Գլխավոր տեղեկություն
Համար
N 818-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2011-31.05.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.29/40(843) Հոդ.954
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2011 թվականի N 818-Ն

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀԻՄՔԵՐ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում գործազրկության նպաստի վերահաշվարկման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

4.2. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտից հետո գործազրկության նպաստի նշանակման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է նոր հիմքեր ի հայտ գալու ամսվան հաջորդող ամսվանից:».

2) 5-րդ և 6-րդ կետերում «ամսվա» բառից հետո «և» բառը փոխարինել «,»-ով, իսկ «չստացված» բառից հետո նշված կետերը լրացնել «և վերահաշվարկված» բառերով.

3) 7-րդ կետը «նպաստի» բառից հետո լրացնել «ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3)» բառերով, իսկ «գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը» բառերից հետո հանել «(ձև N 3)» բառերը.

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետում նշված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները: Ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը կենտրոնական գանձապետարան է ներկայացնում բյուջետային փոխանցագիր:».

5) 14-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.

6) NN 1, 2 և 3 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

_______________________________________________________
(զբաղվածության մարզային/տարածքային կենտրոն)

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

NN
ը/կ

Անունը, ազգա-նունը

Անձնագրի
սերիան, համարը

Սոցիա-
լական
քարտի
համարը

Հաշվառ-
ման քարտի համարը

Չվճարված կամ
չստացված անցած ժամանա-կահատվածի

համար

Ընթացիկ ամսվա գումարը

Վերա-
հաշ-վարկ-ված գու-մարը

Ընդամենը
գումարը

Ստորա-
գրու-թյունը

Ծանո-
թագրու-
թյուն

ամիսը (ամիս-ները)

տարե-
թիվը

գու-մարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         
                         
                         
 

Ընդամենը

                     

Տնօրեն

_____________________________
(անունը, ազգանունը)

__________________________
            (ստորագրությունը)

 
  Կ.Տ.  
 
Կատարող

__________________________
(անունը, ազգանունը)

____________________________
              (ստորագրությունը)
 
   

 _______ _______________ 201 թ.

 Ձև N 2

Հ Ա Յ Տ – Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ __________ ՄԱՐԶԱՅԻՆ/ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

_______ ___________________ 201 Թ.

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Ստացողների թիվը

Գումարը
(դրամ)

1.

Գործազրկության նպաստ`
ընդամենը,
այդ թվում`

   
 

տվյալ ամսվա համար

   
 

նախորդ ժամանակահատվածի համար

   
 

վերահաշվարկված

   

Տնօրեն

_____________________________
(անունը, ազգանունը)

__________________________
            (ստորագրությունը)

 Կ.Տ.

Կատարող

 __________________________
(անունը, ազգանունը)

____________________________
              (ստորագրությունը)

______ ______________ 201 թ.

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ – Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

_______ ___________________ 201 Թ.

NN
ը/կ

Ծախսերի անվանումը

Ստացողների թիվը

Գումարը
(դրամ)

1.

Գործազրկության նպաստ`
ընդամենը,
այդ թվում`

   
 

տվյալ ամսվա համար

   
 

նախորդ ժամանակահատվածի համար

   
 

վերահաշվարկված

   

Գործակալության պետ

_____________________________
(անունը, ազգանունը)

__________________________
            (ստորագրությունը)

 Կ.Տ.

Կատարող

 __________________________
(անունը, ազգանունը)

____________________________
              (ստորագրությունը)

______ ______________ 201 թ.:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 533-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «աշխատաշուկայում անմրցունակ խմբերի» բառերը փոխարինել «հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց» բառերով, իսկ «ու արտոնյալ պայմաններով» բառերը` «, արտոնյալ պայմաններով և մասնակի» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգում`

ա. վերնագրում և 1-ին կետում «աշխատաշուկայում անմրցունակ խմբերի» բառերը փոխարինել «հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց» բառերով, իսկ «և արտոնյալ պայմաններով» բառերը` «, արտոնյալ պայմաններով և մասնակի» բառերով,

բ. 9-րդ կետում «և հաշմանդամ» բառերը փոխարինել «, հաշմանդամ և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող» բառերով,

գ. կարգը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելիս` նախապատվությունը տրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների` աշխատանք փնտրող երիտասարդ անձանց:»,

դ. 14-րդ կետում «Տարածքային կենտրոնը» բառերը փոխարինել «Գործակալությունը» բառով,

ե. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Գործակալությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ուսուցման ծառայության տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է տարածքային կենտրոնին:»,

զ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Ուսուցումն իրականացնող կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում գործակալություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` վճարումները հիմնավորող փաստաթղթեր):»,

է. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Գործակալությունը սույն կարգի 20-րդ կետում նշված վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:»,

ը. 22-րդ կետում «Ծառայությունը» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով, կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը, իսկ «արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական հաշիվներին» բառերով,

թ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Գործակալությունը կազմակերպության հետ նախնական քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նախարարություն է ներկայացնում առաջարկություն քննարկում կազմակերպելու և պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Նախարարությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նրա հետ կնքում պայմանագիր, որի տեխնիկական բնութագրի պատճենը գործակալությունը տրամադրում է տարածքային կենտրոնին:»,

ժ. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27.Գործակալությունը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված մասնագիտական ուսուցման ծրագրերի ֆինանսավորման համար կատարված բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվություն:»,

ժա. 28-րդ կետից հանել «ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև» բառերը,

ժբ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Գործակալությունը յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է ներկայացնում ավարտված և իրականացման ընթացքում
գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին ամփոփ հաշվետվություն:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N 222 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 983-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում «ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերը փոխարինել «ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:».

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ»,

բ. 1-ին կետը «նախարարության» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով,

գ. 2-րդ կետից հանել «(մարզային)» բառը,

դ. II, III, IV գլուխներում և ամբողջ տեքստում «գործազուրկի» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

ե. 18-րդ կետում «նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերով,

զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Նախարարությունը գործակալությունից ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները:»,

է. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ը. 21-րդ կետում «20» թիվը փոխարինել «19» թվով, «փոխանցվում է» բառը` «փոխանցում է» բառով, իսկ «հետո» բառից հետո կետը լրացնել «տարածքային կենտրոնը» բառերով,

թ. 23-րդ կետում «եռամսյակ» բառը փոխարինել «ամիս» բառով, իսկ կետից հանել «և ծառայություն» բառերը,

ժ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին և գործատուին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման` սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագրով սահմանված դեպքերում:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 20
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 10-ի N 818-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀԻՄՔԵՐ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորվող` գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները:

2. Գործազրկության նպաստի նշանակման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստը նշանակվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ:

3. Գործազրկության նպաստի վերահաշվարկը կատարվում է գործազրկության նպաստի վերահաշվարկման համար նոր հիմքեր ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ:

4. Վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշմամբ հաստատված կարգով:

5. Գործազրկության նպաստի վերահաշվարկ չի կատարվում, եթե «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դադարեցվել է անձի գործազուրկի կարգավիճակը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան