Գլխավոր տեղեկություն
Համար
N 576-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2011 թվականի N 576-Ա

 

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին 2011 թվականի հունիսի 20-24-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` Եվրոպական հարևանության և գործընկերության «ԹԱՅԵՔՍ» ծրագրի շրջանակներում «Փոքր և միջին համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման կառավարումը Եվրոպական միության անդամ պետություններում» խորագրով ճանաչողական այցին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 21
Երևան