Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.12
Ընդունող մարմին
Այրումի քաղաքային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
Այրումի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Այրումի քաղաքային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2010 թ. թիվ 22-Ն

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ ենթակետի համաձայն.

 

Այրումի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

 

1. Համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի նշանակության հողամասերը վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձավճարների նվազագույն չափերը սահմանել.

1) բնակելի կառուցապատման (բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված և տնամերձ) հողամասերի յուրաքանչյուր 1քառ. մետրի համար տարեկան 2 դրամ,

2) ավտոտնակների զբաղեցրած հողամասերի 1քառ. մետրի համար՝ ամսական 5 դրամ,

3) հասարակական կառուցապատման հողամասերի՝ խանութների, տաղավարների, կրպակների և բնակչության սպասարկման այլ առևտրային օբյեկտների յուրաքանչյուր 1քառ. մետրի համար՝ ամսական 80 դրամ,

4) խառը կառուցապատման հողամասերի յուրաքանչյուր 1քառ. մետրի համար՝ ամսական 30 դրամ,

5) ընդհանուր օգտագործման հողամասերի յուրաքանչյուր 1քառ. մետրի համար՝ ամսական 3,5 դրամ:

2. Համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասերը վարձակալությամբ տրամադրելու դեպքում, վարձավճարների նվազագույն չափերը սահմանել.

1) արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար բնակավայրերի ներսում յուրաքանչյուր 1հա համար՝ տարեկան 45000 դրամ, բնակավայրերից դուրս 22500 դրամ,

2) գյուղատնտեսական արտադրական օբյեկտների յուրաքանչյուր 1հա համար՝ տարեկան 30000 դրամ,

3) պահեստարաններ յուրաքանչյուր 1հա համար՝ տարեկան 30000 դրամ,

4) այլ արտադրական օբյեկտների հողերի յուրաքանչյուր 1հա համար՝տարեկան 45000 դրամ:

1. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձավճարների նվազագույն չափերը սահմանել.

1) բազմամյա տնկարկների յուրաքանչյուր 1հա համար՝ տարեկան 26000 դրամ,

2) այլ հողատեսքերի համար յուրաքանչյուր 1 հա համար՝ տարեկան 15000 դրամ:

4. Ուժը կորցրած ճանաչել Այրում համայնքի ավագանու 1997 թվականի փետրվարի 3-ի թիվ 2 նիստի արձանագրությամբ հաստատված որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Այրումի քաղաքապետ`

Գ. Եգանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան