Գլխավոր տեղեկություն
Համար
N 563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.18/28(831) Հոդ.682
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 669-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման արդյունքում ստացված տեղեկատվությունը, այդ թվում` սկզբնական երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ փաստագրությունը, դրանց ամփոփման և վերլուծության մասին տվյալները, ինչպես նաև լեռնային ապարների նմուշները, հորատահանուկը (կեռնը), շերտային հեղուկը, պահպանվում է`

ա) լիազորված մարմնի կողմից` պետական միջոցների հաշվին աշխատանքների իրականացման դեպքում,

բ) ընդերքօգտագործողի կողմից` ընդերքօգտագործողների ներդրումների հաշվին աշխատանքների իրականացման դեպքում, որոնք հանձնվում են լիազորված մարմնին և ի պահ են տրվում ընդերքօգտագործողին` լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված ընդերքօգտագործման մասին պամանագրով սահմանված ժամկետով և պայմաններով:».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լիազորված մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի հանձնման դեպքում տալիս է դրանց ընդունման մասին տեղեկանք:».

3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 11
Երևան