Basic information
Number
N 41
Type
Քաղվածք
Act type
Base act (13.10.2014-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.10.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.10.2014
Effective date
13.10.2014
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 41

 

33. ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2015 թվականի և Գյումրի քաղաքի վերականգնման 2015 թվականի ծրագրերի նախագծերին` համաձայն N N 1 և 2 հավելվածների, և դրանք, սահմանված կարգով, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

հոկտեմբերի 2-ի նիստի N 41 արձանագրային որոշման

 

 ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի` կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Ժամկետը

2015 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազ. դրամ)

1.

Մեղրի քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգում

կրթական օբյեկտների հիմնանորոգում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2015 թ.

ՀՀ 2015 թ. պետական բյուջե 80,000.0

2.

 Ագարակ քաղաքի դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցում

կրթական օբյեկտների շինարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2015 թ.

ՀՀ 2015 թ. պետական բյուջե 80,000.0

 

Ընդամենը

160,000.00

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թ.

հոկտեմբերի 2-ի նիստի N 41 արձանագրային որոշման

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի` կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Ժամկետը

2015 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (մլն դրամ)

1.

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացման ծրագիր

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2015 թ.

ՀՀ 2015 թ. պետական բյուջե 100.0

 

Ընդամենը

100.0