Գլխավոր տեղեկություն
Համար
N 608-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2011-02.08.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.25/29(832) Հոդ.711
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 608-Ն

 

ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրամիություն ձկնաբուծական մթերքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 608-Ն որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Արդյունքը

1.

ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խմբի ձևավորում

մինչև 2011թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Կձևավորվի ՀՀ կառավարության,
ՀՀ գյուղատնտեսության նախարարության,
ՀՀ առողջապահության նախարարության,
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) և Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի հայաստանյան մասնաճյուղի` ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման աջակցության գործում անհրաժեշտ կարողություններ ունեցող մասնագետներից կազմված աշխատանքային խումբ:

2.

Աշխատանքային խմբի կողմից ձկնաբուծական մթերքներ արտադրող ձեռնարկություններում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգի իրականացում, միջոցառումների ծրագրերի մշակում և համակարգի ներդրման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկում

մինչև 2011թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 1. Յուրաքանչյուր ձեռնարկությունում
10-15-օրյա ժամկետում կիրականացվի ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ, կմշակվի համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր և կհաշվարկվեն դրա իրականացման համար պահանջվող ծախսերը:
2. Մոնիթորինգի արդյունքները, միջոցառումների ծրագրերը և ծախսերի հաշվարկը կտրամադրվեն ձեռնարկություններին` միջոցառումներն իրականացնելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին`
ՀՀ գյուղատնտեսության նախարարին ներկայացնելու համար:

3.

ՀՀ գյուղատնտեսության նախարարին սույն ծրագրի 2-րդ կետում նշված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում

մինչև 2011թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ`
պարբերաբար

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աշխատանքային խումբը յուրաքանչյուր ընկերությունում կատարված աշխատանքների ավարտին հաջորդող 3 օրվա ընթացքում
ՀՀ գյուղատնտեսության նախարարին ներկայացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին կներկայացնի հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

4.

Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականության և ծախսատարության ներկայացում
ՀՀ վարչապետին

մինչև 2011թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Սույն ծրագրի 2-րդ կետի միջոցառման ամբողջական արդյունքների հիման վրա
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի և ՀՀ վարչապետին կներկայացնի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականությունն ու ծախսատարությունը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.07.2012, N 894-Ն 02.08.2012, N 608-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան