Գլխավոր տեղեկություն
Համար
N 294
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.06.2011-03.04.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.08.22/19
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0294.24.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1997 թվականի N 294
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն)

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ., լրաց. 11.05.02 N 522, փոփ. 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն)

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.11 N 642-Ն)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 08.07.04 N 991-Ն)

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հասանելի լինելու համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան մուտքի անունն ու գաղտնաբառը

դ) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 1709-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.02 N 674)

զ) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.10 N 1709-Ն)

է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների մասին տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն:

(1-ին կետը փոփ., խմբ. 11.05.02 N 522, փոփ. 03.06.02 N 674, փոփ., խմբ., լրաց. 08.07.04 N 991-Ն, խմբ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն, փոփ., խմբ. 20.05.11 N 642-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը:

(2-րդ կետը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն, 23.12.10 N 1709-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում:

Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և (կամ) էլեկտրոնային եղանակով:

(3-րդ կետը լրաց. 18.08.05 N 1291-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն, 20.05.11 N 642-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան



Ձև 1

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 20.05.11 N 642-Ն)

 

Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ ____ եռամսյակ» 

 

Ապահովադրի անվանումը

 

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

 

Հիմնադրամում գրանցման համարը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Գտնվելու վայրը

 

Գործունեության իրականացման վայրը

 

Հեռախոսահամարը

 

«Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի

 

«Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը

 

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն, 20.05.11 N 642-Ն)


Ձև 2

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)

 

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

 

Ապահովադրի կոդը (1-ին տող)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Վկայականի համարը (2-րդ տող)

 

Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր)

 

Սոցիալական քարտի համարը

 

Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող)

 

Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող)

 

Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր)

 

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող)

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող)

 

Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)

 

___________________

Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն, փոփ. 23.12.10 N 1709-Ն)

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

  Կազմակերպության`  

Երթուղու`

Տվյալ երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների (միկրոավտոբուսների)`

Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)`

 ՀՎՀՀ-ն 

լրիվ անվա-նումը

գտնվելու վայրը

համարը

անվա-նումը

ընդհա-նուր թիվը

այդ թվում` պահուս-տային թիվը

մակնիշը

պետհա-մարանիշը

նստա-տեղերի թիվը

1

      2      

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     
                     
                     

 

________________________

ղեկավար

 _____________________

(կառավարման մարմնի անվանումը)

(ստորագրությունը, անունը, ազգանունը)


____ _________ 200 թ.

 

(Ձևը լրաց. 18.08.05 N 1291-Ն)