Գլխավոր տեղեկություն
Համար
N 636-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2011-01.03.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.742
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 636-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն առավել դյուրին դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանված պետական մարմիններին կանոնադրություն, պետական գրանցման վկայական (դրա ներդիրներով) և (կամ) դրանց պատճեններ ներկայացնելու պարտավորությունները համարվում են կատարված, եթե պետական մարմնին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում, հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը:

2. Սույն կետով նախատեսված տեղեկություններն անձը կարող է նշել անկախ դիմումի կամ հայտի ձևում դրանց նախատեսման պահանջի կամ հնարավորության առկայության: Այդ դեպքում տեղեկությունները լրացվում են ազատ շարադրմամբ, հայտի կամ դիմումի համար սահմանված ձևի` հայտատուի կամ դիմումատուի նախընտրած մասում: Եթե անձը սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկությունները դիմումում կամ հայտում չի նշում, ապա դիմումը կամ հայտն ստացած կամ ընդունած մարմինը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին կամ հայտատուին հայտնել առկա թերության մասին և առաջարկել մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել նշված տեղեկությունները: Հայտատուի կամ դիմումատուի կողմից վարչական մարմնի այս պահանջը չկատարելը կարող է հանգեցնել դիմումի կամ հայտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մերժման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չներկայացնելու հիմքով: Սույն կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմող իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սույն կետով նախատեսված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով:

3. Հանձնարարել Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկել օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն դիմել և ստանալ համապատասխան մուտքի անուն և գաղտնաբառ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) ապահովել թղթային կրիչներով բազաների թվայնացումը և ներբեռնումը համակարգ.

2) ապահովել նոտարների կողմից ևս համապատասխան մուտքի անուն և գաղտնաբառ ստանալը, ինչպես նաև գործարքների կնքման ընթացքում իրենց ներկայացվող փաստաթղթերի ցանկից` կանոնադրության, գրանցման վկայականի և դրանց պատճենների բացառումը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2129-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2140-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` արտադրության լիցենզավորման կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2141-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 190 որոշմամբ հաստատված՝ անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգի 2-րդ կետի երրորդ պարբերության «դ» ենթակետը:

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 647-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 985-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 986-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման, պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 745-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման, պահեստավորման լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով» բառերը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 746-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները՝ բոլոր ներդիրներով» բառերը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 762-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով» բառերը:

16. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1751-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման լիցենզավորման կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը:

17. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգի 9-րդ կետի «ա» ենթակետը:

18. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը:

19. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1792-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` պահեստավորման լիցենզավորման կարգի 8-րդ կետի «ա» ենթակետը:

20. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 257-Ն որոշմամբ հաստատված՝ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման լիցենզավորման կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը:

21. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 258-Ն որոշմամբ հաստատված՝ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման լիցենզավորման կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը:

22. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վերանորոգման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 259-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` վերանորոգման լիցենզավորման կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը:

23. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 260-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը:

24. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1203-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

25. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1204-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 608-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «իրավաբանական անձի կողմից կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով» բառերը:

27. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետը:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 649-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման կարգի 7-րդ կետից հանել «հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն» բառերը:

29. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետը, 21-րդ կետի 1-ին ենթակետը, N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին և 2-րդ ենթակետերը:

30. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 652-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

31. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 702-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

32. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 703-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

33. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 819-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը, N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին և 2-րդ ենթակետերը:

34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշմամբ հաստատված՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգի 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ա. «իրավաբանական անձի համար ՀՎՀՀ-ի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենները»:

35. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին» N 2302-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «բ» ենթակետը:

36. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 345-Ն որոշմամբ հաստատված՝ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետը:

37. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգի 8-րդ կետի «ա» ենթակետը:

38. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը:

39. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 400-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը:

40. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1346-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգի 6-րդ կետի «բ» ենթակետը:

41. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 401-Ն որոշմամբ հաստատված՝ միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգի 5-րդ կետի «ա» ենթակետը:

42. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 416-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

43. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 417-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման լիցենզավորման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը:

44. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմնին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը, N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին և 2-րդ ենթակետերը:

45. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «իրավաբանական անձինք՝ նաև կանոնադրության պատճենը, պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատերերը` պետական գրանցման վկայականի պատճենը,» բառերը, ինչպես նաև N 1 ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը» պարբերության 1-ին և 2-րդ կետերը, N 2 ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը» պարբերության 1-ին կետը:

46. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 778-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերությունները, 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը, N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին և 2-րդ ենթակետերը, N 1 հավելվածի N 2 ձևի 2-րդ ենթակետը:

47. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 779-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերությունները, 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը, N 1 հավելվածի N 1 ձևի 1-ին և 2-րդ ենթակետերը, N 1 հավելվածի N 2 ձևի 2-րդ ենթակետը:

48. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի «ա» ենթակետը, N 3 ձևի 1-ին կետը:

49. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի «ա» ենթակետը, իսկ N 1 ձևից հանել «հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները» բառերը:

50. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետը:

51. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման NN 1, 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների 6-րդ կետերի 2-րդ և 3-րդ ենթակետերը:

52. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման NN 2, 3 և 4 հավելվածների 6-րդ կետերի 4-րդ ենթակետերը:

53. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի (լիցենզիայի) տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը:

54. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 42 որոշմամբ հաստատված՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգի 10-րդ կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետությունում մաքսային միջնորդական գործունեության լիցենզավորման կարգի 5-րդ կետի «բ» ենթակետը, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի 16-րդ կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետությունում մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի 5-րդ կետի «բ» ենթակետը:

55. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի 7-րդ կետի «բ» ենթակետը:

 56. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «բ» ենթակետը:

57. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշմամբ հաստատված՝ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի 8-րդ կետի «բ» ենթակետը, մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի 5-րդ կետի «բ» ենթակետը, մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետը, մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության լիցենզավորման կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետը:

58. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման կարգի 8-րդ կետի «բ» և «է» ենթակետերը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի 1-ին, 2-րդ կետերը, N 2 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը, Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտի 8-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերը, N 2 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտի 8-րդ կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ կետի «բ» ենթակետը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտի երկրորդ պարբերության 1-ին, 2-րդ կետերը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտի երկրորդ պարբերության 1-ին կետը:

59. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «բ» ենթակետից հանել «կանոնադրության պատճենը, պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)» բառերը:

60. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 670 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «Պետական, համայնքային հիմնարկների հաշվառման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ինչպես նաև պետական ու համայնքային հիմնարկների հաշվառման» բառերով:

61. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 1) որոշման N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «կազմակերպությունների դեպքում՝ նաև կազմակերպության պետական գրանցման վկայականը և դրանց պատճենները» բառերը, իսկ 2-րդ կետի 2-րդ ենթակետից՝ «, կազմակերպությունների դեպքում՝ նաև կազմակերպության պետական գրանցման վկայականը և դրանց պատճենները» բառերը.

2) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, կազմակերպությունների դեպքում՝ նաև կազմակերպության պետական գրանցման վկայականը և դրանց պատճենները» բառերը, իսկ 2-րդ կետի 2-րդ ենթակետից՝ «, կազմակերպությունների դեպքում՝ նաև կազմակերպության պետական գրանցման վկայականը և դրանց պատճենները» բառերը:

62. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 23
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2018, N 59-Ն 01.03.2018, N 636-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան