Գլխավոր տեղեկություն
Համար
N 1062-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.05.2011-28.12.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 դեկտեմբերի 2010 թվականի N 1062-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 922-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 922-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 2
Երևան 

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 դեկտեմբերի 2-ի N 1062-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

U. Սարգսյան

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս

 

Ա. Սահակյան

   

 

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Վ. Սարգսյան

 

- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

 

Ա. Ավետիսյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Ա. Պողոսյան

 

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան

 

- «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր (համաձայնությամբ)

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ռ. Գևորգյանց

- Հայաստանի կինեմատոգրաֆիստների  միության նախագահ (համաձայնությամբ)


Ե. Ղազանչյան

   

 

- Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավար (համաձայնությամբ)

Մ. Ղազարյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

 

Կ. Աճեմյան

 

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հ. Խաչատրյան

 

- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Երնջակյան

 

- «Երևանի կամերային թատրոն» ՊՈԱԿ-ի  տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Հ. Մինասյան

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր

Ն. Սարգսյան

    

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի ֆակուլտետի  դեկան

Քահանա Հովիկ Հայրապետյան (տեր Շահե)

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կրոնի պատմություն առարկայի դասախոս


Ռ. Վաթինյան


- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստի ամբիոնի վարիչ

Լ. Մուրադյան

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար առարկաների  ամբիոնի վարիչ

Ա. Գրիգորյան

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության  և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Է. Թորոսյան

   

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ

Վ. Բարսեղյան

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի 2-րդ  կուրսի ուսանող

Ա. Հարությունյան

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Կ. Նաղդալյան

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ռեժիսուրա» բաժնի 1-ին  կուրսի ուսանող

Ղ. Մադոյան

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող

Զ. Մինասյան

 

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 2-րդ կուրսի ուսանող

 

(Հավելվածը փոփ. 02.05.11 N 378-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան