Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-949
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.422
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

8 ապրիլի 2011 թ.

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 11.03.2011թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին` Մոսկվայում: Արձանագրությամբ նախատեսվում է «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի երկրորդ և չորրորդ պարբերությունները «ազատ փոխարկվող արժույթով» բառերից հետո լրացնել «և (կամ) Ռուսաստանի Դաշնության ռուբլով» բառերով:

2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վերոնշյալ համաձայնագրի 14-րդ հոդվածով սահմանված կարգով` Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին չորրորդ գրավոր ծանուցումը «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության քարտուղարության ստանալու օրվանից:

3. Արձանագրությունը կատարված է ռուսերեն` մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում, որն արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:

4. Արձանագրության մեջ ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8.2-րդ և 9-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-949