ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2011 թվականի N 312-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 11-ի «Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալին տրվող հրահանգները հաստատելու մասին» N 327-Ա որոշմամբ հաստատված հրահանգների 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության բացման հարցի կապակցությամբ քվեարկել Բիշքեկ քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն) Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության բացման օգտին:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|