Գլխավոր տեղեկություն
Համար
N 609-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2011-19.01.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.682
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 609-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի առաջին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 25
Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 609-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` մինչև միջուկային տեղակայանքի կառուցման լիցենզիա ստանալը:

1) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրումն իրականացվում է երկու փուլերով՝ հրապարակի ընտրության և ընտրված հրապարակի գնահատման:

(3-րդ կետը փոփ., լրաց. 14.10.10 N 1344-Ն)


II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


4. Կառուցվելիք միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու նպատակով միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպությունը կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 14.10.10 N 1344-Ն)

5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) տվյալ հրապարակի վրա կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագծի ընդհանուր նկարագիրը.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 N 1344-Ն)

ե) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման որակի ապահովման ծրագիրը.

զ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները.

է) (ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 N 1344-Ն)

ը) հրապարակի ընտրմանը ներգրավված կազմակերպությունների ցանկը, դրանց կանոնադրությունների պատճենները և հայտատուի ու այդ կազմակերպությունների՝ հրապարակի ընտրման համար աշխատողների անհրաժեշտ մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն և տեխնիկական ու ծրագրային միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթերը:

(5-րդ կետը փոփ., լրաց. 14.10.10 N 1344-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն)


III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է փաստաթղթերի մուտքագրումից հետո` 30 օրվա ընթացքում:

7. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

8. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

9. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

(ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 N 1344-Ն)

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

(9-րդ կետը փոփ. 14.10.10 N 1344-Ն)

10. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում  3 օրվա ընթացքում:

11. Կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

12. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:


V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


13. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

14. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով կարգավորող մարմին են ներկայացնում՝

1) ընտրված հրապարակի անվտանգության գնահատման հաշվետվությունն ու հաշվետվության փորձաքննական եզրակացությունը.

2) կառուցվելիք միջուկային տեղակայանքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը և հաշվետվության փորձաքննական եզրակացությունը:

Միջուկային տեղակայանքի հրապարակի անվտանգության գնահատման պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

Հաշվետվության քննարկման դրական եզրակացության դեպքում կարգավորող մարմինը ընտրված հրապարակին տալիս է հավանություն:

(14-րդ կետը խմբ. 14.10.10 N 1344-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Հ Ա Յ Տ  N _ _ _ _


ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)

____________________________________________________________

____________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրությունը)

______________
(անունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն)


 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 609-Ն որոշման

 

Ձև


Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _


ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ 

 

Տրված ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը _________________________________________
և գտնվելու վայրը ___________________________________________________
_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան