Գլխավոր տեղեկություն
Համար
N 543-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.18/28(831) Հոդ.669
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 543-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:».

2) 8-րդ, 9-րդ, 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ և 9.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 11-րդ կետից հանել «, յուրաքանչյուրը որպես առանձին լոտ,» բառերը.

4) 27-րդ կետում «համարը» բառը փոխարինել «համարով քարտը (անվանաքարտը)» բառերով.

5) 31-րդ կետի առաջին նախադասության մեջ «մեկ» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ երկրորդ նախադասությունը «աճուրդը» բառից հետո լրացնել «սույն կարգի 32-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված հիմքով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 10
Երևան