Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.9
Ընդունող մարմին
Այրումի քաղաքային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
Այրումի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Այրումի քաղաքային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2010 թ. թիվ 14-Ն

2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածների համաձայն`

 

Այրումի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանել`

հիմնական օբյեկտների համար`

1) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական

 (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող

հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 15000 դրամ.

2) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար

ա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 30000 դրամ,

բ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 50000 դրամ,

գ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 70000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

3) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 3000 դրամ:

4) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 5000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ տեղական տուրքը սահմանել 3000 դրամ:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանել 5000 դրամ:

4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանել՝

1) ոգելից խմիչքների վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 3750 դրամ.

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 3750 դրամ:

5. Համայնքի տարածքում՝

1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ.

2) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 150000 դրամ:

6. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանել յուրաքանչյուր տարվա համար ՝ 50000 դրամ:

7. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել՝

1) առևտրի օբյեկտների համար՝ 25000 դրամ.

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 50000 դրամ.

3) բաղնիքների սաունաների համար՝ 200000.

4) խաղատների կազմակերպման համար՝ 500000 դրամ.

5) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 500000 դրամ.

6) վիճակախաղերի կազմակերպման համար 100000 դրամ:

8. Համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 1000 դրամ:

9. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել՝

1) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ.

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.

3)այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ.

4) դատարկ գովազդային վահանակի համար՝ 700 դրամ:

10. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 1000 դրամ:

11. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 10000 դրամ:

12. Սահմանել տեղական վճարի դրույքաչափերը`

1) համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու ու հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար քադաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ.

2) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 5000 դրամ.

3) քաղաքապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար` 5000 դրամ:

13. Ուժը կորցրած ճանաչել Այրում համայնքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 4-ի «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Այրումի քաղաքապետ`

Գ. Եգանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան