ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Դվինի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2010 թ. N 11/1-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների պահանջներով՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.
Հիմնական օբյեկտների համար
1) մինչև 300 քմ. ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի , այդ թվում այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար տեղական տուրքը սահմանել - 7500 դրամ.
2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
ա. 201 քմ-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար տեղական տուրքը սահմանել - 15000 դրամ,
բ. 501 քմ-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար տեղական տուրքը սահմանել - 25000 դրամ,
գ. 1001 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար տեղական տուրքը սահմանել - 35000 դրամ.
1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար - 350 դրամ
2) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի, մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է - 150000 դրամ:
6. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է - 1000 դրամ:
7. Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների (մարդատար տաքսու) (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է - 10000 դրամ:
8. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
Առևտրի համար - 25000 դրամ:
9. 1,2,3 կետերի համար կիրառվել է 0.5 գործակիցը:
10. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար - 2000 դրամ:
Համայնքի ղեկավար` |
Ա. Աբրահամյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|