Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2160/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2160/02/09

2011 թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

                  Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

 

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի հայցի ընդդեմ» «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը պահանջել է բռնագանձել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից 39.495.200 ՀՀ դրամ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 26.11.2010 թվականի հաշտության համաձայնությունը։

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ։

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։

Ուսումնասիրելով կողմերի 26.11.2010 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել կողմերի միջև կնքված 26.11.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

 ք.Երևան

 26.11.2010թ.

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/2160/02/09 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` 39495200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին` 13.04.2010 թվականին կայացված վճռով` հայցն ամբողջությամբ բավարարել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22.07.2010 թվականի որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ։

Պատասխանող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք։

Սույնով քաղաքացիական գործով կողմերը` հայցվոր «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը (այսուհետ` հայցվոր) և պատասխանող «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունն, ի դեմս Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի (այսուհետ` պատասխանող), կնքում են հետևյալ հաշտության համաձայնությունը.

Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ արձանագրում են և պարտավորվում են.

1. Հայցվորը հրաժարվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության 22.03.2007 թվականի թիվ ՖԳ1-03/339 գրությամբ ամրագրված 12003200 (տասներկու միլիոն երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամի բռնագանձման պահանջից։

2. Հայցվորի հանդեպ պատասխանողի ունեցած մնացած պարտքի գումարը կազմում է 27492000 /քսանյոթ միլիոն չորս հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ, որից կողմերը հաշվանցում են հայցվորի կողմից զբաղեցրած պատասխանողի կողմից վարձակալած Երևան քաղաքի, Վարդանանց փակուղի 8ա հասցեում գտնվող 1 սենյականոց 33.7 քմ տարածքի 18 ամսվա /ամսական 202200 ՀՀ դրամ/ վարձավճարի գումարը` 3639600 /երեք միլիոն վեց հարյուր երեսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամի չափով։

3. Կողմերը հայցվորի հանդեպ պատասխանողի ունեցած վերջնական պարտքի գումար են արձանագրում` 23852400 /քսաներեք միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամը, որը պատասխանողը պարտավորվում է վճարել հայցվորի հաշվարկային հաշվին համաձայն ստորև բերված ժամանակացույցի.

3000000 /երեք միլիոն/ ՀՀ դրամը` սույն հաշտության համաձայնությունը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատվելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում.

8000000 /ութ միլիոն/ ՀՀ դրամը` մինչև 15.12.2010 թվականը.

Հետագա վճարումներն իրականացվում են մինչև պարտավորության ամբողջական կատարումը. յուրաքանչյուր ամսվա ընթացքում` սկսած 2011 թվականի հունվար ամսից ամսական 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ վճարելու միջոցով։

4. Պատասխանողն իրավունք ունի սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարել սահմանված ժամկետից շուտ։

5. Հայցվորը սույնով հրաժարվում է ներկայացնել նոր պահանջներ կապված սույն վեճի հետ։

6. Ստանձնած պարտավորությունները «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում սույն հաշտության համաձայնության 3-րդ կետով նախատեսված գումարի չվճարված մասի բռնագանձումն ամբողջությամբ իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների միջոցով։

Կողմերին բացատրված են հաշտության համաձայնության դատավարական հետևանքները։

Սույն հաշտության համաձայնությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` ՀՀ քաղ. դատ. Օր-ի 33 հոդվածով սահմանված կարգով հաստատման համար։

 

ՀԱՅՑՎՈՐ`

«Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության
սնանկության գործով կառավարիչ
(ստորագրություն), Գ. Ավագյան 

 ՊԱՏԱՍԽԱՆՈՂ`

«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության
Գլխավոր տնօրեն 
(ստորագրություն), Պ. Լորեն»

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել։

3. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.908.192 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

 

Վ. Աբելյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան