ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Երանոսի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2010 թ. թիվ 34-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով,
Համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը`
1) մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար՝ ծնողական վճարի ամսական դրույքաչափը սահմանել 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
2) աղբահանության համար յուրաքանչյուր տնտեսությունից գանձվող ամսական դրույքաչափը սահմանել 1040 (մեկ հազար քառասուն) ՀՀ դրամ.
3) խմելու ջրի ներտնտեսային ցանցի ընթացիկ սպասարկման համար յուրաքանչյուր տնտեսությունից գանձվող ամսական դրույքաչափը սահմանել 960 (ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։
2. Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի մասին որոշումը սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել լիազոր մարմնին` իրավական փորձաքննության և պետական գրանցման։
3. Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Գ. Խանսանամյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|