ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2011 թվականի N 379-Ա
Գ. ՅԱՐԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, անվանի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 2 |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԳԵՈՐԳԻ ՅԱՐԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Կ. Աղամյան | - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Թորոսյան | - նկարիչ (համաձայնությամբ) |
Մ. Մարգարյան | - «Ազգ» թերթի լրագրող (համաձայնությամբ) |
Ա. Մխիթարյան | - Գ. Յարալյանի ընտանիքի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |