկվող նյութեր», ռադիոակտիվ նյութեր, հարակից սարքավորումներ, բաղադրամասեր և նյութեր, ինչպես նշված է ստորև: |
Նկարագիր 1 ՌՆ 7. d. կետը չի վերաբերում «չվերահսկվող ագենտներին», որոնք առանձին փաթեթավորված են անձնական ինքնապաշտպանության նպատակներով: Նկարագիր 2 ՌՆ 7. d. կետը չի վերաբերում ակտիվ բաղադրակազմով քիմիկատներին և միացություններին, որոնք պիտակավորված և փաթեթավորված են հատուկ սննդի արդյունաբերության համար կամ բժշկական նպատակներով: Նկարագիր ՌՆ 7. f.1. կետը ներառում է.: a.Օդորակման սարքեր, որոնք հատուկ նախագծված կամ փոփոխված են միջուկային, կենսաբանական կամ քիմիական ֆիլտրացման համար, b.Պաշտպանական հագուստ. Հատուկ նկարագիր. Քաղաքացիական գազային դիմակների, պաշտպանական և ախտահանող սարքավորման համար տես նաև 1.A.4. կետը Երկակի օգտագործման ցանկի մասին: Նկարագիր ՌՆ 7.g. կետը չի վերաբերում ճառագայթման անձնական վերահսկման դոզիմետրերին: Հատուկ նկարագիր.Տես նաև 1.a.4. կետը Երկակի օգտագործման ցանկի մասին. Նկարագիր 1 ՌՆ 7. b. և ՌՆ 7.d. կետերը չեն վերաբերում հետևյալին. a.Ցիանոգեն քլորիդ (CAS 506-77-4), b.Հիդրոցիանիկ թթու (CAS 74-90-8), c.Քլորին (CAS 7782-50-5), d.Կարբոնիլ քլորիդ (ֆոսգեն) (CAS 75-44-5), e.Դիֆոսգեն (տրիքլորոմեթիլ-քլորոֆորմատ) (CAS 503-38-8), f.Չի օգտագործվում 2004թ.-ից ի վեր g.Քսիլիլ բրոմիդ, օրթո: (CAS 89-92-9), մեթա (CAS 620-13-3), պարա (CAS 104-81-4), h.Բենզիլ բրոմիդ (CAS 100-39-0), i.Բենզիլ յոդիդ (CAS 620-05-3), j.Բրոմո ացետոն (CAS 598-31-2), k.Ցիանոգեն բրոմիդ (CAS 506-68-3), l.Բրոմո մեթիլէթիլկետոն (CAS 816-40-0), m.Քլորո ացետոն (CAS 78-95-5), n.Էթիլ յոդոացետատ (CAS 623-48-3), o.Յոդո ացետոն (CAS 3019-04-3), p.Քլորոպիկրին (CAS 76-06-2). Նկարագիր 2 Բջիջների տեսակները և կենսաբանական համակարգերը, որոնք հատկանշված են ՌՆ 7.h. և ՌՆ 7.i.2. կետերում բացառիկ են և այս ենթակետերը չեն վերաբերում այն բջիջներին կամ կենսաբանական համակարգերին, որոնք օգտագործվում են քաղաքացիական նպատակներով, ինչպես օրինակ գյուղատնտեսական, դեղագործական, բժշկական, անասնաբուժական, բնապահպանական, աղբահեռացման կամ սննդի արտադրության բնագավառներում: |
ՌՆ 8. | 810430000 810920000 280450100 284990100 282510000 283429800 290490400 760310000 810920000 811212000 280450100 810430000 811212000 810920000 281129300 281129900 290559 292144000 293100950 810890 760429900 760820890 810890500 810890600 810890900 810411000 282619100 282619900 360200000 750400000 750810000 292090850 281210110 293100100 293100200 293100950 292090200 281210150 292090300 281210910 282590 282510000 271011700 271011900 271019210 293369100 293369800 282630000 282690100 290339900 290345 290346100 262091000 282590200 283429200 8112 262099200 262099600 282300000 283311000 283322000 283329300 283329500 283329600 283329900 280800000 262019000 381519100 810600 8108 |
«Էներգետիկ նյութերը» և հարակից նյութերը, ինչպես նշված է ստորև. a.«Պայթուցիկները» ինչպես նշված է ստորև և դրանց խառնուրդները. 1.ADNBF (ամինոդինիտրոբենզոֆուրոքսան կամ 7-ամինո-4,6-դինիտրոբենզոֆուրազան-1-օքսիդ) (CAS 97096-78-1), 2.BNCP (ցիս-բիս (5-նիտրոտետրազոլատո) տետրա ամինո-կոբալտ (III) պերքորատ) (CAS 117412-28-9), 3.CL-14 (դիամանո դինիտրոբենզոֆուռոքսան կամ 5,7-դիամանո-4,6-դինիտրոբենզոֆուրազան-1-օքսիդ ) (CAS 117907-74-1), 4.CL-20 (HNIW կամ հեքսանիտրոհեքսաազաիսվուրտցիտան) (CAS 135285-90-4), քլատրատներ CL-20 կարգի (տես նաև ՌՆ 8.g.3. կետը և g.4. կետը դրա «նախանյութերի» համար), 5.CP (2-(5-ցիանոտետրազոլատո) պենտա ամին-կոբալտ (III) պերքլորատ) (CAS 70247-32-4), 6.DADE (1,1-դիամինո-2,2-դինիտրոէթիլեն, FOX7) (CAS 145250-81-3), 7.DATB (դիամինոտրինիտրոբենզեն) (CAS 1630-08-6), 8.DDFP (1,4-դինիտրոդիֆուրազոպիպերազին), 9.DDPO (2,6-դիամինո-3,5-դինիտրոպիրազին-1-օքսիդ, PZO) (CAS 194486-77-6), 10.DIPAM (3,3§-դիամանո-2,2§,4,4§,6,6§-հեքսանիտրոբիֆենիլ կամ դիպիկրամիդ) (CAS 17215-44-0), 11.DNGU (DINGU կամ դինիտրոգլիկորուիլ) (CAS 55510-04-8), 12.Ֆուրազաններ, ինչպես նշված է ստորև. a.DAAOF (դիամինոազոքսիֆուրազան), b.DAAzF (դիամինոազոֆուռազան) (CAS 78644-90-3), 13.HMX և ածանցյալներ (տես նաև ՌՆ 8.g.5. կետը դրա «նախանյութերի» համար), ինչպես նշված է ստորև : a.HMX (Ցիկլոտետրամեթիլենետետրանիտրամին, օկտահիդրո-1,3,5,7-տետրանիտրո-1,3,5,7-տետրազին, 1,3,5,7-տետրանիտրո-1,3,5,7-տետրազա-ցիկլոոկտան, օկլոգեն կամ օկտոգեն) (CAS 2691-41-0), b.HMX-ի դիֆլուորոամինացված անալոգներ, c.K-55 (2,4,6,8-տետրանիտրո-2,4,6,8-տետրա-ազաբիցիկլո [3,3,0]-օկտանոն-3, տետրանիտրոսեմիգլիկուրիլ կամ կետո-բիցիկլային HMX) (CAS 130256-72-3), 14.HNAD (հեքսանիտրոադամանտան) (CAS 143850-71-9), 15.HNS (հեքսանիտրոստիլբեն) (CAS 20062-22-0), ML8. a.16. Իմիդազոլներ, ինչպես նշված է ստորև. a.BNNII (Օկտահիդրո-2,5-բիս (նիտրոիմինո) իմիդազո [4,5-d] իմիդազոլ), b.DNI (2,4-դինիտրոիմիդազոլ) (CAS 5213-49-0), c.FDIA (1-ֆլուորո -2,4-դինիտրոիմիդազոլ), d.NTDNIA (N-(2-նիտրոտրիազոլո)-2,4-դինիտրոիմիդազոլ), e.PTIA (1-պիկրիլ-2,4,5-տրինիտրոիմիդազոլ), 17.NTNMH (1-(2-նիտրոտրիազոլո)-2-դինիտրոմեթիլեն հիդրազին), 18.NTO (ONTA կամ 3-նիտրո-1,2,4-տրիազոլ-5-մեկ) (CAS 932-64-9), 19.Պոլինիտրոկուբաններ ավելի քան չորս նիտրո խմբերով, 20.PYX (2,6-Բիս(պիկրիլամինո)-3,5-դինիտրոպիրիդին) (CAS 38082-89-2), 21.RDX և ածանցյալներ, ինչպես նշված է ստորև: a.RDX (ցիկլոտրիմեթիլենետրինիտրամին, ցիկլոնիտ, T4, հեքսահիդրո-1,3,5-տրինիտրո-1,3,5-տրիազին, 1,3,5-տրինիտրո-1,3,5-տրիազա-ցիկլոհեքսան, հեքսոգեն կամ հեքսոջեն) (CAS 121-82-4), b.Keto-RDX (K-6 կամ 2,4,6-տրինիտրո-2,4,6-տրիազացիկլոհեքսանոն) (CAS 115029-35-1), 22.TAGN (տրիամինոգվանիդինենիտրատ) (CAS 4000-16-2), 23.TATB (տրիամինոտրինիտրոբենզեն) (CAS 3058-38-6) (տես նաև ՌՆ 8.g.7 կետը դրա «նախանյութերի» համար), 24.TEDDZ (3,3,7,7-տետրաբիս (դիֆլուորամին) օկտահիդրո 1,5-դինիտրո-1,5-դիազոցին), 25.Տետրազոլներ, ինչպես նշված է ստորև : a.NTAT (նիտրոտրիազոլ ամինոտետրազոլ), b.NTNT (1-N-(2-նիտրոտրիազոլո)-4-նիտրոտետրազոլ), 26.Tetryl (տրինիտրոֆենիլմեթիլնիտրամին) (CAS 479-45-8), 27.TNAD (1,4,5,8-տետրանիտրո-1,4,5,8-տետրաազադեկալին) (CAS 135877-16-6) (տես նաև ՌՆ 8.g.6. կետը դրա «նախանյութերի համար»), 28.TNAZ (1,3,3-տրինիտրոազետիդին) (CAS 97645-24-4) (տես նաև ՌՆ 8.g.2. կետը դրա «նախանյութերի» համար), 29.TNGU (SORGUYL կամ տետրանիտրոգլիկոլուրիլ) (CAS 55510-03-7), 30.TNP (1,4,5,8-տետրանիտրո-պիրիդազինո[4,5-d]պիրիդազին) (CAS 229176-04-9), 31.Տրիազիններ, ինչպես նշված է ստորև : a.DNAM (2-օքսի-4,6-դինիտրոամինո-էս-տրիազին) (CAS 19899-80-0), b.NNHT (2-նիտրոիմինո-5-նիտրո-հեքսահիդրո-1,3,5-տրիազին) (CAS 130400-13-4), 32.Տրիազոլներ, ինչպես նշված է ստորև : a.5-ազիդո-2-նիտրոտրիազոլ, b.ADHTDN (4-ամինո-3,5-դիհիդրազինո-1,2,4-տրիազոլ դինիտրամիդ) (CAS 1614-08-0), c.ADNT (1-ամինո-3,5-դինիտրո-1,2,4-տրիազոլ), d.BDNTA ([բիս-դինիտրոտրիազոլ]ամին), e.DBT (3,3§-դինիտրո-5,5-bi-1,2,4-տրիազոլ) (CAS 30003-46-4), f.DNBT (դինիտրոբիստրիազոլ) (CAS 70890-46-9), g.NTDNA (2-նիտրոտրիազոլ 5-դինիտրամիդ) (CAS 75393-84-9), h.NTDNT (1-N-(2-նիտրոտրիազոլո) 3,5-դինիտրոտրիազոլ), i.PDNT (1-պիկրիլ-3,5-դինիտրոտրիազոլ), j.TACOT (տետրանիտրոբենզոտրիազոլոբենզոտրիազոլ) (CAS 25243-36-1), ՌՆ 8. a.33. a) այն պայթուցիկները, որոնք ՌՆ 8. a. կետի այլ տեղերում նշված չեն, ունեն 8700 մ/վ-ից ավելի մեծ դետոնացման արագություն, առավելագույն խտության դեպքում, կամ` b) դետոնացման ճնշում, որն ավելի բարձր է, քան 34 Gpa (34000 ՄՊա)-ը: 34. Օրգանական պայթուցիկները, որոնք ՌՆ 8. a. կետի այլ տեղերում նշված չեն և որոնք ունեն հետևյալ բոլոր հատկանիշները` a) դետոնացման ճնշումը հավասար է 25 GPA (25000 ՄՊա)-ի կամ ավելի, և` b) որոնք կայուն կմնան 523 Կ (2500C) կամ ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում, հինգ րոպե կամ ավելի երկար: ՌՆ 8. b. «Հրթիռային վառելիքներ», ինչպես նշված է ստորև : 1.ՄԱԿ-ի (UN) ցանկացած կարգի 1.1 կարծր «հրթիռային վառելիքներ», որոնք ունեն տեսականորեն հատուկ իմպուլս (ստանդրատ պայմաններում) ավելի քան 250 վայրկյան տևողությամբ ոչ-մետաղացված, կամ ավելի քան 270 վայրկյան տևողությամբ ալումինացված միացությունների համար: 2.ՄԱԿ-ի (UN) ցանկացած կարգի 1.3 կարծր «հրթիռային վառելիքներ», որոնք ունեն տեսականորեն հատուկ իմպուլս (ստանդրատ պայմաններում) ավելի քան 230 վայրկյան տևողությամբ ոչ հալոգենացված, 250 վայրկյան տևողությամբ ոչ մետաղացված, և 266 վայրկյան տևողությամբ մետաղացված միացությունների համար: 3.«Հրթիռային վառելիքներ», որոնք ավելի քան 1,200 կՋ/կգ կոնստանտ ուժ ունեն: 4.«Հրթիռային վառելիքներ», որոնք կարող են պահպանել կայուն գծային այրման արագություն ավելի քան 38 մմ/վ տևողությամբ ստանդարտ պայմաններում (չափված ինհիբացված մեկ շարքով) 6,89 ՄՊա ճնշում և 294Կ (21oC), 5.Elastomer Modified Cast Double Base (EMCDB) տեսակի «հրթիռային վառելիքներ» առավելագույն ճնշման դեպքում ավելի քան 5% երկարող, 233Կ (-40oC) դեպքում: 6.Ցանկացած «հրթիռային վառելիք», որը պարունակում է այն նյութերը, որոնք հատկանշված են ML8. a. կետում, 7. Հրթիռային վառելիքներ, որոնք ռազմական ցանկում որևէ տեղ նշված չեն և հատուկ նախատեսված են ռազմական նպատակների համար: ՌՆ8. c.«Պիրոտեխնիկական» նյութեր, վառելիքներ և հարակից նյութեր, ինչպես նշված է ստորև, և դրանց խառնուրդները. 1.Ինքնաթիռային վառելիքներ հատուկ ստեղծված ռազմական նպատակների համար, 2.Ալեյն (ալյումինի հիդրիդ) (CAS 7784-21-6), 3.Կարբորաններ, դեկարբորան (CAS 17702-41-9), պենտաբորաններ (CAS 19624-22-7 և 18433-84-6) և նրանց ածանցյալները, 4.Հիդրազին և ածանցյալները, ինչպես նշված է ստորև ( տես նաև ՌՆ8.d.8. և d.9. կետերը օքսիդացնող հիդրազինի ածանցյալների համար): a.Հիդրազին (CAS 302-01-2) 70% կամ ավելի խտությամբ, b.Մոնոմեթիլ հիդրազին (CAS 60-34-4), c.Սիմետրիկ դիմեթիլ հիդրազին (CAS 540-73-8), d.Ոչ սիմետրիկ դիմեթիլ հիդրազին (CAS 57-14-7), 5.Մետաղական վառելիքներ մասնիկային ձևում կամ սֆերիկ, կամ ատոմացված կամ սֆերոիդալ, փաթիլավոր կամ մանրահատիկ, արտադրված այնպիսի նյութերից, որոնք 99 %-ով կամ ավելի կազմված են հետևյալ որևէ մեկ նյութից. a.Մետաղներ, ինչպես նշված է ստորև և դրանց խառնուրդները. 1.Բերիլիում (CAS 7440-41-7) մասնիկային չափերով 60 միկրո մ կամ ավելի պակաս չափերով: 2.Երկաթի փոշի (CAS 7439-89-6) 3 միկրո մ կամ ավելի պակաս չափերով` արտադրված ջրածնով երկաթի օքսիդի ռեդուկցիայի միջոցով: ՌՆ8. c.5. b.Խառնուրդներ, որոնք պարունակում են հետևյալ նյութերից որևէ մեկը: 1.Ցիրկոնիում (CAS 7440-67-7), մագնեզիում (CAS 7439-95-4) կամ դրանց համաձուլվածքները 60 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով կամ 2.Բորային (CAS 7440-42-8) կամ բորի կարբիդային (CAS 12069-32-8) վառելիքներ 85% կամ ավելի բարձր մաքրության և 60 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով: 6.Ռազմական նյութեր, որոնք պարունակում են խտացնող նյութեր հիդրոկարբոնային վառելիքների համար, հատուկ կազմված հրացիրների կամ հրկիզող զինամթերքի համար, ինչպես օրինակ մետաղային ստեարատները կամ պակմատները (օրինակ. օկտալ (CAS 637-12-7)) և M1, M2, և M3 խտացուցիչներ, 7.Պերքլորատներ, քլորատներ և քրոմատներ, կազմված փոշիացված մետաղով կամ այլ բարձր էներգատար վառելիքային բաղադրիչներով, 8.Ալյումինի սֆերիկ փոշի (CAS 7429-90-5) 60 միկրո մ կամ ավելի պակաս մասնիկային չափերով, արտադրված նյութից, որն ունի 99% կամ ավելի ալյումինային պարունակություն, 9.Տիտանիում սուբհիդրադ (TiHn), որի ստեխոիմետրիան հավասար է n= 0.65-1.68., ՌՆ 8.d.Օքսիդացնողներ, ինչպես նշված է ստորև, և խառնուրդներ. 1.ADN (ամոնիում դինիտրամիդ կամ SR 12) (CAS 140456-78-6), 2.AP (ամոնիում պերքլորատ) (CAS 7790-98-9), 3.Միացություններ, որոնք կազմված են ֆլուորինից և հետևյալից որևէ մեկից. a.Այլ հալոգեններ, b.Թթվածին, կամ c.Ազոտ, 4.DNAD (1,3-դինիտրո-1,3-դիազետիդին) (CAS 78246-06-7), 5.HAN (հիդրոքսիլամոնիում նիտրատ) (CAS 13465-08-2), 6.HAP (հիդրոքսիլամոնիում պերքլորատ) (CAS 15588-62-2), 7.HNF (հիդրազինիում նիտրոֆորմատ) (CAS 20773-28-8), 8.Հիդրազին նիտրատ (CAS 37836-27-4), 9.Հիդրազին պերքլորատ (CAS 27978-54-7), 10.Հեղուկ օքսիդացնողներ կազմված կամ պարունակող ինհիբացված կարմիր փրփրող ազոտային թթու և (IRFNA) (CAS 8007-58-7), ՌՆ 8. e. Մածող/կապող, պլաստիկացնող, մոնոմեր և պոլիմեր նյութեր, ինչպես նշված են ստորև` ա. AMMO (ազիդոմեթիլմեթիլօքսետան և դրա պոլիմերները) (CAS 90683-29-7) (տե՛ս նաև ML 8.g.1. կետը` նախանյութերի համար), բ. BAMO (բիսազիդոմեթիլօքսետան և դրա պոլիմերները) (CAS 17607-20-4) (տե՛ս նաև ՌՆ 8.g.1. կետը` դրա նախանյութերի համար), գ. BDNPA (բիս (2,2-դինիտրոպրոպիլ) ացետալ) (CAS 5108-69-0), դ. BDNPF (բիս (2,2-դինիտրոպրոպիլ) ֆորմալ) (CAS 5917-61-3), ե. BTTN (բուտանտրիոլտրինիտրատ) (CAS 6659-60-5) (տե՛ս նաև ՌՆ 8.g.8. կետը` դրա նախանյութերի համար): 6.Էներգետիկ մոնոմերները, պլաստիկացնողները կամ պոլիմերները հատուկ կազմված են ռազմական նպատակների համար և պարունակում են ստորև նշվածներից յուրաքանչյուրը` a. նիտրո խմբեր, b. ազիդո խմբեր, c. նիտրատ խմբեր, d. նիտրազա խմբեր կամ` e. դիֆլուորամինային խմբեր, |
Հատուկ նկարագիր 1. Տես նաև 1. |
ՌՆ 9. | 890610000 890690 8907 890790000 840810 841582000 841111000 841112 841181000 841182200 841182600 841182800 84119900 841199009 901420 901420200 901420800 903289000 8526 8482 848210 848210900 848220000 848230000 848240000 848250000 848280000 |
Ռազմական նավեր (մակերեսային կամ ստորջրյա), հատուկ ծովային սարքավորում, հավելյալ հարմարանքներ, բաղադրամասեր և այլ մակերեսային նավեր, ինչպես նշված է ստորև. a.Նավեր և բաղադրամասեր, ինչպես նշված է ստորև : 1.Նավեր (վերջրյա կամ ստորջրյա), որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական նպատակների համար, անկախ դրանց ընթացիկ վիճակից կամ աշխատանքային պայմաններից և անկախ այն բանից, որ դրանք զենքերի հեռարձակման համակարգեր կամ զրահապատում ունեն, թե ոչ, ինչպես նաև ֆյուզելաժներ /կամ իրան/ կամ ֆյուզելաժների մասեր նման նավերի համար, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման նպատակով, 2.Վերջրյա նավեր, տարբեր նրանցից, որոնք հատկանշված են ՌՆ 9. a.1. կետում, ունեն հետևյալից որևէ մեկը, ֆիքսված կամ ինտեգրված նավի մեջ: a.Ավտոմատիկ զենքեր, որոնց տրամաչափը հավասար է 12.7 մմ կամ ավելին` հատկորոշված ՌՆ 1. կետում, կամ զենքեր, որոնք հատկորոշված են ՌՆ 2., ՌՆ 4., ՌՆ 12. կամ ՌՆ 19. կետերում, կամ 'կանգեր' կամ ամրակներ նման զենքերի համար: b.Հրդեհների վերահսկման համակարգեր, որոնք հատկորոշված են ՌՆ 5. կետում, c.Որոնք ունեն բոլոր հետևյալ հատկանիշները. 1. 'Քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանության համար', և 2.Ախտահանման նպատակների համար նախագծված նախալվացող և լվացող համակարգեր կամ d.Ակտիվ զենքերի արգելակող կամ խափանող համակարգերը, որոնք հատկորոշված են ՌՆ 4. b., ՌՆ 5. c. կամ ՌՆ 11. a. կետերում և ունեն հետևյալ հատկանիշներից որևէ մեկը. 1. «Քիմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանություն» 2.Ֆյուզելաժային կորպուսը և հիմնական իրանը, որոնք հատուկ նախագծված են այնպես, որ ռադարային ճառագայթների խաչաձևումը պակասեցնեն, 3.Թերմալ հետքերի կրճատման սարքեր (օրինակ, արտամղվող գազի սառեցնող համակարգ), բացի նրանցից, որոնք հատուկ նախագծված են էլեկտրական կայանի արդյունավետության ընդհանուր մեծացման կամ բնական միջավայրի վրա թողած ազդեցության նվազեցման համար կամ 4.Ապամագնիսացնող համակարգ` նախագծված ամբողջ նավի մագնիսական կամ հետագծային հետքը կրճատելու համար: ՌՆ 9. b.Շարժիչներ և առաջամուղ համակարգեր, ինչպես նշված է ստորև , որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և դրանց բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար: 1.Դիզելային շարժիչներ, որոնք հատուկ նախագծված են սուզանավերի համար և ունեն բոլոր հետևյալ հատկանիշները. a.Էլեկտրական հոսանքի ելք 1.12 ՄՎ (1,500 ձիաուժ) կամ ավելի և b.Պտուտային արագություն 700 պտույտ րոպեում կամ ավելի, 2.Էլեկտրական շարժիչներ, որոնք հատուկ նախագծված են սուզանավերի համար և ունեն բոլոր հետևյալ հատկանիշները. a.Էլեկտրական հոսանքի ելքը ավելի քան 0.75 ՄՎ (1,000 ձիաուժ ), b.Արագ ռեվերսինգ, c.հեղուկով սառեցվող, և d.Ամբողջությամբ ներպարփակված, 3.Ոչ մագնիսական դիզելային շարժիչներ, որոնք ունեն բոլոր հետևյալ հատկանիշները. a.Էլեկտրական հոսանքի ելքը` 37.3 կՎ (50 ձիաուժ) կամ ավելի, և b.Ընդհանուր զանգվածի 75%-ից ավելի ոչ մագնիսական պարունակություն: 4. «Օդից անկախ առաջամուղ» (AIP) համակարգեր, որոնք հատուկ նախագծված են սուզանավերի համար: ՌՆ9. c.Ստորջրյա բացահայտման սարքեր, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար, դրանց վերահսկման համակարգերը և բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար, d.Հակասուզանավային և հակատորպեդային ցանցեր, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար, e.Չի օգտագործվում 2003թ.-ից ի վեր, f.Ֆյուզելաժ կամ իրան ներթափանցող սարքեր և միացնող մալուխներ, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և թույլ են տալիս փոխադարձ կապ պահպանել նավի իրանից դուրս գտնվող սարքերի հետ և դրանց բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար, g.Անձայն առանցքակալներ, որոնք ունեն հետևյալ հատկանիշներից որևէ մեկը և համապատասխան բաղադրիչները, որոնք կրում են այդ առանցքակալներից, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար. 1.գազային կամ մագնետիկ միացումով, 2.ակտիվ սիգնատուրային վերահսկումով, կամ 3.վիբրացիան մեղմացնող վերահսկումով: |
Հատուկ նկարագիր. Ուղղորդող և նավիգացիոն սարքավորման համար տես ՌՆ 11 կետը: Տեխնիկական նկարագիր «Կանգեր» շանակում է զենքերի ամրակներ կամ հենակներ կամ կառուցվածքային ամրություններ զենքեր տեղադրելու համար: Տեխնիկական նկարագիր 1.«Քմիական, կենսաբանական, ռադիոճառագայթային և միջուկային (CBRN) պաշտպանության» համակարգը ունի ինքնուրույն գործող ներքին տարածք պարունակող հատկանիշ, ինչպես օրինակ գերճնշումային մեկուսացում, օդափոխման համակարգի մեկուսացում, օդափոխանակման սահմանափակ ելքեր հատուկ CBRN ֆիլտրեր և սահմանափակ մուտքեր աշխատողների համար, որոնք նաև անջատված են ներկառուցված օդարգելող սրահակներով (շլյուզներով): |
ՌՆ 10. | 880100 8802 8803 880400000 8805 848180591 848180599 902620 902219000 903010000 |
ՌՆ 10. «Ինքնաթիռներ», «օդից թեթև թռչող սարքեր», անօդաչու թռչող սարքեր, օդային շարժիչներ և «ինքնաթիռային» սարքավորում, հարակից սարքավորում և բաղադրիչները, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական կիրառման համար, ինչպես նշված է ստորև : |
Հատուկ նկարագիր. Ուղղորդման և նավիգացիոն սարքավորման համար տես ՌՆ 11 կետը: Նկարագիր 1 ՌՆ 10. b. կետը չի վերաբերում այն «ինքնաթիռներին» կամ դրանց տարբերակներին, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և որոնք ունեն բոլոր հետևյալ հատկանիշները: a.Չփոփոխված ռազմական օգտագործման համար և չհարմարեցված սարքավորման հետ կամ այն հավելյալ հարմարանքների հետ, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական օգտագործման համար, և b.Հավաստագրված են քաղաքացիական օգտագործման համար որևէ անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից: Նկարագիր 2 ՌՆ 10.d. կետը չի վերաբերում. a.Օդային շարժիչներին, որոնք նախագծված են կամ փոփոխված ռազմական օգտագործման համար, որոնք հավաստագրված են քաղաքացիական օգտագործման համար որևէ անդամ պետության քաղաքացիական ավիացիայի մարմնի կողմից «Քաղաքացիական ինքնաթիռների» մեջ օգտագործվելու համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը: b.Մխոցային շարժիչները, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը, բացի նրանցից, որոնք հատուկ նախագծված են մարդու կողմից չկառավարվող օդային թռչող սարքերի համար: Նկարագիր 3ՌՆ 10. b. և ՌՆ 10.d. կետերում, որոնք վերաբերում են ոչ ռազմական «ինքնաթիռների» կամ օդային շարժիչների համար հատուկ նախագծված բաղադրամասերին և հարակից սարքավորումներին և փոփոխված են ռազմական օգտագործման նպատակով. կիրառելի է միայն այն ռազմական բաղադրամասերի նկատմամբ և հարակից ռազմական սարքավորման համար, որոնք պետք են եղել ռազմական օգտագործման նպատակով դրանք փոփոխելու համար: Հատուկ նկարագիր Զինամթերքի Անվանացուցակում սույն արտադրատեսակների բացակայությունը ,ինչպես նաև ռազմական կիրառման համար գոյաձև/կոնֆիգուրացիա/ բացակայությունը նշանակում է ,որ ինքնաթիռը չի դիտարկվում որպես ռազմական : |
ՌՆ 11. | 854370 854320000 85255000 85256000 8526 852721200 852721700 852691 852691200 852691800 852692000 901420 901420200 901420800 902219000 902750000 903040000 900630000 850440 |
Էլեկտրոնային սարքավորում, որն ուրիշ տեղում չի հատկանշված Ռազմական ապրանքների ցանկում, ինչպես նշված է ստորև, և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը: a.Էլեկտրոնային սարքավորում, որը հատուկ նախագծված է ռազմական օգտագործման համար, b.Հաճախականության դինամիկ խողովակներ, c.Էլեկտրոնային համակարգեր կամ սարքավորում, որոնք նախատեսված են ռազմական հետախուզության էլեկտրամագնիսական սպեկտրի հետախուզման և վերահսկման համար կամ անվտանգության նպատակներով կամ հակազդեցության համար, ինչպես օրինակ հետախուզումը և վերահսկումը: d.Ստորջրյա հակամիջոցներ, ներառյալ ակուստիկ և մագնիսական խաթարումը և շեղումը, և սոնար ընդունիչներին արտաքին շեղող կամ խաբող ազդանշաններ հաղորդելու համար նախագծված սարքավորումները: e.Տվյալներ մշակող անվտանգության սարքավորում, տվյալների անվտանգության սարքավորում և փոխանցման ու ազդանշանման անվտանգության սարքավորում, որոնք օգտագործում են ծածկագրման գործընթացներ: f.Իդենտիֆիկացնող, նույնականացնող, և ծածկագիր բեռնող սարքավորում և ծածկագրերի կառավարման, ստեղծման և բաշխման սարքավորում: g.Ուղղորդման և նավիգացիոն սարքավորում: h.Թվային տրոպոսֆերային ռադիո հաղորդակցման փոխանցման սարքավորում: i.Թվային դեմոդուլյատորներ, որոնք հատուկ նախագծված են կապի հետախուզություն համար: j.«Ավտոմատ կառավարման և վերահսկման համակարգեր»: b.Գլոբալ նավիգացիոն Արբանյակային համակարգերը (GNSS) խափանող սարքավորում: 1) ստատիկ փոխակերպիչներ: |
Նկարագիր ՌՆ 11. a. կետը ներառում է. a.Էլեկտրոնային խափանող կամ արգելակող միջոցներ և Էլեկտրոնային հակա խափանող կամ հակա արգելակող միջոցներ (այսինքն, սարքավորում, որը նախատեսված է ռադարին կամ ռադիո հաղորդակցման ընդունիչին արտաքին կամ սխալական ազդանշաններ տալու կամ այլ կերպ ընդունումը արգելակելու, գործողությանը խանգարելու կամ հակառակորդի էլեկտրոնային ընդունիչների աշխատանքը խաթարելու համար` ներառյալ դրանց խափանող սարքավորումը), ներառյալ հաղորդակցմանը խանգարող և հակախանգարող սարքավորումները: Հատուկ նկարագիր. ծրագրեր, որոնք հասկացվում են «ռազմական ծրագրեր», կապի ապահովման համար, տե՛ս ՌՆ 21-րդ կետում: |
ՌՆ 12. | վերահսկվում է ցանկի այլ կատեգորիաներով (ՌՆ 2; 4) և 9031 903300000 9032 |
Բարձր արագության կինետիկ էներգիայով աշխատող զենքերի համակարգեր և դրանց հարակից սարքավորումը, ինչպես նշված է ստորև, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը. a.Կինետիկ էներգիայով զենքերի համակարգեր, որոնք հատուկ նախագծված են թիրախի ոչնչացման կամ գործունեության խափանման համար, b.որոնք հատուկ նախագծված են փորձարկման և գնահատման հարմարանքների և փորձարկման մոդելների համար, ներառյալ դիագնոստիկ գործիքները և թիրախները, կինետիկ էներգիայով աշխատող հրթիռների և համակարգերի դինամիկ փորձարկման համար: |
Հատուկ նկարագիր. Ենթափողային զինամթերք օգտագործող զենքերի համակարգերի կամ միայն քիմիական իմպուլսով աշխատող զենքերի համակարգերի համար և դրանց հարակից զինամթերքի համար տես ՌՆ 1.-ից ՌՆ 4 կետերը: Նկարագիր 1 ՌՆ 12. կետը ներառում է հետևյալը, երբ դրանք հատուկ նախագծված են կինետիկ էներգիայով զենքերի համակարգերի համար. a.Արձակող առաջամուղ համակարգեր, որոնք կարող են 0.1 գ-ից ավելի մեծ զանգված ունեցող առարկային հաղորդել 1.6 կմ/վ-ից ավելի բարձր արագացում, մեկ արձակման կամ արագ կրակահերթի ռեժիմում: b.Առաջնային հզորության գեներացման, էլեկտրական զրահապատման, էներգիայի կուտակման, ջերմային կառավարման, հոսանքի կանոնավորման, փոխանցման կամ վառելանյութի կառավարման սարքավորումներ և էլեկտրական ինտերֆեյսներ էլեկտրական հոսանքի, հրանոթի և այլ հրետանային էլեկտրական միացման ֆունկցիաների միջև: c.Թիրախի ճանաչման, հետագծի որոշման, կրակի վերահսկման վնասի գնահատման համակարգեր: d.Հետադարձի որոնման, ուղղորդման կամ կողային արձակման (լատերալ արագացման) համակարգեր հրթիռների համար: Նկարագիր 2 ՌՆ 12. կետը վերաբերում է զենքերի համակարգերին, որոնք օգտագործում են արձակման հետևյալ մեթոդներից որևէ մեկը. a.Էլեկտրամագնիսական, b.Էլեկտրաջերմային, c.Պլազմային, d.Թեթև գազային, կամ e.Քիմիական (երբ օգտագործվում է վերոհիշյալ եղանակներից որևէ մեկի հետ համատեղ): |
ՌՆ 13. | 620429900 620439110 620433100 620433900 620459 |
Զրահապատ կամ պաշտպանական սարքավորում, կառույցներ և բաղադրամասեր, ինչպես նշված է ստորև. a.Զրահապատ թիթեղ, որն ունի հետևյալ հատկանիշներից որևէ մեկը. 1.Արտադրված է համապատասխան ռազմական ստանդարտի կամ սպեցիֆիկացիայի, կամ 2.Հարմար է ռազմական օգտագործման համար, b.Մետաղական կամ ոչ մետաղական կառույցներ, կամ համակցություններ, որոնք հատուկ նախագծված են ռազմական համակարգերի բալիստիկ պաշտպանության համար, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր: c.Սաղավարտներ, որոնք արտադրված են ըստ ռազմական ստանդարտների կամ սպեցիֆիկացիաների, կամ համեմատելի ազգային ստանդարտների և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը (այսինքն սաղավարտների խեցիները, ներքին երեսապատումը և հարմարավետության հարմարանքները), d.Զրահաբաճկոններ և պաշտպանական հագուստներ, որոնք արտադրված են համաձայն ռազմական ստանդարտների կամ սպեցիֆիկացիաների, կամ դրանց համազոր և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր: |
Նկարագիր 1 ՌՆ 13. b. կետը ներառում է նյութեր, որոնք հատուկ նախագծված են պայթուցիկ ակտիվ զրահ կազմելու կամ ռազմական ապաստարաններ կառուցելու համար: Նկարագիր 2 ՌՆ 13. c. կետը չի վերաբերում ավանդական պողպատե սաղավարտներին, ոչ փոփոխված կամ նախագծված ըստ հարմարության, ոչ համալրված որևէ տեսակի հավելյալ հարմարանքով: Նկարագիր 3 ՌՆ 13. c. և d. կետերը չեն վերաբերում սաղավարտներին, զրահաբաճկոններին կամ պաշտպանական հագուստներին, երբ գտնվում են օգտագործողի հետ` օգտագործողի անձնական պաշտպանության համար: Նկարագիր 4 Այն սաղավարտները, որոնք հատուկ նախագծված են սակրավորային անձնակազմի համար, որոնք հատկանշված են ՌՆ 13. կետում, նրանք են, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար: Հատուկ նկարագիր. 1 տես նաև 1. a.5. կետը Երկակի օգտագործման ցանկի մասին. Հատուկ նկարագիր 2 «Հյուսվածքային կամ թելային նյութերի» համար, որոնք օգտագործվում են զրահաբաճկոններ կամ սաղավարտներ պարտաստելու համար տես 1. c.10. կետը` Երկակի օգտագործման ցանկի մասին. |
ՌՆ 14. | 880510900 880521000 880529000 903120000 | 'Մասնագիտացված սարքավորում ռազմական ուսուցման համար' կամ ռազմական սցենարների սիմուլյացիայի համար, սիմուլյատորներ, որոնք հատուկ նախագծված են ուսուցման համար, ցանկացած հրաձգային զենքի օգտագործման ուսուցման համար կամ զենքեր որոնք հատկանշված են ՌՆ 1. կամ ՌՆ 2., կետերում, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը և հավելյալ հարմարանքները: | Տեխնիկական նկարագիր 'Ռազմական ուսուցման համար մասնագիտացված սարքավորումը ներառում է ռազմական հարձակումների տեսակների ուսուցման, օպերացիոն թռիչքային ուսուցման, ռադարային թիրախի հայտնաբերման ուսուցման, ռադարային թիրախների գեներատորների, հրետանային ուսուցման, հակա սուզանավային մարտավարության ուսուցման, թռիչքի սիմուլյատորների (ներառյալ մարդկային ցենտրիֆուգները օդաչուների/աստղագնացների ուսուցման համար, ռադարային ուսուցման, թռիչքային գործիքների ուսուցման. օդագնացության ուսուցման, հրթիռ արձակող սարքերի ուսուցման, թիրախառման ուսուցման, կեղծ «ինքնաթիռների», զրահապատյանների օգտագործման ուսուցման, անօդաչու եինքնաթիռների” վարման ուսուցման շարժական հարմարանքները և վերգետնյա ռազմական գործողությունների համար ուսուցման սարքավորումը: Նկարագիր 1 ՌՆ 14. կետը ներառում է պատկերներ գեներացնող և ինտերակտիվ բնապահպանական համակարգերը սիմուլյատորների համար, երբ դրանք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական օգտագործման համար. Նկարագիր 2 ՌՆ 14. կետը չի վերաբերում այն սարքավորմանը, որը հատուկ նախագծված է որսորդության կամ մարզական զենքերի օգտագործման ուսուցման համար: |
ՌՆ 15. | 852550000 852560000 852580110 852580190 852580300 852580990 8526 852713100 852719000 852791910 903289000 | Պատկերաստեղծ և խափանիչ կամ խաթարիչ սարքավորումները, ինչպես նշված է ստորև, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը և դրանց հավելյալ հարմարանքները: a.Ձայնագրիչները և պատկերների մշակման սարքավորումները. b.Տեսախցիկները, լուսանկարչական սարքավորումները և ժապավենի մշակման սարքավորումները, c.Պատկերների ուժեղացման սարքավորումները, d.Ինֆրակարմիր կամ ջերմային պատկերավորման սարքավորումը, e.Ռադարների սենսորների պատկերաստեղծ սարքավորումը, f.Խափանիչ կամ հակախափանիչ սարքավորումը, այն սարքավորման համար, որը հատկանշված է ՌՆ 15. a.-ից ՌՆ 15.e. կետերում: |
Նկարագիր ՌՆ 15.f. կետը ներառում է սարքավորում, որը նախատեսված է ռազմական պատկերաստեղծ սարքավորման աշխատանքը խաթարելու կամ խանգարելու համար կամ նվազագույնի հասցնելու համար նման խափանիչ ազդեցությունը: Նկարագիր 1ՌՆ 15. կետում, հատուկ նախագծված բաղադրամասեր եզրը ներառում է հետևյալները, երբ դրանք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար: a.ինֆրակարմիր պատկերի կոնվերտացման օբյեկտիվներ, b.պատկերի մեծացման օբյեկտիվներ (բացի առաջին սերնդի), c.Միկրոկանալային թիթեղներ, d.Ցածր լուսային մակարդակի հեռուստատեսային խցիկների օբյեկտիվներ, e.Դետեկտորային ցանցեր (ներառյալ Էլեկտրոնային փոխադարձ կապի կամ ընթերցման համակարգերը), f.Պիրոէլկետրական հեռուստատեսային խցիկների խողովակները, g.Պատկերաստեղծ համակարգերի հովացնող համակարգեր, h.Էլեկտրականությամբ միացող ֆոտոքրոմային կամ էլեկտրոապտիկական տեսակի թարթիչներ, որոնց թարթման արագությունը 100 միկրո վայրկյանից քիչ է, բացառությամբ այն թարթիչների, որոնք բարձր արագությամբ աշխատող տեսախցիկների էական մասն են: i.պատկերների օպտիկամանրաթելային ինվերտերներ, j.Բաղադրյալ կիսահաղորդչային ֆոտոկատոդներ: Նկարագիր 2 ՌՆ 15. կետը չի վերաբերում «պատկերների ուժեղացման առաջին սերնդի օբյեկտիվներին» կամ այն սարքավորմանը, որը հատուկ նախագծված է «պատկերների ուժեղացման առաջին սերնդի օբյեկտիվներին» հետ աշխատելու համար: Հատուկ նկարագիր «Պատկերների ուժեղացման առաջին սերնդի օբյեկտիվներ» ունեցող զենքերի օպտիկական մասերի համար տես ՌՆ 1., ՌՆ 2. և ՌՆ 5. a. կետերը: Հատուկ նկարագիր. տես նաև 6. a.2. a.2. և 6.a.2. b. կետերը Երկակի օգտագործման ցանկի մասին. |
ՌՆ 16. | ՌՆ 1.-ից ՌՆ 4., ՌՆ 6., ՌՆ 9., ՌՆ 10., ՌՆ 12. կամ ՌՆ 19. կետերում | Մետաղյա ձուլածոներ և կտրված մասեր և այլ անավարտ արտադրանք, որի օգտագործումը որևէ հատկորոշ արտադրանքի մեջ կարող է ճանաչելի լինել շնորհիվ դրա նյութական կառուցվածքի, երկրաչափության կամ ֆունկցիայի և որոնք հատուկ նախագծված են ցանկացած այնպիսի արտադրանքների համար, որոնք հատկանշված են ՌՆ 1.-ից ՌՆ 4., ՌՆ 6., ՌՆ 9., ՌՆ 10., ՌՆ 12. կամ ՌՆ 19. կետերում: | |
ՌՆ 17. | 847950000 847989 8401 284410 8456 845610009 845710900 850120000 850153990 8502 851150000 851539180 |
Տարբեր սարքավորումներ, նյութեր և «պահոցներ», ինչպես նշված է ստորև և դրանց համար հատուկ նախագծված բաղադրամասերը: |
Տեխնիկական նկարագիր Էլկոտրամագնիսական իմպուլսը չի վերաբերում այն ոչ դիտավորյալ միջամտությանը, որն առաջացել է էլեկտրամագնիսական ճառագայթման արդյունքում մոտակայքում տեղադրված սարքավորումից (օրինակ մեքենայական կամ էլեկտրոնային սարքերից) կամ կայծակից: Տեխնիկական նկարագրեր 1. ՌՆ 17. կետի նպատակների համար «պահոց» եզրը (պարամետրիկ տեխնիկական տվյալների հենք) նշանակում է տեխնիկական տեղեկությունների մի հավաքածու, որոնք ռազմական նշանակություն ունեն և որոնց վրա արված հղումը կարող է ուժեղացնել կամ լավացնել ռազմական սարքավորման կամ համակարգերի գործունեությունը: ՌՆ 17 կետի նպատակներով,«փոփոխված» նշանակում է ցանկացած կառուցվածքային, էլեկտրական, մեխանիկական կամ այլ փոփոխություն, որը ոչ ռազմական պարագային կամ առարկային տալիս է ռազմական օգտագործման համար հատուկ նախագծված առարկաներին կամ պարագաներին հավասար կարողություններ. |
ՌՆ 18. | 870829 870821100 870830100 870830990 8456 845710900 |
Արտադրական սարքավորում և բաղադրամասեր, ինչպես նշված է ստորև: |
Տեխնիկական նկարագիր ՌՆ 18. կետի նպատակներով «արտադրություն» եզրը ներառնում է նախագծումը, քննությունը, արտադրությունը, փորձարկումը և ստուգումը: Նկարագիր ՌՆ 18. a. և ՌՆ 18. b. կետերը ներառում են հետևյալ սարքավորումները. a.Շարունակական նիտրատորները, b.Ցենտրիֆուգային փորձարկման սարքավորումը կամ այն սարքավորումը, որն ունի հետևյալ հատկանիշներից որևէ մեկը. 1.Աշխատում է մի շարժիչով կամ շարժիչներով, որոնց պտույտի ընդհանուր ձիաուժը հավասար է կամ ավելի է քան 298 կՎ (400 ձիաուժ), 2.Կարող են կրել 113 կգ կամ ավելի ծանր բեռ կամ 3.Կարող են ստեղծել 8 գ կամ ավելի մեծ ցենտրիֆուգային արագացում 91 կգ կամ ավելի բեռնվածության դեպքում, c.Ունեն դեհիդրացնող մամլիչներ, d.Պտուտակային մամլիչներ, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված ռազմական պայթուցիկների մամլման համար, e.Կտրող մեքենաներ, մամլված հրթիռային վառելիքի կտրման համար f.Տումբլերներ 1.85 մ կամ ավելի տրամաչափով և ավելի քան 227 կգ արտադրանքի տարողունակությամբ: g.Շարունակական խառնիչներ կարծր հրթիռային վառելիքի համար, h.Հիդրոէներգետիկ աղացներ` ռազմական պայթուցիկների բաղադրամասերը ջարդելու կամ աղալու համար, i.Սարքավորում` մասնիկների չափերի միատարրություն և միօրինակ սֆերիկություն ստանալու համար` այն մետաղյա փոշիներում, որոնք թվարկված են ՌՆ 8. c.8. կետում, j.Կոնվեկցիայի հոսանքի փոխարկիչներ այն նյութերի փոխակերպման համար, որոնք թվարկված են ՌՆ 8. c.3. կետում: |
ՌՆ 19, | 8526 854020800 854079000 903180 903210 901320000 901390 |
Ուղղորդված էներգիայով զենքերի համակարգեր (DEW), դրանց հարակից կամ հակադարձ խափանիչ սարքավորում և փորձարկման մոդելներ, ինչպես նշված է ստորև և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասերը. a.«Լազերային» համակարգեր, որոնք հատուկ նախագծված են թիրախի ոչնչացման կամ վերջինիս առաջադրանքի ձախողման համար: b.Մասնիկային ճառագայթների համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել թիրախը կամ ձախողել դրա առաջադրանքը: c.Բարձր հզորության ռադիո հաճախականության (RF) համակարգեր որոնք կարող են ոչնչացնել կամ ձախողել թիրախի առաջադրանքը: d.Սարքավորում, որը հատուկ նախագծված է ՌՆ 19. a.-ից ՌՆ 19. c. կետերում հատկանշված բացահայտման կամ ինքնության ճանաչման կամ հակապաշտպանության համակարգերի համար, e. ՌՆ 19 կետում հատկանշված համակարգերի, սարքավորման և բաղադրիչների համար նախատեսված Ֆիզիկական փորձարկման մոդելներ: f.Շարունակական ալիքով կամ իմպուլսային «լազերային» համակարգեր, որոնք հատուկ նախագծված են ոչ ուժեղացված կամ ոչ պաշտպանված տեսողության ժամանակավոր կուրացման համար, այսինքն անպաշտպան աչքի կամ տեսողության ուղղիչ սարքեր աչքի համար: |
Նկարագիր 1 Ուղղորդված էներգիայով զենքերի համակարգերը, որոնք հատկանշված են ՌՆ 19. կետում, ներառում են համակարգեր, որոնց կարողությունը բխում է հետևյալ սարքերի վերահսկվող կիրառումից. |
ՌՆ 20. | 901380 854020 854099000 880260 |
Կրիոգենային և «գերհաղորդիչ» սարքավորում, ինչպես նշված է ստորև, և հատուկ դրանց համար նախագծված բաղադրամասեր և հավելյալ հարմարանքներ. a.Սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված այնպիսի վերգետնյա, ծովային, օդային կամ տիեզերական կիրառման ռազմական փոխադրամիջոցների վրա, որոնք կարող են գործել շարժման ընթացքում և արտադրել կամ պահպանել 103 K (‑ 170՛C)-ից ցածր ջերմաստիճան: b.«Գերհաղորդիչ» էլեկտրական սարքավորումը (պտտվող մեքենաները և տրանսֆորմատորները), որոնք հատուկ նախագծված են կամ փոփոխված վերգետնյա, ծովային, օդային կամ տիեզերական կիրառման ռազմական փոխադրամիջոցների վրա տեղադրելու նպատակով և կարող են գործել շարժման մեջ: |
Նկարագիր ՌՆ 20. a. կետը ներառում է շարժական համակարգերը, որոնք կրում են կամ կիրառում հավելյալ հարմարանքներ կամ բաղադրամասեր, որոնք արտադրված են ոչ մետաղական կամ ոչ էլեկտրական հաղորդիչ նյութերից, ինչպես օրինակ պլաստիկներից կամ էպոքսիդով հարստացված նյութերից: Նկարագիր ՌՆ 20. b. կետը չի վերաբերում ուղիղ հոսանքով հիբրիդ հոմոբևեռային գեներատորներին, որոնք ունեն միաբևեռային նորմալ ձողեր, որոնք պտտվում են գերհաղորդիչ կոճերի միջոցով ստեղծված մագնիսական դաշտում, պայմանով, եթե այդ կոճերը միակ գերհաղորդիչ բաղադրամասն են գեներատորի մեջ: |
ՌՆ 21. | «Ծրագրային ապահովում», ինչպես նշված է ստորև. a.«Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված կամ փոփոխված է այնպիսի սարքավորում, նյութեր կամ «ծրագրային ապահովում» «մշակելու», «արտադրելու» կամ «օգտագործելու» համար, որոնք հատկանշված են Ռազմական ապրանքների ցանկում: b.Յուրահատուկ «ծրագրային ապահովում», բացի նրանցից, որոնք հատկանշված են ՌՆ 21.a. կետում, ինչպես նշված է ստորև. 1.«Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ռազմական նպատակների համար և որը հատուկ նախագծված է ռազմական զենքերի համակարգերը մոդելավորելու, նմանակելու կամ գնահատելու համար: 2.«Ծրագրային ապահովում», որը հատուկ նախագծված է ռազմական նպատակների համար, և հատուկ նախագծված է ռազմական իրական սցենարներ մոդելավորելու կամ նմանակելու նպատակով: 3.«Ծրագրային ապահովում» ավանդական, միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքերի ազդեցությունը գնահատելու համար: 4.«Ծրագրային ապահովում», որը հատուկ նախատեսված է ռազմական նպատակների համար և հատուկ նախագծված է հրամանատարական հաղորդակցման, վերահսկման և հետախուզության կամ հրամանատարության, հաղորդակցման, վերահսկման, համակարգիչների և հետախուզական նպատակներով: d. «Ծրագրային ապահովում», որոնք հատկանշված չեն ՌՆ 21. a., կամ b. կետերում, հատուկ նախագծված են կամ փոփոխված աշխատեցնելու այն սարքավորումները, որոնք հատկանշված չեն Ռազմական ապրանքների ցանկում այն ռազմական ֆունկցիաները կատարող սարքավորումների համար, որոնք հատկանշված են Ռազմական ապրանքների ցանկում: |
||
ՌՆ 22. | «Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև. a. ՌՆ 22.b կետում չհատկանշված «Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» այն պարագաների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար, որոնք հատկանշված են Ռազմական ապրանքների ցանկում: b.«Տեխնոլոգիա», ինչպես նշված է ստորև. 1.«Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» բաղադրամասերի հավաքման սխեմաները մշակելու, և այն արտադրանքի վերջնական հավաքված տեղադրումների գործողության, վերանորոգման և շահագործման համար, որոնք հատկանշված են Ռազմական ապրանքների ցանկում, եթե նույնիսկ նման տեղադրումների բաղադրամասերը հատկանշված չեն: 2.«Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» փոքր զենքերի «մշակման» և «արտադրության» համար, եթե նույնիսկ դա ենթադրում է վերարտադրել հնաոճ փոքր զենքեր: 3.«Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» տոքսիկոլոգիական ագենտների, հարակից սարքավորման կամ բաղադրամասերի «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար, որոնք հատկանշված են ՌՆ 7. a.-ից ՌՆ 7.g. կետերում: 4.«Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» «կենսապոլիմերների» կամ դրանց հատկորոշ բջիջների տեսակների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար, որոնք հատկանշված են ՌՆ 7.h. կետում, 5.«Տեխնոլոգիա», որը «պահանջվում է» բացառապես ռազմական փոխադրական հիմնանյութերի կամ ռազմական նյութերի մեջ «բիոկատալիստներ» տեղադրելու համար, որոնք հատկանշված են ՌՆ 7.i.1. կետում: |
Նկարագիր 1 «Տեխնոլոգիան», որը «պահանջվում է» պարագաների «մշակման», «արտադրության» կամ «օգտագործման» համար», որոնք հատկանշված են Ռազմական ապրանքների ցանկում մնում է վերահսկողության տակ նույնիսկ եթե կիրառելի է ցանկացած ուրիշ պարագայի նկատմամբ, որը հատկանշված չէ Ռազմական ապրանքների ցանկում: Նկարագիր 2 ՌՆ 22 չի վերաբերում. a. Այն «տեխնոլոգիային», որը նվազագույն անհրաժեշտ է այն պարագաների տեղադրման, գործարկման և շահագործման (ստուգման) ու վերանորոգման համար, որոնք չեն վերահսկվում կամ որոնց արտահանումը լիազորված է եղել: b. Այն «տեխնոլոգիային», որը «մատչելի է հանրային օգտագործման համար», «հիմնական գիտական ձեռքբերումներին» կամ պատենտային կիրառումների համար նվազագույն անհրաժեշտ տեղեկույթին: c.Այն «տեխնոլոգիային», որը վերաբերում է քաղաքացիական փոխադրող սարքերի շարունակական ներքին այրման համար անհրաժեշտ մագնիսական ինդուկցիային: |
(Հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.06.10 N 724-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:
3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`
ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
գ. «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
2) ռազմական նշանակության արտադրանքի պահպանման համար անհրաժեշտ պահեստային տարածքների սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն և հայտատուի կողմից հաստատված հայտարարություն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է սույն կարգի 7-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին, ինչպես նաև ապահովում է ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի պահպանման համար նորմատիվ ակտերով նախատեսված պահանջները,
3) սույն կարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը,
4) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)
7. Ելնելով ռազմական նշանակության արտադրանքի պահպանության ապահովման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման հետ առնչվող աշխատողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`
1) ունենալ պահեստային տարածքի արտաքին և ներքին ձայնագրող տեսահսկման սարքավորումներ, համապատասխան պահպանության անձնակազմով ու հակահրդեհային համակարգով ապահովված պահեստային շինություններ,
2) ռազմական նշանակության արտադրանքի պահեստների մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ, ինչպես նաև փակ տարաներով տեղափոխվող առարկաների զննման ռենտգենային հսկման սարքավորումներ,
3) պահեստային շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև պահեստային տարածք մտնող դարպասները պետք է ունենան ձայնա-ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված,
4) ռազմական նշանակության արտադրանքի պահեստների պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված 150/150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով,
5) ռազմական նշանակության արտադրանքի պահեստը պետք է ապահովված լինի ռազմական նշանակության արտադրանքի պահպանման համապատասխան նորմատիվներով նախատեսված ջերմաստիճանն ապահովող օդափոխման և ջերմաստիճանի կայունացման համակարգով,
6) ապահովել ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի պահպանման համար նորմատիվ ակտերով նախատեսված պահանջները,
7) ունենալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:
Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.
ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.
բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:
8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 7-րդ կետում նշված պայմանների փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:
9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` 3 տարի ժամկետով:
10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Լիցենզավորող մարմինը իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին:
13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ շահագրգիռ այլ պետական մարմինների:
14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում: Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է արտադրանքի ներմուծման և (կամ) արտահանման նախատեսված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ գրավոր դիմել լիցենզավորող մարմնին` ներմուծման և (կամ) արտահանման համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի արտահանում իրականացնելու համար դիմումին կցում է նաև ռազմական նշանակության արտադրանքի ցանկը և ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի ու վերջնական օգտագործման հավաստագիրը:
Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում իրականացնելու համար դիմումին կից ներկայացնում է նաև տեղեկություններ այն անձի անվանման, գտնվելու (հաշվառման) և գործունեության վայրի մասին, որից ձեռք է բերվել ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրանքի վերջնական օգտագործողի նույնաբովանդակ և վերջնական օգտագործման նպատակի մասին տվյալներ: Արտահանող երկրի պահանջով լիցենզավորող մարմինը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այն պետական կառավարման մարմինը, որի համակարգման ոլորտում է կոնկրետ ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործումը, հաստատում է սույն մասում նշված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև հավաստում է, որ ռազմական նշանակության արտադրանքը չի փոխանցվի որևէ երրորդ երկիր կամ որևէ այլ կողմի, ինչպես նաև չի օգտագործվի հայտարարված վերջնական օգտագործման նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված համաձայնության:
17. Լիցենզավորող մարմինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիցենզավորված անձին:
18. Լիցենզավորված անձն իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանումն իրականացնել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:
19. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում իրականացնելիս լիցենզավորված անձը պարտավոր է պայմանագրով նախատեսված ժամանակացույցով ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի մատակարարումից հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հաշվետվություններ ներկայացնել այդ խմբաքանակի մատակարարման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 1), ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում՝ ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 4) մասին:
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվությունների պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքով ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:
3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`
ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
գ. «Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
2) ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների սեփականության վկայականները, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը (պայմանագիր) և հայտատուի կողմից հաստատված հայտարարություն այն մասին, որ ներկայացված տրանսպորտային միջոցները համապատասխանում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջներին,
3) սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը,
4) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)
7. Ելնելով ռազմական նշանակության արտադրանքի պահպանության ապահովման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման հետ առնչվող աշխատողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`
1) պահպանել ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի անվտանգ տեղափոխմանը նորմատիվ-իրավական ակտերով ներկայացվող պահանջները,
2) ունենալ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:
Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.
ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.
բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:
8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներկազմակերպական ծրագրի փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:
9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` 3 տարի ժամկետով:
10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին:
13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների:
14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում: Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է տարանցիկ փոխադրման նախատեսված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ գրավոր դիմել լիցենզավորող մարմնին՝ համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Դիմումին կցվում է նաև ռազմական նշանակության արտադրանքի ցանկը և ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի ու վերջնական օգտագործման հավաստագիրը:
17. Լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիցենզավորված անձին:
18. Լիցենզավորված անձն իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:
19. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է տարանցիկ փոխադրումն ավարտելուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, լիցենզավորված անձին հաշվետվություն ներկայացնել տարանցիկ փոխադրման կատարման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 2) մասին:
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվության պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիակական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:
3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`
ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
գ. «Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
3) սույն կարգի 7-րդ կետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը,
4) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
5) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(6-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)
7. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորված անձինք պարտավոր են ունենալ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:
Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.
ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.
բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:
8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 7-րդ կետում նշված ներկազմակերպական ծրագրի փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:
9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` 3 տարի ժամկետով:
10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված սույն կարգի 7-րդ կետով սահմանված ներկազմակերպական ծրագրում ներառված տեղեկությունների հավաստիությունը:
13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների:
14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում: Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է մինչև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր կնքելը դիմել լիցենզավորող մարմնին` համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Դիմումի հետ միասին լիցենզավորված անձը պարտավոր է տեղեկություններ ներկայացնել ռազմական նշանակության արտադրանքի տեսակի, ռազմական նշանակության արտադրանք ներմուծող և(կամ) արտահանող անձի, ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման նպատակի մասին:
17. Լիցենզավորող մարմինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիզենզավորված անձին:
18. Լիցենզավորված անձը իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր ստորագրել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:
19. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր ստորագրած լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ լիցենզավորող մարմնին հաշվետվություն ներկայացնել իր կողմից ստորագրված ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագրերի (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 3) մասին:
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվության պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 5 |
Ձև
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
ք. __________ |
«____» «___________» 20__թ. |
Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի մասին տվյալները:
Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),
Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),
Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),
արտադրանքի անվանումը, չափման միավորը, քանակը և
Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը ԱՊՀ ԱՏԳ ԱԱ
________________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական օգտագործողին և չի վերավաճառվի կամ որևէ այլ կերպ փոխանցվի որևէ այլ երրորդ պետություն և (կամ) որևէ այլ երրորդ կողմի` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված դրական եզրակացության:
Արտահանող ____(ներմուծող) կազմակերպության ստորագրությունը և կնիքը:
_________________
___________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը օգտագործվելու է ____________ կողմից և չի փոխանցվի որևէ այլ երրորդ պետության և (կամ) որևէ երրորդ կողմի՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված դրական եզրակացության:
___________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության արտադրանքը օգտագործվելու է բացառապես ________________ նպատակով: Ներմուծող պետությունը ճանաչում է, որ արտահանող երկրի լիազոր մարմինը իրեն իրավունք է վերապահում ստուգել մատակարարված արտադրանքի վերջնական օգտագործման նպատակը:
___________ հավաստում է, որ վերը նշված արտահանվող ռազմական նշանակության արտադրանքը չի օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ ձևով վավերացված համաձայնության:
Ներմուծող երկրի լիազոր մարմնի ստորագրությունը և կնիքը
____________________
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 |
Ձև
ՀՀ պաշտպանության նախարար, պրն ______________________________ |
_________________________________________ |
___________________________________________(կազմակերպական-իրավական ձևը) |
__________________________________________ (գտնվելու (բնակության և գործունեության վայրերը) վայրը, հասցեն) |
__________________________________________ (հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա__________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
_________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացվում են`
1. _______________________________________________________________
2. _______________________________________________________________
3. _______________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
Հայտատու |
_____________ ___________________ |
|
|
|
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 7 |
Ձև 1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
պրն. ______________
___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին մատակարարել (ներմուծել և/կամ/ արտահանել) է ռազմական նշանակության արտադրանք (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի ընդունման-հանձնման արձանագրությունների պատճենները:
Լիցենզավորված անձի անվանումը (անունը) |
|
ստորագրություն | |
|
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև 2
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
պրն. ______________
___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին իրականացրել է ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Լիցենզավորված անձի անվանումը (անունը) |
|
ստորագրություն | |
|
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև 3
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
պրն. ______________
___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին իրականացրել է ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու պայմանագրի (պայմանագրերի) պատճենները:
Լիցենզավորված անձի անվանումը (անունը) |
|
ստորագրություն | |
|
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև 4
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
պրն. ______________
___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ին ներմուծված ռազմական նշանակության արտադրանքը (ցանկը կցվում է) օգտագործվել է հայտարարված վերջնական օգտագործման նպատակին համապատասխան: Կից ներկայացվում են ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի օգտագործումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Լիցենզավորված անձի անվանումը (անունը) |
|
ստորագրություն | |
|
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 8 |
Ձև
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
ԼԻՑԵՆԶԻԱ Սերիա ՌՆԱԱՆ_____
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ), (ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄ), (ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ)
________________________________
կազմակերպության (ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
________________________________
կազմակերպության (ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրը
Գործողության ժամկետը___________________
Տրման ամիսը, օրը, տարին
Հայաստանի Հանրապետության |
_________________ _______________ ստորագրությունը անունը, ազգանունը |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|