ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2011 թվականի N 411-Ա
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագրի «Գործընկերների որոնում» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ա. Ղուկասյանի՝ 2011 թվականի մայիսի 4-6-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ղուկասյանի՝ Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 11 |