Գլխավոր տեղեկություն
Համար
N 425-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2011-03.08.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.04/25(828) Հոդ.552
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 425-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2011 թվականի հունիսի 1-ը սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի զինծառայողների վրա:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողի նոր համազգեստին անցումն իրականացնել փուլերով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1753-Ն որոշումը:

6. Սույն որոշման 5-րդ կետը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողների համազգեստի նկարագրի և այն կրելու ժամկետների վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 22
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 425-Ն որոշման

 

 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները կրում են սահմանված նկարագրի համազգեստ` ոստիկանության կոչումներին համապատասխանող ուսադիրներով:

 

I. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

Մահուդից, բաղկացած թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

2. Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ կապույտ կտորից, գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով՝ կարմիր մահուդից եզրաքուղ: Գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնեճյուղեր և փոքր գլխարկանշան:

3. Գլխարկ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին: Կարվում է տոնական տարազաբաճկոնի կտորից: Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնեճյուղեր:

4. Պիլոտկա՝ կիսաբրդյա

Մուգ կապույտ կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից:

Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր եզրաքուղով: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

5. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, հանվող բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: Երկու լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով, 2 գրպանը՝ ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը՝ կարմիր եզրակարերով: Մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը՝ երկկարանի, ներկարված: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարվող, մուգ կապույտ:

6. Կիսավերարկու՝ գարնանային-աշնանային, կիսաբրդյա, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը՝ 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանվող տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով, մինչև ներքև ձգվող տակդիրով: Օձիքը` ծալովի, կարմիր եզրակարերով, մեջքամասը վերին կտրվածքով, մեջտեղում՝ կարով: Թևքերը՝ երկկարանի: Երկու լանջափեշի վրա` թեք ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները` կարվող, մուգ կապույտ:

7. Տարազաբաճկոն՝ բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով

Երկփեշ, 6 ոսկեգույն կոճակները տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրակարված օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է դափնեճյուղ: Թևքածալերը կարմիր եզրակարով, 2 թևքաբերանին ոսկեզօծ թելով ասեղնագործված են դափնեճյուղեր, կարմիր եզրաքուղերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Հետևամասում՝ բացվածք: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարվող, ոսկեզօծ:

8. Տարազաբաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ կապույտ կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակները տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրակարված օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է դափնեճյուղ: Թևքածալերը՝ կարմիր եզրակարով: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Հետևամասում՝ բացվածք: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարվող, մուգ կապույտ:

9. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ կապույտ կտորից, միակողմ, վրադիր կարմիր եզրակարված օձիքով, շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող ձևավոր կափույրով ներկարված 2 գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Ներքնամասում՝ 2 թեք ներկարված գրպաններ: Թեզանիքները կոճկվում են 2 կոճակով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսերին՝ գոտեմակօղեր, ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

10. Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ կապույտ գույնի կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով: Արտաքին գրպանները՝ ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:

11. Տաբատ՝ կիսաբամբակյա, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

12. Տաբատ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 10-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին: Կարվում է մուգ կապույտ գույնի կտորից:

13. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ երկնագույն կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ էլաստիկ ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին` գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

14. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ երկնագույն կտորից, օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ էլաստիկ ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով: Ուսերին` գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

15. Փողկապ՝ սև, մուգ կապույտ

Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով: Երկարությունը՝ 55-57 սմ:

16. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ կապույտ

Սպիտակ տրիկոտաժե վզպատ թաշկինակը նախատեսված է տոնական, իսկ մուգ կապույտը՝ ամենօրյա հանդերձանքի համար, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:

17. Ներքնաշոր` ձմեռային

Բամբակյա կտորից, բաղկացած է ներքնաշապիկից և վարտիքից: Ձևվածքն ունի ուղիղ ուրվագիծ: Ներքնաշապիկը՝ երկարաթև, վզի բացվածքը` կլոր: Առաջամասում՝ մշակված փոքր բացվածք, կոճկվում է մեկ կոճակով: Վարտիքի առաջամասում ունի փոքր բացվածք, իսկ հետևամասի վերին հատվածը՝ կտրվածքով: Գոտին առաջամասում կոճկվում է 2 կոճակով:

18. Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

19. Գոտի՝ տոնական, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

Ծիրանագույն, սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:

20. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

21. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը` սոսնձով:

22. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով:

Հետևամասերի միացումն առաջամասերին՝ էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:

23. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

24. Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

25. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

26. Ձեռնոց՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

27. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

Մուգ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:

28. Փողկապի ամրակ

Երկճյուղանի մետաղյա շերտիկ:

29. Ուսկապ (աքսելբանտ)

Ծիրանագույն լարահյուսքերով, 2 արույրե ծայրապանակով:

 

II. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

30. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 1-ին կետում նկարագրված գլխարկին:

31. Գլխարկ՝ ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մուգ կապույտ գույնի մորթուց` ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար, իսկ ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար` արհեստական մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

32. Գլխարկ՝ բրդյա (կիսաբրդյա), ամենօրյա

Մուգ կապույտ գույնի կտորից՝ գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից եզրակար: Ոստիկանության մայոր և բարձր կոչում ունեցող ծառայողների գլխարկի գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան (օվալաձև՝ 35 x 27 մմ), իսկ ոստիկանության կապիտան և ցածր կոչում ունեցող ծառայողների գլխարկաբոլորքի վրա առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան (47 մմ տրամագիծ):

33. Գլխարկ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 32-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ՝ տոնական տարազաբաճկոնը և տաբատը:

34. Կեպի՝ բամբակյա

Մուգ կապույտ գույնի կտորից հատուկ հանձնարարություններ կատարողների համար՝ սև կամ գունաքողարկված: Բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում ամրացվում կամ ասեղնագործվում է մեծ գլխարկանշան (47 մմ տրամագիծ):

Առջևի մասում ասեղնագործվում կամ ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը:

35. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 5-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին:

36. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Գոտկատեղում՝ թաքնված գոտկապարան: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում՝ մեծ ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում՝ ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Թևքերը՝ գաղտնակարված թեզանիքներով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

37. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի կտորից (հատուկ հանձնարարություններ կատարողներին՝ սև կամ գունաքողարկված), հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող, գոտիով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում՝ ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

38. Կիսավերարկու՝ կիսաբրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի (գնդապետների համար) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը՝ 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանվող տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով, մինչև ներքև ձգվող տակդիրով: Օձիքը` ծալովի, մեջքամասը` վերին կտրվածքով, մեջտեղում՝ կարով: Թևքերը՝ երկկարանի: Երկու լանջափեշի վրա` թեք ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

39. Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, ամենօրյա ուսադիրներով

Գլխավոր և ավագ կոչում ունեցող ծառայողի համար` մուգ կապույտ գույնի կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակները տեղադրված են երկշարք, հետծալված կարմիր եզրակարված օձիքով: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Թևքածալերը՝ կարմիր եզրակարով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

Միջին և կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից, միափեշ, միակող, 4 ոսկեգույն կոճակով, օձիքը և թևքածալերը՝ կարմիր եզրակարով: Տարազաբաճկոնի փեշերի ներքևի մասերում` ներկարված գրպաններ` ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

40. Տարազաբաճկոն՝ բրդյա, տոնական ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 39-րդ կետում նկարագրված տարազաբաճկոնին: Ուսադիրները` հանվող, ոսկեզօծ:

Միջին և կրտսեր կոչում ունեցող ծառայողների համար` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից: Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 39-րդ կետի երկրորդ պարբերությունում նկարագրված տարազաբաճկոնին: Ուսադիրները` հանվող, ոսկեզօծ:

41. Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի կտորից, միակողմ, վրադիր կարմիր գույնի եզրակարված օձիքով, շղթայով կոճկվող ելուստներով, կրծքամասի 2 կողմում տեղադրված են ներկարված կոճակով կոճկվող ձևավոր կափույրով գրպաններ: Ներքնամասում՝ թեք ներկարված գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները՝ կարմիր եզրակարված, կոճկվում են 2 կոճակով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ գույնի:

42. Բաճկոն՝ կիսաբամբակյա, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի կտորից, հատուկ հանձնարարություն կատարողների համար` սև կամ գունաքողարկված: Թևքերը թեզանիքներով, կոճակով կոճկվող: Հետ ծալվող օձիքով: 5 կոճակով կոճկվող, փեշամասերը տաբատի տակ դրվող: Կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով: Ուսադիրները՝ գոտեմակօղով, հանվող:

Մեջքամասում ասեղնագործվում կամ ամրացվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը:

43. Տաբատ՝ կիսաբամբակյա, ամենօրյա

Մուգ կապույտ գույնի կտորից, հատուկ հանձնարարություն կատարողների համար` սև կամ գունաքողարկված, ուղիղ կտրվածքով, կողքերից արտաքին թեք գրպաններ, ծնկամասերից վերև 2 արտաքին վրադիր գրպաններ, հետևամասում՝ կափույրով կոճկվող 2 գրպաններ: Փողքերը կիսաճտքավոր կոշիկի մեջ մտնող:

44. Տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա

Մուգ կապույտ գույնի կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված՝ եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:

45. Տաբատ՝ կիսաբրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 44-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

46. Տաբատ՝ կիսաբամբակյա

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 44-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

47. Վերնաշապիկ՝ կարճաթև և երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ և 14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:

48. Փողկապ՝ սև, մուգ կապույտ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված փողկապին:

49. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ կապույտ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 16-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

50. Շապիկ՝ տրիկոտաժե, սպիտակ, կարճաթև

Ուղիղ ձևվածքով, կլոր օձիքով:

51. Ներքնաշոր՝ ամառային

52. Ներքնաշոր՝ ձմեռային

53. Գոտի՝ սև, սինթետիկ

50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա կամ պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:

54. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

55. Կոշիկ՝ կիսաճտքավոր

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը` սոսնձով:

56. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով:

Հետևամասերի միացումն առաջամասերին՝ էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:

57. Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

58. Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

59. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

60. Ձեռնոց՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

61. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված թիկնոց-ուսնոցին:

62. Փողկապի ամրակ

63. Թաշկինակ

64. Զորանոցային հողաթափ

65. Զինվորական երկմատնյա ձեռնոց

66. Սև սպորտային գլխարկ

67. Սև դիմակ

 

III. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

68. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլից (գնդապետների համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 1-ին կետում նկարագրված գլխարկին:

69. Գլխարկ՝ ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մուգ կապույտ գույնի մորթուց (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), արհեստական մորթուց (ոստիկանության միջին և կրտսեր կոչում ունեցողների համար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:

70. Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ կապույտ գույնի կտորից: Բաղկացած է գագաթից և ոլորաբոլորքից: Ունի զուգահեռ զարդակարված լայն եզր: Առաջամասում 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է զարդապարանը: Ոլորաբոլորքն ունի մետաղյա օղակներով 4 անցք, առջևի կենտրոնական մասում ամրացվում է կամ ասեղնագործվում է գլխարկանշան:

71. Գլխարկ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ տոնական տարազաբաճկոնը և կիսաշրջազգեստը:

72. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում՝ մեծ, վրադիր գրպաններ, վերևի մասում՝ թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը՝ սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

73. Կիսավերարկու՝ գարնանային-աշնանային, ուսադիրներով

Մուգ կապույտ կիսաբրդյա (գնդապետների համար) կտորից: Ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ: Աջ լանջափեշը՝ 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թևքերը՝ երկկարանի: Լանջափեշերն ունեն կողքի կտրվածքներ, կրծքամասը՝ սեղմոններով: Պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով: Հետևամասը ներքևում ավարտվում է բաց ծալվածքով: Աստառը՝ սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարվող, մուգ կապույտ գույնի:

74. Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի կտորից: Միափեշ, միակողմ՝ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով կարմիր եզրակարված: Կրծքամասը՝ սեղմոններով, փեշերի ներքևի մասերում՝ ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Թիկունքի մասում երկու կողմից՝ թևատակից մինչև փեշ կորագիծ կարով: Թևքածալերը՝ կարմիր եզրակարված: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

75. Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 74-րդ կետում նկարագրված ամենօրյա տարազաբաճկոնին:

76. Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով

Մուգ կապույտ գույնի կտորից, միակողմ, վրադիր կարմիր եզրակարված օձիքով: Շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են ներկարված ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Ներքնամասում՝ 2 թեք ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանվող, մուգ կապույտ:

77. Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ամենօրյա

Մուգ կապույտ գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

78. Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 77-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

79. Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 77-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

80. Տաբատ՝ կիսաբրդյա

Մուգ կապույտ գույնի կտորից: Առաջամասը՝ մշակված սեղմոններով, գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից՝ մեկ կոճակով և շղթայով: Մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր եզրաքուղով: Արտաքին գրպանները՝ թեք: Փողքերի ծայրերը՝ թեզանիքներով:

81. Վերնաշապիկ՝ կարճաթև, երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 13-րդ և 14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:

82. Փողկապ՝ սև, մուգ կապույտ գույնի

 Ունի 2 շերտ ուղղանկյուն ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ ուղղանկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով: Երկարությունը՝ 17-19 սմ:

83. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մուգ կապույտ գույնի

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 16-րդ կետում նկարագրված վզպատ թաշկինակին:

84. Գոտի՝ տաբատի, սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 53-րդ կետում նկարագրված գոտուն:

85. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 5.5 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

86. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով:

87. Ներքնազգեստ՝ ամառային

88. Ներքնազգեստ՝ ձմեռային

89. Գուլպա՝ տրիկոտաժե, սև, մուգ կապույտ գույնի

90. Զուգագուլպա՝ կիսաբրդյա, կապրոնե

91. Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

92. Ձեռնոց՝ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա

93. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

94. Հանդերձանքի տեսակները տրվում են ըստ հասանելիք նորմաների:

95. Փողկապը, ձեռնոցները, տաբատի գոտին, սինթետիկ սև գոտին, թիկնոց-ուսնոցը՝ իր կրելու գոտիով, և ձեռնոցները նույնն են, ինչ որ՝ ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող՝ ոստիկանության ծառայող տղամարդկանց համար:

 

IV. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

96. Ոստիկանության բարձրագույն խմբի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

Ուղղանկյուն, մակերեսը՝ հյուսկեն, հատուկ գործվածքով, տոնականը՝ ոսկեզօծ, ուսադիրները՝ կարմիր եզրաքուղով, վերնաշապիկինը՝ առանց կարմիր եզրաքուղի, վերևամասում՝ բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչումներին համապատասխան՝ ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են երեք, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ՝ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 միլիմետր տրամագծով հնգաթև աստղեր: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

 

Ներմուծեք նկարագրությունը_1317

 

97. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

1) ուսադիրը` մուգ կապույտ (կամ սպիտակ) գույնի ձգված հնգանկյուն է` երկարավուն, դեպի ներքև աստիճանաբար լայնացող կողմերով: Ուսադիրների յուրաքանչյուր զույգ ներքևի վերջնամասում ունի համապատասխանաբար դեպի աջ և դեպի ձախ 10 միլիմետր շեղվածք, իսկ վերևամասը վերջանում է համաչափ սուրանկյուն կտրվածքով: Ոստիկանության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են երկու կարմիր գույնի մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները՝ մեկ կարմիր գույնի մակաշերտով ուսադիրներ.

2) շնորհված կոչմանը համապատասխան՝

ա. ոստիկանության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 միլիմետր տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,

բ. ոստիկանության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր.

3) հանվող ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

 

Ներմուծեք նկարագրությունը_1321

 

98. Ոստիկանության կրտսեր խմբի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

1) ուսադիրը մուգ կապույտ (կամ սպիտակ) գույնի ձգված հնգանկյուն է` երկարավուն, դեպի ներքև աստիճանաբար լայնացող կողմերով: Ուսադիրների յուրաքանչյուր զույգ ներքևի վերջնամասում ունի համապատասխանաբար դեպի աջ և դեպի ձախ 10 միլիմետր շեղվածք, իսկ վերևամասը վերջանում է համաչափ սուրանկյուն կտրվածքով.

2) ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են համապատասխանաբար երեք և երկու՝ 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր.

3) ոստիկանության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ոստիկանության ծառայողներն ուսադիրների վրա կրում են նշանաքուղեր՝ շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ՝

ա. ավագ՝ մեկ լայն նշաքուղ՝ ուսադիրի երկայնքով,

բ. ավագ սերժանտ՝ մեկ լայն նշաքուղ՝ ուսադիրի լայնքով,

գ. սերժանտ՝ երեք նեղ նշաքուղ՝ ուսադիրի լայնքով,

դ. կրտսեր սերժանտ՝ երկու նեղ նշաքուղ՝ ուսադիրի լայնքով.

4) հանվող ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով.

 

Ներմուծեք նկարագրությունը_1329

 

5) ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների ուսադիրներն ունեն երկու եզրից 0.5 միլիմետր լայնությամբ դեղին եզրագծեր.

6) ուսադիրը մուգ կապույտ (կամ սպիտակ) գույնի ձգված հնգանկյուն է` երկարավուն, դեպի ներքև աստիճանաբար լայնացող կողմերով: Ուսադիրների յուրաքանչյուր զույգ ներքևի վերջնամասում ունի համապատասխանաբար դեպի աջ և դեպի ձախ 10 միլիմետր շեղվածք, իսկ վերևամասը վերջանում է համաչափ սուրանկյուն կտրվածքով.

7) հանվող ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով.

8) ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների (ունկնդիրների, կուրսանտների) ուսադիրների վրա տեղադրվում է 20 միլիմետր բարձրությամբ ոսկեգույն «Ու» կամ «Կ» տառը:

 

Ներմուծեք նկարագրությունը_1334

 

V. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՐԿԱՆՇԱՆՆԵՐԸ

 

99. Մեծ գլխարկանշան` ունի ոճավորված հյուսածո զարդանկարի ձև, որի կենտրոնական մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: Գրաֆիկական անցումը դեպի խորհրդանիշը պատկերված է սրակատար, բազմագագաթ աստղի ձևով: Գլխարկանշանը ներկայացված է ոսկեգույն մետաղով: Աստղի և հյուսածո զարդանկարի միջև նախատեսված է կապույտ գույնը:

100. Փոքր գլխարկանշան՝ 35 x 27 մմ չափերով և ոսկեգույն մետաղից պատրաստված օվալաձև նշան է, որի կենտրոնական մասում տեղադրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը` շրջանակված Հայաստանի Հանրապետության եռագույնի պատկերով:

 

Ներմուծեք նկարագրությունը_1335

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 425-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 1)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Լրացուցիչ տեղեկություններ

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

1 հատ

3 տարի

 

3.

Գլխարկ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Պիլոտկա՝ բրդյա

1 հատ

3 տարի

 

5.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

6.

Կիսավերարկու՝ գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

7.

Տարազաբաճկոն ՝ բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

8.

Տարազաբաճկոն ՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

9.

Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

 

10.

Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

 

11.

Տաբատ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

12.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

13.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

14.

Վերնաշապիկ՝ երկարաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

15.

Վերնաշապիկ՝ կարճաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

16.

Փողկապ՝ սև

1 հատ

3 տարի

 

17.

Փողկապ՝ մուգ կապույտ

2 հատ

3 տարի

 

18.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

19.

Վզպատ թաշկինակ՝ մուգ կապույտ

2 հատ

3 տարի

 

20.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

2 տարի

ամառային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կարճաթև)-կիսավարտիքով

21.

Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1 հատ

10 տարի

 

22.

Գոտի՝ տոնական, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով

1 հատ

15 տարի

 

23.

Գոտի՝ տաբատի, կաշվից

1 հատ

5 տարի

 

24.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

3 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

25.

Կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

26.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

1 զույգ

1 տարի

 

27.

Կիսագուլպա՝ բամբակյա, սև

2 զույգ

1 տարի

 

28.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

3 տարի

 

29.

Ձեռնոց՝ բրդյա, սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

30.

Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

31.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

32.

Ուսկապ (աքսելբանտ)՝ 2 արույրե ծայրապանակով

1 հատ

10 տարի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ՄԻՋԻՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 (ՆՈՐՄԱ 2)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

 

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

4.

Գլխարկ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

5.

Կեպի՝ կիսաբամբակյա

1 հատ

2 տարի

 

6.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

1 հատ

5 տարի

 

7.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

8.

Կիսավերարկու՝ կիսաբրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

9.

Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

 

10.

Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

11.

Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

12.

Տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա

2 հատ

3 տարի

 

13.

Տաբատ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

14.

Տաբատ՝ կիսաբամբակյա

1 հատ

2 տարի

տրվում է միայն արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին

15.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

1 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

16.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

17.

Վերնաշապիկ՝ երկարաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

18.

Վերնաշապիկ՝ կարճաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

19.

Փողկապ՝ սև

1 հատ

3 տարի

 

20.

Փողկապ՝ մուգ կապույտ

2 հատ

3 տարի

 

21.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

22.

Վզպատ թաշկինակ՝ մուգ կապույտ

2 հատ

3 տարի

 

23.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

3 տարի

ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կիսաթև)-կիսավարտիքով

24.

Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

25.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

26.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

27.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, սև, մուգ

1 զույգ

2 տարի

 

28.

Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

2 զույգ

1 տարի

 

29.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

30.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

31.

Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

32.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

33.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

34.

Ուսկապ՝ մեկ արույրե ծայրապանակով

1 հատ

10 տարի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 
(ՆՈՐՄԱ 3)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

2 տարի

 

2.

Գլխարկ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Կեպի` կիսաբամբակյա

1 հատ

3 տարի

 

5.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով (սև կամ գունաքողարկված)

1 հատ

2 տարի

ձմեռային ուսադիրներով կիսավերարկուի փոխարեն կարող է տրվել սև կամ գունաքողարկված կիսավերարկու

6.

Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

7.

Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

8.

Բաճկոն՝ կիսաբամբակյա, ուսադիրներով (սև կամ գունաքողարկված)

1 հատ

1 տարի

կիսաբամբակյա բաճկոնի և կիսաբամբակյա տաբատի փոխարեն կարող է տրվել սև կամ գունաքողարկված բաճկոն-տաբատ

9.

Տաբատ՝ կիսաբրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

 

10.

Բաճկոն` կիսաբրդյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

11.

Տաբատ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

12.

Տաբատ՝ կիսաբամբակյա (սև կամ գունաքողարկված)

1 հատ

1 տարի

կիսաբամբակյա բաճկոնի և կիսաբամբակյա տաբատի փոխարեն կարող է տրվել սև կամ գունաքողարկված բաճկոն-տաբատ

13.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

1 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

14.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

3 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

15.

Վերնաշապիկ՝ երկարաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

16.

Վերնաշապիկ՝ կարճաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

17.

Փողկապ՝ սև

1 հատ

2 տարի

 

18.

Փողկապ՝ մուգ կապույտ

2 հատ

2 տարի

 

19.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

20.

Վզպատ թաշկինակ՝ մուգ

2 հատ

3 տարի

 

21.

Ներքնաշոր՝ ձմեռային

2 լրակազմ

2 տարի

ձմեռային ներքնաշորի փոխարեն կարող է տրվել շապիկ (կարճաթև)-կիսավարտիքով

22.

 Գոտի՝ սև սինթետիկ

1 լրակազմ

5 տարի

 

23.

Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

24.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

25.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

26.

Կիսագուլպա՝ կիսաբրդյա, մուգ

2 զույգ

2 տարի

 

27.

Կիսագուլպա՝ բամբակյա, մուգ

2 զույգ

1 տարի

 

28.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա

1 զույգ

5 տարի

 

29.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

30.

Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

31.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

32.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

33.

Թաշկինակ

4 հատ

1 տարի

տրվում է միայն ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին

34.

Զորանոցային հողաթափ

1 զույգ

2 տարի

տրվում է միայն ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին

35.

Զինվորական երկմատնյա ձեռնոց

1 զույգ

1 տարի

տրվում է միայն ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին

36.

Սև սպորտային գլխարկ

1 հատ

1 տարի

6 ամիս

 

37.

Սև դիմակ

1 հատ

1 տարի

6 ամիս

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ԿԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 4)

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)

1 հատ

5 տարի

 

2.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է արհեստական մորթուց

3.

Գլխարկ՝ կիսաբրդյա, ամենօրյա

1 հատ

2 տարի

 

4.

Գլխարկ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է կիսաբրդյա կտորից

5.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)

1 հատ

5 տարի

 

6.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

7.

Կիսավերարկու՝ բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով

1 հատ

5 տարի

ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է կիսաբրդյա կտորից

8.

Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

9.

Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

10.

Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

 

11.

Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

 

12.

Կիսաշրջազգեստ՝ կիսաբամբակյա

1 հատ

2 տարի

տրվում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ավագ և կրտսեր կին ծառայողներին

13.

Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

14.

Տաբատ՝ կիսաբրդյա

1 հատ

2 տարի

 

15.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

16.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

17.

Վերնաշապիկ՝ երկարաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

18.

Վերնաշապիկ՝ կարճաթև, երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

կարճաթև վերնաշապիկի փոխարեն կարող է տրվել երկարաթև վերնաշապիկ և հակառակը

19.

Փողկապ՝ սև

1 հատ

2 տարի

 

20.

Փողկապ՝ մուգ կապույտ

3 հատ

2 տարի

 

21.

Վզպատ թաշկինակ՝ սպիտակ

2 հատ

4 տարի

 

22.

Վզպատ թաշկինակ՝ մուգ կապույտ

2 հատ

3 տարի

 

23.

Գոտի՝ տաբատի, սինթետիկ

1 հատ

5 տարի

 

24.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

25.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

կիսաճտքավոր կոշիկի փոխարեն կարող է տրվել կոշիկ և հակառակը

26.

Կանացի ներքնազգեստ՝ ձմեռային

2 հատ

1 տարի

 

27.

Գուլպա՝ տրիկոտաժե, մուգ

2 զույգ

1 տարի

 

28.

Զուգագուլպա՝ կիսաբրդյա, կապրոնե

1 զույգ

1 տարի

 

29.

Ձեռնոց՝ սպիտակ, հինգմատնյա

1 զույգ

5 տարի

 

30.

Ձեռնոց՝ սև, հինգմատնյա

1 զույգ

2 տարի

 

31.

Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով

1 հատ

7 տարի

 

32.

Սուլիչ

1 հատ

4 տարի

 

33.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2012, N 886-Ն 03.08.2012, N 425-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան