Գլխավոր տեղեկություն
Համար
N 831-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2011-28.06.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.29/40(843) Հոդ.961
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 831-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման և մի շարք քրեակատարողական հիմնարկների գազաֆիկացման և ջեռուցման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) սույն որոշման N 1 հավելվածով իրականացվող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 21
Երևան 

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 831-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Նկատի ունենալով քրեակատարողական հիմնարկների առկա գերբնակեցվածության պայմանները` անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքների վերսկսման ուղղությամբ, մասնավորապես`

1. Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2013 թվականի փետրվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած` Երևանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող` 6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը` ոչ պակաս, քան 5,600,000.0 հազ. դրամ գումարով: Միաժամանակ, գնորդի հետ կնքելով պայմանագիր գույքի հանձնման և վճարման ժամանակացույցի վերաբերյալ, մասնավորապես, պարտադիր պայման սահմանելով, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տարածքն ազատելու է ոչ շուտ, քան 2014 թվականի 2-րդ կիսամյակում, իսկ գնորդն օտարվող գույքի արժեքից 3,000,000.0 հազ. դրամը վճարելու է ոչ ուշ, քան 2013 թվականի 1-ին եռամսյակում:

2. 2014 թվականի 1-ին եռամսյակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան 76 հասցեում գտնվող` «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 6,65 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը և 29455 քառ. մետր ընդհանուր մակերեսով գույքը հետ են վերցվում և ամրացվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2014 թվականի 1-ին եռամսյակում «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գույքն ընդունելուց հետո սույն ծրագրի 1-ին կետով նախատեսված ժամանակացույցում սահմանվող ֆինանսական միջոցներից ոչ ավելի, քան 600.000.0 հազ. դրամ գումարն ուղղել «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի 29455 քառ. մետր ընդհանուր մակերեսով գույքի հարմարեցմանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չափանիշներին:

4. Անհրաժեշտ է 2014 թվականի փետրվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված` քրեակատարողական վարչության` Երևան քաղաքի Արշակունյաց 63 հասցեում գտնվող` 0.6187 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքն ու 2000 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը` մեկնարկային գինը սահմանելով ոչ պակաս, քան 2,600,000.0 հազ. դրամ։ Միաժամանակ գնորդի հետ կնքելով առուվաճառքի պայմանագիր` ներառելով պայման գույքի հանձնման-ընդունման և վճարումը կատարելու ժամանակացույցի վերաբերյալ, մասնավորապես, պարտադիր պայման սահմանելով, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը տարածքն ազատելու է ոչ շուտ, քան 2015 թվականի 1-ին եռամսյակում, իսկ գնորդն օտարվող գույքի արժեքն ամբողջությամբ վճարելու է ոչ ուշ, քան 2014 թվականի 2-րդ եռամսյակում:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը 2014 թվականի 4-րդ եռամսյակում նոր շենք տեղափոխվելուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակազմն անհրաժեշտ է տեղափոխել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հալաբյան 41 ա հասցեում գտնվող մասնաշենք։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից սույն ծրագրի 1-ին կետում նշված գույքի գնահատումը պետք է իրականացվի 2012 թվականի դեկտեմբեր ամսին, իսկ 4-րդ կետում ներառված գույքի գնահատումը 2013 թվականի դեկտեմբեր ամսին:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սույն ծրագրի 1-ին և 4-րդ կետերով նշված գույքերի օտարումից Երևանի բյուջե օրենքով սահմանված չափով մասհանվող միջոցների հաշվեգրվելուց հետո վարվում են բանակցություններ Երևանի քաղաքապետարանի հետ, դրանք Երևանի քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կապիտալ շինարարության աշխատանքներին և մի շարք քրեակատարողական հիմնարկների գազաֆիկացման և ջեռուցման աշխատանքներին աջակցելուն ուղղելու նպատակով:

8. Սույն ծրագրի 1-ին և 4-րդ կետերով արտացոլված գույքերի օտարումից ստացված ֆինանսական միջոցների հաշվին 2014 թվականին անհրաժեշտ է ամբողջությամբ ավարտել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կապիտալ շինարարության աշխատանքները, միաժամանակ իրականացնել անհրաժեշտ գույքի, սարքավորումների և ինժեներատեխնիկական միջոցների ամբողջական ապահովումն ու արդյունքում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը գործարկել ամբողջ ծավալով` 1240 դատապարտյալների և կալանավորված անձանց պահելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 831-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Միջոցառումների անվանումները

Նախագծա-նախահաշ-վային արժեքը

2006-2009թթ.
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին փաստացի ֆինանսա-վորումը

Նախահաշ-վային արժեքի մնացորդային գումարը

2011թ. պետական բյուջեով նախատեսված գումարը

2012-2014թթ. ՄԺԾԾ-ով 2012թ. համար նախատեսված գումարը

Գույքերի օտարումից ստացված միջոցների հաշվին

2013թ.

2014թ.

1

2

3

4

5

6

7

8

9

1.

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցապատման աշխատանքներ

8 339 037,3

2 476 098,7

5 862 938,6

1 000 000,0

1 000 000,0

2 000 000,0

2 500 000,0

2.

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գույքի, սարքավորումների և ինժեներատեխնիկական միջոցների ապահովում

         

1 000 000,0

1 608 395,1

3.

«Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վարչական շենքի հարմարեցումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չափանիշներին

           

600 000,0

4.

«Կոշ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների գազաֆիկացման և ջեռուցման համակարգերի ներդնում

         

491 604,9

 

 

      

1. Նախագծանախահաշվային արժեքում ներառված են նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գույքի, սարքավորումների և ինժեներատեխնիկական միջոցների ապահովման գումարները` 2,321,750.1 հազ. դրամի չափով:

 

2. Նախագծանախահաշվային արժեքի մնացորդային գումարից 2,321,750.1 հազ. դրամը կազմում են
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գույքի, սարքավորումների և ինժեներատեխնիկական միջոցների
ձեռքբերման գումարները, հետևաբար շինարարական աշխատանքների համար մնացորդային գումարը կազմում է` 3,541,188.5 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան