Գլխավոր տեղեկություն
Համար
N 729-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.817
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 729-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման, մուտքի վիզաների տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման), մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին».

2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «ստանալու» բառից հետո լրացնել «և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման» բառերով.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «(ժամկետի երկարաձգման)» բառերը փոխարինել «և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման» բառերով.

4) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «ստացած» բառից հետո լրացնել «և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած» բառերով.

5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

6) որոշման N 2 հավելվածի կարգի`

ա. վերնագրում «(ժամկետի երկարաձգման)» բառերը փոխարինել «և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման» բառերով,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ` նոր խմբագրությամբ.

«10. Օտարերկրացին անգլերեն լեզվով լրացնում է էլեկտրոնային դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում են հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը (ինչպես անձնագրում).

2) այլ անուններ.

3) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) ծննդյան վայրը.

5) սեռը.

6) զբաղմունքը.

7) անձնագրի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները.

8) անձնագրի տեսակը.

9) քաղաքացիությունը.

10) մշտական բնակության հասցեն, հեռախոսահամարը.

11) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում բնակության հասցեն.

12) հանցագործության համար դատապարտված լինելու հանգամանքը.

13) դիմողի անձնագրում նշված և նրա հետ ճանապարհորդող 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների անունները, ազգանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները.

14) հրավիրող կազմակերպության անվանումը (կամ հրավիրող անձի անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը.

15) այցելության նպատակը.

16) մուտքերի քանակը.

17) Հայաստանում կեցության տևողությունը.

18) Հայաստան մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը.

19) Հայաստանից ելքի օրը, ամիսը, տարեթիվը.

20) դիմում-հարցաթերթիկի լրացման ամսաթիվը:»,

գ. 17-րդ կետը «դիմում-հարցաթերթիկ» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար» բառերով, իսկ «դիմում-հարցաթերթիկ» բառից հետո հանել «Հայաստանի Հանրապետությունում իր գտնվելու անհրաժեշտության մասին նշմամբ» բառերը.

7) որոշման N 5 հավելվածի կարգի`

ա. վերնագրում «ստացած» բառից հետո լրացնել «, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած» բառերով,

բ. 1-ին և 3-րդ ենթակետերում «ստացած» բառերից հետո լրացնել «և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 729-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կամ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում`

1) անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ.

2) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի, որտեղ անգլերենով կամ հայերենով լրացվում են`

ա. ազգանունը, անունը (ինչպես անձնագրում),

բ. այլ անուններ,

գ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. ծննդյան վայրը,

ե. սեռը,

զ. զբաղմունքը,

է. անձնագրի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները,

ը. անձնագրի տեսակը,

թ. քաղաքացիությունը,

ժ. մշտական բնակության հասցեն, հեռախոսահամարը,

ժա. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցեն,

ժբ. հանցագործության համար դատապարտված լինելու մասին նշում,

ժգ. դիմողի անձնագրում նշված և նրա հետ ճանապարհորդող` 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների անունները, ազգանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները,

ժդ. հրավիրող կազմակերպության անվանումը (կամ հրավիրող անձի անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը,

ժե. այցելության նպատակը,

ժզ. մուտքերի քանակը,

ժէ. Հայաստանում կեցության տևողությունը,

ժը. Հայաստան մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը,

ժթ. Հայաստանից ելքի օրը, ամիսը, տարեթիվը,

ի. դիմում-հարցաթերթիկի լրացման ամսաթիվը,

իա. դիմողի ստորագրությունը.

 3) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 2 ձևի, որտեղ անգլերենով կամ հայերենով լրացվում են`

ա. ազգանունը, անունը (ինչպես անձնագրում),

բ. այլ անուններ,

գ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

դ. ծննդյան վայրը,

ե. սեռը,

զ. զբաղմունքը,

է. անձնագրի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները,

ը. անձնագրի տեսակը,

թ. քաղաքացիությունը,

ժ. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցեն, հեռախոսահամարը,

ժա. դիմողի անձնագրում նշված և նրա հետ ճանապարհորդող` 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների անունները, ազգանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները,

ժբ. վիզայի երկարաձգման նպատակը,

ժգ. վիզայի երկարաձգման ժամկետը,

ժդ. Հայաստանից ելքի օրը, ամիսը, տարեթիվը,

ժե. դիմում-հարցաթերթիկի լրացման ամսաթիվը,

ժզ. դիմողի ստորագրությունը:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար դիմում-հարցաթերթիկները պարունակում են նաև հայտարարություն (հայերենով և անգլերենով)` դիմում-հարցաթերթիկում նշված տեղեկատվության ճիշտ լինելու մասին:

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար լրացվող դիմում-հարցաթերթիկի ներքևի հատվածում մուտքի վիզան տրամադրած մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում են վիզայի համարը, տեսակը, կոդը, վիզան տալու ամսաթիվը և վիզայի վավերականության ժամկետը, վիզայի տրամադրման համար վճարված պետական տուրքի չափը և Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությունը, իսկ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար լրացվող դիմում-հարցաթերթիկի ներքևի հատվածում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից նշվում են վիզայի համարը, տեսակը, կոդը, վիզայի երկարաձգման ամսաթիվը և վիզայի վավերականության ժամկետը, վիզայի երկարաձգման համար վճարված պետական տուրքի չափը և Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգող պաշտոնատար անձի ստորագրությունը.

4) դիմում-հարցաթերթիկին փակցնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մուտքի վիզաների դեպքում` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում դիմում-հարցաթերթիկին կցվում է օտարերկրացու անձնագրի պատճենը.

5) հրավերի հիման վրա Հայաստանի Հանրապետություն այցելելու դեպքում` նաև հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ, իսկ տարանցիկ մուտքի վիզա ստացող օտարերկրացին` դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա.

6) մինչև 18 տարեկան օտարերկրացին` նաև ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, օրինական ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր).

7) խմբակային մուտքի վիզա ստանալու համար` խմբի անդամների ցուցակը, որտեղ պետք է նշված լինեն խմբի անդամների անունները, ազգանունները, առկայության դեպքում` հայրանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները, Հայաստանի Հանրապետությունում համատեղ գործունեություն իրականացնելու մասին հիմնավորող փաստաթուղթը.

8) պաշտոնական կամ դիվանագիտական մուտքի վիզաների համար` համապատասխան պաշտոնական հայտագիր.

9) պետական տուրքի վճարման անդորրագիր:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_492

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


APPLICATION FOR ENTRY VISA TO THE REPUBLIC OF ARMENIA

 

Լուսանկար Photo 35x45mm

 

 

1. Ազգանուն (ինչպես անձնագրում) / Surname (As in Passpօrt)

8. Անձնագրի համար / Passport Number
 

2. Անուն (ինչպես անձնագրում) / Name (As in Passport)

9. Երբ է տրվել / Date of Issue

/               /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

3. Այլ անուններ / Other Names

10. Վավերական է մինչև / Valid until

/                 /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ / Date of Birth

/                 /

 (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

11. Անձնագրի տեսակ / Type of Passport

 

Սովորական /
Ordinary

 

Ծառայողական (պաշտոնական, հատուկ)
      Service ( Official, Special )

 
 

Դիվանագիտական / Diplomatic

 
 

Ճամփորդական փաստաթուղթ / Travel Document
 …………………………………………………………

5. Ծննդյան վայր / Place of Birth

6. Սեռը/ Sex
 
 Արական / Male
 
 
 Իգական / Female

7. Զբաղմունք / Occupation

12. Քաղաքացիություն / Nationality

13. Մշտական բնակության հասցե / Address of Permanent Residence

14. Հեռախոսահամար / Telephone

15. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցե / Address Dսring Your Stay in Armenia

16. Դուք երբևէ դատապարտված եղե՞լ եք որևէ հանցագործության համար /
Have you ever been convicted for any offense or crime?

 
Այո / Yes 
        
 

Ոչ / No

17. 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ, որոնք նշված են Ձեր անձնագրում և ճանապարհորդում են Ձեզ հետ /
Children under 16 Included in Your Passport and Travelling with You
(անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, քաղաքացիություն / Name, Surname, Date օf Birth, Natiօnality)

18. Հրավիրող կազմակերպության անվանումը (կամ հրավիրող անձի անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը /
Name, Address and Telephone of the Inviting Organization or Person

19. Այցելության նպատակ / Purpose of Visit

 

Պաշտոնական / Official

 

Գործնական / Business

 

Անձնական
/ Private

 

Զբոսաշրջություն / Tourism

 

Այլ (նշել) /Other (specify)
 ….……………………

20. Մուտքերի քանակ / Number of Entries
 

Եզակի / Single

 

Բազմակի / Multiple

21.Հայաստանում կեցության տևողությունը / Duration of Stay in Armenia

22. Հայաստան մուտք գործելու օր, ամիս, տարեթիվ /
Date of Entry to Armenia

/      /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

23. Հայաստանից ելքի օր, ամիս, տարեթիվ /

Date of Departure from Armenia

/      /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

24. Հաստատում եմ, որ սույն դիմում-հարցաթերթիկում
ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է / 
I certify that the information given in this application is correct

 

Դիմողի ստորագրությունը / Applicant’s Signature

Ամսաթիվ / Date

/      /

 
  (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

Ծառայողական նշումներ / For Official use Only

 

1. Վիզայի համարը

2. Վիզայի տեսակը

3. Վիզայի կոդը

4. Վիզան տալու օր, ամիս, տարեթիվ 
                        _____ /_____ /________

5. Վիզայի վավերականության ժամկետը
_____ /_____ /________-ից մինչև _____ /_____ /________

6. Վիզայի տրամադրման համար վճարված պետական տուրքի չափը ______________________________________

7. ՀՀ մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությունը

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_492

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՄԱՐ

 

APPLICATION FORM FOR EXTENSION OF ENTRY VISA TO THE REPUBLIC OF ARMENIA

 

Լուսանկար Photo
35x45mm

 

 

1. Ազգանուն (ինչպես անձնագրում) / Surname (As in Passport)

8. Անձնագրի համար / Passport Number

 

2. Անուն (ինչպես անձնագրում) / Name (As in Passport)

9. Երբ է տրվել / Date of Issue

/              /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

 

3. Այլ անուններ / Other Names

10. Վավերական է մինչև / Valid until

/              /

(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ / Date of Birth

/                 /

 (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

11. Անձնագրի տեսակ / Type of Passport

 

Սովորական /
Ordinary

 

Ծառայողական (պաշտոնական, հատուկ)
      Service ( Official, Special )

 
 

Դիվանագիտական / Diplomatic

 
 

Ճամփորդական փաստաթուղթ / Travel Docսment
 …………………………………………………………

5. Ծննդյան վայր /Place of Birth

6. Սեռը/ Sex
 
 Արական / Male
 
 
 Իգական / Female

7. Զբաղմունք / Occupation

12. Քաղաքացիություն / Nationality

13. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցե / Address During Your Stay in Armenia

14. Հեռախոսահամար / Telephone

15. 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ, որոնք նշված են Ձեր անձնագրում և ճանապարհորդում են Ձեզ հետ /
Children under 16 Included in Your Passport and Travelling with You
(անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, քաղաքացիություն / Name, Surname, Date of Birth, Nationality)

16. Վիզայի երկարաձգման նպատակ / Purpose of Visa Extension

17. Վիզայի երկարաձգման ժամկետ /

 
Visa Extension Term _________________ 

18. Հայաստանից ելքի օր, ամիս, տարեթիվ /

 
Date of Departure from Armenia

/         /

  (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)
 

19. Հաստատում եմ, որ սույն դիմում-հարցաթերթիկում ներկայացված
տեղեկատվությունը ճիշտ է /
I certify that the information given in this application is correct

 
Դիմողի ստորագրությունը / Applicant’s Signature Ամսաթիվ / Date

/         /

 
  (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)

  

»:

Ծառայողական նշումներ / For Official use only

 

1. Վիզայի համարը

2. Վիզայի տեսակը

3. Վիզայի կոդը

4. Վիզայի երկարաձգման օր, ամիս, տարեթիվ
_____ /_____ /________

5. Վիզայի վավերականության ժամկետը.
_____ /_____ /________-ից մինչև _____ /_____ /________

6. Վիզայի երկարաձգման համար վճարված պետական տուրքի չափը ______________________________________

7. ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգող պաշտոնատար անձի ստորագրությունը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան