Գլխավոր տեղեկություն
Համար
N 624-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.699
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2008 թվականի N 624-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1632-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.15 հեկտար բազմամյա տնկարկը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար:

(1-ին կետը փոփ. 07.04.11 N 363-Ն)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխելը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 25
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2008 թվականի

  հունիսի 19-ի N 624-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հավելվածը խմբ. 07.04.11 N 363-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան