Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2011 թվականի N 379-Ա

 

Գ. ՅԱՐԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, անվանի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 2
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
մայիսի 2-ի N 379-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԵՈՐԳԻ ՅԱՐԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
   
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
   
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
   
Ս. Թորոսյան - նկարիչ (համաձայնությամբ)
   
Մ. Մարգարյան - «Ազգ» թերթի լրագրող (համաձայնությամբ)
   
Ա. Մխիթարյան - Գ. Յարալյանի ընտանիքի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան