Գլխավոր տեղեկություն
Համար
N 494-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.05.2011-12.07.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.564
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2009 թվականի N 494-Ն

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցական հիմնացանցի ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի և Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին հայեցակարգի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերություն:

2. Սահմանել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 100 հազ. դրամ, որը համապատասխանում է 10 հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

(3-րդ կետը փոփ. 21.04.11 N 442-Ն)

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում հաստատել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, ապահովել պետական գրանցումը և ընկերության հիմնադրի oրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը:

5. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության 2009 թվականի բյուջեի ապահովումը մինչև 30 մլն դրամի սահմաններում իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցման 2009 թվականի ծրագրի միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.06.2018, N 718-Ն 12.07.2018, N 494-Ն
21.04.2011, N 442-Ն 05.05.2011, N 494-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան