ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Հացիկի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2010 թ. N 2-Ն
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկի գյուղական համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2011 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Ա. Եղիազարյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|