Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2011-05.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.2
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611333

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2011 թ.

ք. Երևան

 N 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 5-րդ և 6-րդ մասերով, 49-րդ հոդվածի 1-ի մասի 5-րդ և 14-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել կուսակցության, կուսակցությունների դաշինքի տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտի ձևը` համաձյան N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտին կցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի որակավորման վկայականի լուսապատճենը, հայտը ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով` Micrօsօft Excel տարբերակով: Հայտի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով,

2) N 1 հավելվածով սահմանված հայտի «Ծանոթություն» սյունակը լրացվում է, եթե կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն ընտրական տեղամասում նշանակում է հանձնաժողովի 2 անդամ և այդ անդամներից մեկը պետք է զբաղեցնի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը: Այդ դեպքում հայտի «Ծանոթություն» սյունակում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անվան դիմացի տողում նշվում է համապատասխանաբար «նախագահ» կամ «քարտուղար» բառը,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու ժամկետի, կազմավորված ընտրական տեղամասերի վերաբերյալ տեղեկությունները կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ստանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

3. Սահմանել, որ.

1) տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ըստ ընտրական տեղամասերի կատարվում է յուրաքանչյուր ընտրության համար` ընտրական տեղամասերի կազմավորումից հետո, բայց ոչ ուշ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը,

2) տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով որոշվում է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների թիվը,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը կատարվում է ըստ ընտրատարածքների, համապատասխան համակարգչային ծրագրի առկայության դեպքում` համակարգչային եղանակով «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով` ապահովելով համամասնական հավասարության սկզբունքը,

4) տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, ապա յուրաքանչյուր ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կատարվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Այդ նպատակով պատահական ընտրության սկզբունքով`

ա. որոշվում է կառավարության կազմավորմանը մասնակից այն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը,

բ. որոշվում է կառավարության կազմավորմանը չմասնակցած այն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը,

գ. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվում են «ա» և «բ» պարբերություններով որոշված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների միջև:

4. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու ներկայացնելու հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

5. Սահմանել, որ.

1) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու ներկայացնելու հայտերի հիման վրա թեկնածուների ազգանունները, անունները և որակավորման վկայականների համարները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մուտքագրում են «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար նախատեսված դաշտում: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով տպագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը,

2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից որևէ տեղամասային ընտրական հանձնաժողովում նշանակելու համար ներկայացրած թեկնածուների թիվը երկուսից ավելի լինելու դեպքում թեկնածուների ազգանունները, անունները և որակավորման վկայականների համարները «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ մուտքագրելուց հետո «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը պատահական ընտրությամբ առանձնացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի այն երկու թեկնածուներին, որոնք ընդգրկվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում:

6. Սահմանել, որ.

1) կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ չնշանակելու դեպքում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի համապատասխան դաշտում մուտքագրվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամի տվյալները,

2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների` տեղամասային ընտրական հանձնաժողովում նշանակելու համար ներկայացրած թեկնածուների թիվը երկուսից պակաս լինելու դեպքում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի համապատասխան դաշտում մուտքագրվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամի տվյալները:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հունիսի 30-ի

N 14-Ն որոշման

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

Հ Ա Յ Տ

_____________________________________________________________

(կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների նշանակման

 

ՀՀ ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածին համապատասխան _____________________________

 ____________________________________________________________________ ընտրություններին

 (նշվում է ընտրությունը)

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել.

 

Ընտրական տեղամաս N

Համայնք
(նշվում է ՏԻՄ ընտրության դեպքում)

ՏԸՀ անդամի
ազգանուն, անուն, հայրանուն

Որակավորման
վկայականի
համար

Հեռախոսահամար, կապի այլ միջոցներ

Ծանոթու-թյուն

           
           
           
           

 

Հայտում նշված քաղաքացիներն ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք, նրանց վրա չեն տարածվում ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները:

 

 Կուսակցության ղեկավար (տեղակալ)
 Դաշինքի դեպքում` խմբակցության
 ղեկավար (տեղակալ)                        _________________________
 _______________

                                                                       (ազգանուն, անուն)

    (ստորագրություն)
   

                                                                                                «____» _______________ 20  թվական   

 

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. հունիսի 30-ի

N 14-Ն որոշման

 

ԹԻՎ _____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

Հ Ա Յ Տ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու ներկայացնելու

 

ՀՀ ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածին համապատասխան _____________________________

 ____________________________________________________________________ ընտրություններին

 (նշվում է ընտրությունը)

 

տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկելու համար ներկայացնում եմ.

 

Ընտրական
տեղամաս N

Համայնք
(նշվում է ՏԻՄ
ընտրության դեպքում)

ՏԸՀ անդամի
ազգանուն, անուն,
հայրանուն

Որակավորման
վկայականի
համար

Հեռախոսահամար,
կապի այլ միջոցներ

         
         
         
         

 

Հայտում նշված քաղաքացիներն ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք, նրանց վրա չեն տարածվում ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները:

 

 Թիվ _____ ընտրատարածքային
 
ընտրական հանձնաժողովի անդամ             _________________________

 _______________

                                                                                 (ազգանուն, անուն)

    (ստորագրություն)
   

                                                                                                «____» _______________ 20  թվական