Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (25.12.2009-28.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.15/32(350) Հոդ.417
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109411

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 սեպտեմբերի 2009 թ. N 30-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

16 սեպտեմբերի 2009 թ. N 17-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21‑ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6‑րդ կետը, ինչպես նաև N 2 հավելվածի` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների չափորոշիչներ սյունակի 7-րդ և գնահատման լրացուցիչ չափորոշիչների 5-րդ կետի 5.2-րդ ենթակետը.

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար

ՀՀ առողջապահության նախարար


Ա. Գևորգյան

Հ. Քուշկյան

 


 

Հավելված

 

Հաստատված է 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 30-Ն

և ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 17-Ն համատեղ հրամանով

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց Ո ՒՅ Ց

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման ընթացակարգը:

2. Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքները:

3. Առողջապահության բնագավառում մարզպետի կատարած գնահատման ենթակա աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) ներառում են`

1) մարզի տարածքում պետական առողջապահական ծրագրերի իրականացումը, մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքի կազմակերպում, oրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության անվճար բուժoգնության իրականացման ապահովումը, ինչպես նաև պետական պատվերի ֆինանսավորման իրականացման ապահովումը` նկատի ունենալով, որ պետական պատվերի ֆինանսավորումը ստանալուց և վճարումները կատարելուց հետո տվյալ ամսվա 1-ի դրությամբ կրեդիտորական պարտքերը պետք է մարվեն, բացառությամբ դեղորայքի և սննդի, որի գծով կրեդիտորական պարտքերը չպետք է գերազանցեն տվյալ եռամսյակի համար հիմնադրի կողմից հաստատված նախահաշվային գումարների երկու երրորդը.

2) մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, սանիտարահիգիենիկ միջոցառումների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով աշխատանքների կազմակերպումը և իրականացնումը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ oբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս կազմակերպչական բնույթի աջակցություն.

4) oրենսդրությամբ մարզպետներին վերապահված իրավասությունների սահմաններում, մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման աշխատանքների իրականացում:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում առողջապահության բնագավառում կատարված բոլոր աշխատանքների տրված գնահատականների հանրագումարը կազմում է 5 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների և 1 միավոր` լրացուցիչ չափորոշիչների մասով:

5. Աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ. սույն հրամանի 3-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նշված աշխատանքները գնահատվում են 2,5 միավոր,

2) 2-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,0 միավոր,

3) 3-րդ կետով նախատեսված աշխատանքները` 1,0 միավոր,

4) 4-րդ կետով նախատեսված աշխատանքները՝ 0,5 միավոր:

6. Ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքները`

1) մարզի տարածքում այլ առողջապահական ծրագրերի իրականացում՝ 0,5 միավոր,

2) մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման և տեխնիկական հագեցվածության աշխատանքների իրականացում` 1,0 միավոր: