Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2011-25.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.10
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611337

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2011 թ.

ք. Երևան

 N 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) համապետական ընտրությունների դեպքում ընտրողի վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հունիսի 30-ի

N 22-Ն որոշման

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանել ________________________________________________________

                                       (նշվում է մարզի, համայնքի անվանումը, հաշվառման վայրը)

  _________________________________________________________________________________
 

ընտրողների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի

ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 
 Քվեարկության օրը գտնվելու եմ ______________________________________________________

                                            (նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը, համայնքը և վայրը)

  

____________________________________________________________________________________

 
 Դիմող` _______________________                                                ________________

          (ազգանուն, անուն, հայրանուն)                                                                                 (ստորագրություն)

 

                                                                         «____» _______________ 20   թ.

 

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն դիմումը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին:

Դիմումի ձևը տրամադրում է լիազոր մարմինը:

 

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հունիսի 30-ի

N 22-Ն որոշման

 

N_____

« ____» _____________ 20   թ.

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես

հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում

ընդգրկելու վերաբերյալ

 

 Քաղ. ____________________________________________________________________________

  (անուն, հայրանուն, ազգանուն)

 
 Անձնագիր` ______________________, տրված`___________________________________

(սերիա, համար)                                                       (ամսաթիվ և ում կողմից)

 
 վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են __________________________________
 
 ___________________________________________________________________________________

    (նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր
                                              առաջ ընկած ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը)

 
 ընտրողների ցուցակից և ընդգրկվել ____________________մարզի ________________ համայնքի,
 
 _________________________________________ հասցեի, թիվ _________ ընտրական տեղամասի

                                       (ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից մինչև

                                               7 օր առաջ ընկած ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում)

  ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 

 _____________________________________________  ________________

 (լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման

                 ղեկավարի անուն, ազգանուն)

       (ստորագրություն)
   
 Կ.Տ.  

 

Տեղեկանքը տրվում է միայն համապետական ընտրությունների դեպքում:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն տեղեկանքը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին: