Գլխավոր տեղեկություն
Համար
N 762
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.04.2011-04.08.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.674
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2020

040.0762.16.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2001 թվականի N 762
քաղ. Երևան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը (կցվում է)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

    

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է այն կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների (այսուհետ` ուղևորափոխադրումներ) մրցույթներին:

Սույն որոշմամբ և դրանով հաստատված ձևերում կազմակերպության կնիքի առկայության, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացվող փաստաթղթերը կնքված լինելու պահանջը չի գործում, եթե կազմակերպությունը կնիք չունի:

(2-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն)

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

երթուղու համալրում` կանոնավոր փոխադրումների երթուղու չվացուցակում լրացուցիչ երթերի նախատեսման կամ երթուղու չվացուցակի հաստատված երթերի ամբողջական սպասարկման համար ավտոբուսի (ավտոբուսների) ներգրավում.

երթուղու ավտոբուսի փոխարինում` երթուղու սպասարկման գործում ներգրավված ավտոբուսի փոխարինումն այլ ավտոբուսով.

պահուստային ավտոբուս` ավտոբուս, որը կարող է օգտագործվել անսարքության, վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի (երթուղիներ) դուրս չեկած ավտոբուսի փոխարեն.

ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն` կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ավտոբուսների (միկրոավտոբուսների) ըստ չվացուցակի երթերի կազմակերպման ու հաշվառման, ուղևորների տոմսավորման, հանգստի կազմակերպման, մեկնման և նստեցման, սանիտարահիգիենիկ և կենցաղային սպասարկման, ուղեբեռի պահպանման հետ կապված մատուցվող ծառայություն:

(3-րդ կետը փոփ. 03.03.11 N 327-Ն)

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որի կազմը հաստատվում է հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարի որոշմամբ:

5. Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի, լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ներկայացուցիչը (ներկայացմամբ), իսկ լիազոր մարմնի հանձնաժողովում` նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը (ներկայացմամբ): Քաղաքային համայնքի ղեկավարի կողմից կազմվող մրցութային հանձնաժողովում պետք է ընդգրկվի նաև համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը:

(5-րդ կետը փոփ. 03.03.11 N 327-Ն)

5.1. Մրցութային հանձնաժողովների աշխատանքներին կարող է մասնակցել նաև յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկական ներկայացուցիչ` դիտորդի կարգավիճակով (ներկայացմամբ):

(5.1 կետը լրաց. 03.03.11 N 327-Ն)

6. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:

7. Մրցութային հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:

8. Մրցութային հանձնաժողովի նախագահը նշանակում է քարտուղար` հանձնաժողովի կազմից, որը, հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի, իրականացնում է մրցույթների անցկացման նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամներին մրցույթի անցկացման օրվա, ժամի մասին նախապես տեղեկացնելու, նիստերի արձանագրման և մրցույթին վերաբերող նյութերի պահպանման աշխատանքները:

9. Մրցութային հանձնաժողովը`

1) նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի հաստատմանն է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը, որի հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի).

2) համաձայն հաստատված ժամանակացույցի` կանոնավոր փոխադրումների երթուղիների, ինչպես նաև նոր բացված կամ թափուր մնացած երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար հրապարակայնորեն հայտարարում է մրցույթ (N 1 ձև)` ներկայացնելով մրցույթին մասնակցելու համար սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը.

3) կազմակերպություններին (ըստ պահանջի) տրամադրում է հետևյալ փաստաթղթերը`

ա. մրցույթին ներկայացված երթուղիների չվացուցակները,

բ. մրցույթի մասնակցության մասին հայտի ձևը (N 2 ձև),

գ. սույն կարգը.

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1167-Ն որոշումը.

4) կազմակերպում է մրցույթի մասնակցության փաստաթղթերի փաթեթների (կազմակերպության կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և ստորագրված փակ ծրարով) ընդունումը` համապատասխան գրառում կատարում գրանցամատյանում (N 3 ձև) և կազմակերպությանը տրամադրում տեղեկանք փաթեթի հանձնման մասին (N 4 ձև).

5) մինչև մրցույթի անցկացումը նշանակում է ընդունված փաթեթների բացման օրը և ժամը` սույն կարգի պահանջներին փաթեթներում ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշելու համար.

6) մրցույթի անցկացման համար, ինչպես նաև նախկին մրցույթներով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման և (կամ) փոխարինման համար ներկայացված ավտոբուսի (ավտոբուսների) տեխնիկական վիճակի և սույն կարգով նախատեսված այլ ցուցանիշների համապատասխանության ստուգման համար ապահովում է հետևյալ անհրաժեշտ պայմանները`

ա. ավտոբուսների հավաքատեղի (հրապարակ),

բ. էստակադ կամ զննման փոս,

գ. հրապարակ` ավտոբուսների արգելակների հուսալիությունը որոշելու համար.

7) իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպությունների ավտոբուսների զննումն ու գնահատումը.

8) ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) և երթուղու սպասարկման ժամկետը.

9) 5-օրյա ժամկետում մրցույթի մասնակից կազմակերպություններին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին.

10) հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի անցկացման, ինչպես նաև կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար նախկին մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման և (կամ) փոխարինման համար ներկայացված ավտոբուսների վերաբերյալ կազմված արձանագրությունները:

(9-րդ կետը խմբ., լրաց. 03.03.11 N 327-Ն)

10. Մրցութային հանձնաժողովների նախագահները մրցույթների անցկացման համապատասխան ժամանակացույցներին, ինչպես նաև ժամանակացույցներից դուրս անցկացված մրցույթների մասին միմյանց և լիազոր մարմին պարբերաբար` գրավոր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնում են ամփոփ տեղեկատվություն` մրցույթների արդյունքների մասին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ պարբերականությամբ:

11. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 5 անդամ:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

12. Մրցութային հանձնաժողովը հաստատված ժամանակացույցով մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև լիազոր մարմնի ինտերնետային կայքում` մրցույթի անցկացման օրվանից առնվազն 45 օր առաջ` նշելով`

1) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

2) մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, երթուղիների սկզբնակետերը և վերջնակետերը, ինչպես նաև երթուղու սպասարկման համար պահանջվող ավտոբուսների (ներառյալ պահուստային ավտոբուսները) թիվը և տեսակը (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային).

3) մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը.

5) հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

(12-րդ կետը փոփ. 03.03.11 N 327-Ն)

13. Երթուղու սպասարկման ժամկետի ավարտի կապակցությամբ հերթական մրցույթներն անցկացվում են նախորդ մրցույթում հաղթած կազմակերպության համար սահմանված երթուղու սպասարկման ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Ուղևորափոխադրումներ իրականացնելու հավակնություն կարող են ունենալ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված այն կազմակերպությունները, որոնք ունեն ճանապարհային ոստիկանությունում հաշվառված սեփականության (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ (այսուհետ` ավտոբուս):

15. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած (ըստ սույն կարգի N 1 ձևի ցանկի) այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա).

2) երթուղու սպասարկման համար սույն կարգով պահանջվող թվով սեփականության և (կամ) օգտագործման իրավունքով ձեռք բերված և ճանապարհային ոստիկանությունում համապատասխան հաշվառում ստացած ուղևորատար ավտոբուսներ, որոնցից առնվազն 50 տոկոսը (բացառությամբ 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսներ) ձեռք են բերված լիզինգով կամ սեփականության իրավունքով.

3) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան, որտեղ կազմակերպվում է շարժական կազմի միջհերթափոխային պահպանումը, վարորդների ամենօրյա բուժզննման և երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկումը և ավտոտրանսպորտային միջոցների ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառումը և, համաձայն ստորև ներկայացված աղյուսակի, ապահովվում է կազմակերպության ավտոբուսների կայանատեղերի մակերեսն ու դրանց նախաուղերթային տեխնիկական զննումը կատարելու համար համապատասխան դիտափոսերի երկարությունը.

4) ավտոկայանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական պայմանագիր, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված երթակարգավարական ծառայությունների մատուցման նախնական պայմանագիր:

 

NN
ը/կ
Ավտոբուսը Կայանատեղի մակերեսը`
յուրաքանչյուր ավտոբուսի
համար (մ2)
Դիտափոսի
երկարությունը
(մ)
1.  մինչև 17 նստատեղ 25.3 6.0
2.  18-30 նստատեղ 39.5 11.0
3.  31-40 նստատեղ 46.0 14.0
4. 40-ից ավելի նստատեղ 55.2 21.0

 

(15-րդ կետը լրաց., փոփ. 03.03.11 N 327-Ն)

16. Սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում 1-3 ավտոբուս (ներառյալ պահուստային) ունեցող կազմակերպությունների վրա (բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք 1-3 ավտոբուսով սպասարկում են մեկից ավելի երթուղիներ), որոնք հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովել պայմանագրային հիմունքներով, իսկ գյուղական համայնքներից երթուղին սպասարկող ավտոբուսների մեկնումն իրականացվելու դեպքում` ավտոբուսների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների կատարման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա, իսկ վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով:

(16-րդ կետը խմբ. 03.03.11 N 327-Ն)

17. Մեկից ավելի երթուղիների (բացառությամբ Երևանի ներքաղաքային երթուղիների) սպասարկման համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը (ավտոբուսները) կարող է (են) ներկայացվել որպես պահուստային, եթե`

1) նշված երթուղիները միանման են` միջմարզային, ներմարզային կամ ներքաղաքային, և նույնատիպ են (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային).

2) մրցույթին ներկայացված հիմնական ավտոբուսը (ավտոբուսները) ձեռք է (են) բերվել սեփականության իրավունքով.

3) ապահովվում է սույն կարգի պահանջներով նախատեսված յուրաքանչյուր երթուղու ավտոբուսների սեփականության իրավունքի տոկոսը.

4) ապահովվում է սույն կարգի 21-րդ կետով նախատեսված պահուստային ավտոբուսի (ավտոբուսների) թիվը:

18. Եթե գնահատման արդյունքներով սույն կարգի 17-րդ կետով ներկայացված հիմնական ավտոբուսի (ավտոբուսների) հավաքած միջին գնահատականը պակաս է պահուստային ավտոբուսի (ավտոբուսների) հավաքած միջին գնահատականից, ապա նշված պահուստային ավտոբուսը (ավտոբուսները) երթուղու ընդհանուր գնահատականի ձևավորմանը չի (չեն) մասնակցում և հանվում է (են) տվյալ երթուղու մրցույթի հետագա մասնակցությունից:

19. Սույն կարգի պահանջները տարածվում են նաև գյուղական համայնքների վարչական տարածքներից իրականացվող ուղևորափոխադրումների վրա, որտեղ երթուղում սպասարկող ավտոբուսների երթերի կատարման հաջորդականության պահպանման պարտականությունները մինչև մոտակա ավտոկայարան, ավտոկայան կամ երթակարգավարական կետ հասնելը դրվում են երթուղին սպասարկող կազմակերպության վրա:

20. Միկրոավտոբուսային երթուղիների մրցույթներին, ինչպես նաև համալրման և (կամ) փոխարինման համար թույլատրվում է ներկայացնել 9-17 (առանց վարորդի նստատեղի) նստատեղ ու 15-ից փոքր տարիք ունեցող ավտոբուսներ:

15 տարին լրացած միկրոավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման կարգի 69-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ժամկետներում:

(20-րդ կետը փոփ., լրաց. 03.03.11 N 327-Ն)

21. Երթուղու (երթուղիների) սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թիվը սահմանվում է հաստատված չվացուցակով երթուղու (երթուղիների) սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր 1-5 ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով:

22. Հաշվի առնելով միջմարզային երթուղիների սպասարկման առանձնահատկությունները (երթևեկության ռեժիմը և երթուղու երկարությունը, երթերի տևողությունը, ճանապարհային պայմանները և այլն)` պահուստային ավտոբուսների թիվը կարող է սահմանել (երթուղիներն սպասարկող ավտոբուսների թիվը չի կարող պակաս լինել սույն կարգի 21-րդ կետի պահանջներով նախատեսված ավտոբուսների թվից) լիազոր մարմինը` գործող երթուղիների համար այն համաձայնեցնելով սպասարկող կազմակերպության հետ:

23. Եթե կանոնավոր փոխադրումների հավակնություն ունեցող կազմակերպության հավաքակայանը գտնվում է երթուղին սպասարկող ավտոբուսների մեկնման վայրից 30 կմ-ից ավելի հեռավորության վրա կամ ավտոբուսների վերադարձն իրականացվում է մեկնման հաջորդ օրը, ապա կազմակերպությունը հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող է ապահովել պայմանագրային հիմունքներով:

(23-րդ կետը խմբ. 03.03.11 N 327-Ն)

24. Կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված և երթուղու սպասարկման իրավունք շահած ավտոբուսներն այլ երթուղիների հատկացման մրցույթին կարող են մասնակցել պայմանով, որ այդ ավտոբուսները մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշմամբ հանվել են նախկին երթուղու սպասարկումից կամ կհանվեն նոր մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում` բացառությամբ սույն կարգի 74-րդ և 75-րդ կետերով նախատեսված դեպքերի:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԸ

 

25. Կազմակերպությունները մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են սոսնձված, իրենց կողմից կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված ծրարով (այսուհետ` փաթեթ):

26. Փաթեթը ներառում է նաև փակ ծրար, որով ներկայացվում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման սակագինը: Միջմարզային և ներմարզային երթուղիների համար ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման սակագները նշվում են ըստ նախատեսված միջանկյալ կանգառների: Սույն կետում նշված ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ:

27. Փաթեթում ներառված փաստաթղթերը (բացառությամբ մասնագետների աշխատանքային գրքույկների և դիպլոմների պատճենների, ավտոբուսների, տեխնիկական միջոցների, սարքերի, սարքավորումների վերաբերյալ փաստաթղթերի, վարորդական իրավունքի վկայագրերի, որոնք տրամադրվել են խորհրդային ժամանակաշրջանում կամ հետխորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից, կարող են կազմված լինել ռուսերենով) պետք է կազմված լինեն հայերենով և սույն կարգով պահանջվող թվով կրկնօրինակներից:

28. Փաթեթի բոլոր փաստաթղթերը պետք է կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:

29. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող փաթեթները, ինչպես նաև փաթեթներ ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված փաթեթների ընդունումը մերժվում է: Մրցութային հանձնաժողովը փաթեթների ուսումնասիրության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժման մասին գրավոր տեղեկացնում է փաթեթ հանձնած կազմակերպությանը` նշելով մերժման հիմքերը:

30. Մրցույթի մասնակիցները մինչև փաթեթները ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը կարող են փոխել կամ հետ վերցնել փաթեթները: Փաթեթի փոփոխությունը կատարվում է սույն կարգով` փաթեթի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:

31. Փաթեթները բացվում են մրցույթի մասին հայտարարությամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում, որը նշանակվում է փաթեթների ընդունման վերջին օրվանից առնվազն 3 օր հետո: Մրցութային հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է կազմակերպությունից պահանջել փաթեթում ներկայացված փաստաթղթերից ցանկացածի բնօրինակը:

32. Կազմակերպությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել իրենց կազմակերպության կողմից ներկայացված փաթեթների բացման մրցութային հանձնաժողովի նիստերին:

33. Ներկայացված փաթեթների փաստաթղթերում վրիպակների կամ բացթողումների հայտնաբերման դեպքում, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, մինչև տվյալ մրցույթի անցկացման օրը կազմակերպությանը տրամադրվում է ժամանակ` նշված վրիպակները կամ թերությունները մինչև մրցույթի անցկացման օրը վերացնելու համար:

34. Կազմակերպությունների փաթեթների ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ: Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն:

 

VI. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

35. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին տված իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (N 5 ձև):

36. Ավտոբուսների գնահատումը կատարվում է 10 բալանոց թվային համակարգով:

37. Գնահատումը կատարվում է հանձնաժողովի անդամի կողմից` ելնելով ավտոմեքենայի փաստացի վիճակից, և ամփոփվում միջին գնահատականով:

38. Մրցութային թերթիկում գրանցվում են`

1) 1-8-րդ սյունակներում` ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը, հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը, նույնացման (VIN) համարը, թողարկման տարեթիվը, նստատեղերի թիվը), ինչպես նաև ավտոբուսին ամրակցված վարորդի անունը, ազգանունը.

2) 9-13-րդ սյունակներում` ավտոբուսի տեխնիկական վիճակի (բանվորական արգելակի, կայանման (ձեռքի) արգելակի, ղեկային համակարգի, լուսաազդանշանային միջոցների և էլեկտրասարքավորումների, դռների փականների հուսալիության և ամրության) գնահատականը.

3) 14-18-րդ սյունակներում` ավտոբուսների գնահատականներն ըստ`

ա. արտաքին տեսքի,

բ. ապակիների վիճակի,

գ. ուղևորասրահի կահավորման և հարմարադասման,

դ. անվադողերի մաշվածության աստիճանի,

ե. կառուցվածքային փոփոխությունների.

4) 19-րդ սյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 9-18-րդ սյունակների գնահատականների գումարից:

39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում նշված ակնհայտ անսարքությունների և պայմանների առկայության դեպքում մրցույթին մասնակից հանձնաժողովի անդամների մեծամասնության որոշմամբ ավտոբուսն ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:

(39-րդ կետը խմբ. 03.03.11 N 327-Ն)

40. Մրցույթին երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թվից ավելի շարժակազմ ներկայացվելու դեպքում ընտրությունը կատարվում է պահանջվող թվին համապատասխան` առավելագույն բարձր գնահատականներ ստացած ավտոբուսներից` պահպանելով սույն կարգով նախատեսված մրցույթի մասնակցության պայմանները:

41. Մրցութային հանձնաժողովի բոլոր (մասնակից) անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքների միջինով 60 միավորից ցածր գնահատական ստացած ավտոբուսները հանվում են մրցույթից և սույն կարգի պահանջների համաձայն թույլատրելի գումարային միավորի (գնահատականի) ձևավորմանը չեն կարող մասնակցել:

42. Գնահատման արդյունքներով (ըստ մրցութային թերթիկի) 60 միավորից ցածր միջին գնահատական ստանալու հետևանքով` երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թիվը մնացած մասով չապահովելու դեպքում` կազմակերպությունը, անկախ տվյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական ցուցանիշներից, զրկվում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից:

43. Մրցույթին մասնակցող կազմակերպության ավտոբուսները գնահատման ընդհանուր հաշվարկով լրացուցիչ ստանում են 0,4 միավոր` 50 տոկոսից ավելի լիզինգով ձեռք բերված կամ սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոսի համար:

(43-րդ կետը լրաց. 03.03.11 N 327-Ն)

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

44. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփիչ թերթիկում (N 6 ձև):

45. Առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը (մասնակիցները) ճանաչվում է (են) մրցույթի հաղթող (հաղթողներ):

46. Մրցույթի արդյունքներով հավասար ընդհանուր միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է նշված գործոնների առաջնահերթությամբ`

1) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ.

2) բարձր է ավտոբուսների տեխնիկական վիճակին տրված գնահատականը.

3) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին.

4) կազմակերպությունն ունի սեփական արտադրական բազա.

5) մեծ է կազմակերպության կողմից ներկայացված վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված ավտոբուսների թիվը:

(46-րդ կետը խմբ. 03.03.11 N 327-Ն)

47. Մրցույթի արդյունքներով սույն կարգի 46-րդ կետում նշված բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

48. Մրցութային հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

49. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած:

50. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է 2 օրինակից` ստորագրված մրցութային հանձնաժողովի անդամների կողմից: Մրցութային հանձնաժողովի արձանագրությունն ուժի մեջ է մտնում հանձնաժողովը կազմավորող մարմնի ղեկավարի որոշմամբ հաստատվելուց հետո:

51. Արձանագրության մեկ օրինակը մնում է մրցութային հանձնաժողովի մոտ, մյուսն ուղարկվում է ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկում իրականացնող կազմակերպություն:

52. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մրցութային թերթիկը և մրցութային ամփոփիչ թերթիկը, ինչպես նաև մրցույթին ներկայացված փաթեթները մրցութային հանձնաժողովի անդամների կողմից ամրակարվում են և պահպանվում տվյալ կազմակերպության կողմից երթուղու սպասարկման ամբողջ ընթացքում:

53. Մրցույթի մասնակցության համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի անհամապատասխանության հետևանքով մրցույթի մասնակցության իրավունքից զրկված, ինչպես նաև մրցույթում հաղթող չճանաչված կազմակերպությանը վերաբերող նյութերը մրցութային հանձնաժողովի կողմից պահպանվում են 3 ամիս:

 

VIII. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

54. Միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված միկրոավտոբուսների մինչև 70 տոկոս լիզինգով ձեռք բերված կամ սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված միկրոավտոբուսների 70 և ավելի տոկոս լիզինգով ձեռք բերված կամ սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում:

(54-րդ կետը լրաց. 03.03.11 N 327-Ն)

55. 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսներով շահագործվող երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 70-80-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 80-90-ը ներառյալ ընդհանոր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 6 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 90-100-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշների դեպքում.

4) 8 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 100-115-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

5) 10 տարի ժամկետ` միցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 115-120-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:

(55-րդ կետը խմբ. 03.03.11 N 327-Ն)

56. Եթե կազմակերպությունը մրցույթին ներկայացրել է լիզինգով ձեռք բերված ավտոբուս (ավտոբուսներ), և լիզինգի պայմանագրի ժամկետն ավելի ցածր է, քան երթուղու սպասարկման իրավունքի հատկացման համար սույն կարգի 54-րդ և 55-րդ կետերով նախատեսվող ժամկետը, ապա երթուղու սպասարկման ժամկետը սահմանվում է մինչև լիզինգի պայմանագրի ավարտը: Երթուղու սպասարկման ժամկետը վերանայվում է միայն լիզինգով ձեռք բերված ավտոբուսի (ավտոբուսների)` որպես կազմակերպության սեփականություն վերագրանցումից հետո` սույն կարգի պահանջներին համապատասխան:

57. Երթուղու սպասարկման ժամկետը կարող է մրցութային հանձնաժողովի կողմից վերանայվել երթուղու մրցույթին ներկայացված ավտոբուսների սեփականության իրավունքի տոկոսի ցուցանիշի փոփոխության դեպքում` սույն կարգի պահանջներին համապատասխան:

58. Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը, և հայտարարվում է նոր մրցույթ:

59. Մեկից ավելի ներքաղաքային (ներմարզային, միջմարզային) և միանման (ավտոբուսային, միկրոավտոբուսային) երթուղիներ սպասարկող կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում, թույլատրվում է տվյալ երթուղում շահագործել նաև իր կողմից սպասարկվող նմանատիպ ներքաղաքային (ներմարզային, միջմարզային) և միանման (ավտոբուսային, միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթներում հաղթող ճանաչված այլ ավտոբուսներ` կազմակերպությունում հրամանագրված այլ` սահմանված պահանջները բավարարող վարորդների միջոցով:

(59-րդ կետը փոփ. 03.03.11 N 327-Ն)

 

IX. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

60. Մրցութային հանձնաժողովը մրցույթը կամ դրա մի մասը հայտարարում է չկայացած, եթե`

1) մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգով սահմանված պահանջները.

2) մրցույթին ներկայացված երթուղու (երթուղիների) սպասարկման համար կազմակերպությունների կողմից ոչ մի փաթեթ չի ստացել, կամ փաթեթներն ստացվել են սույն կարգով նախատեսված պահանջների խախտմամբ.

3) ներկայացված ոչ մի փաթեթի փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.

4) մրցույթի մասնակցի կողմից ներկայացված ավտոբուսները գնահատման արդյունքներով (առանց լրացուցիչ միավորների) ստացել են հնարավորի 70 տոկոսից ցածր միջին գումարային միավոր.

5) երթուղու (երթուղիների) սպասարկման համար մրցույթի գնահատման արդյունքներով հնարավոր չէ ընտրել կազմակերպության` առնվազն 50 տոկոսը լիզինգով ձեռք բերված կամ սեփականության իրավունքով ներկայացված ավտոբուսներ (բացառությամբ 18 և ավելի նստատեղ (առանց վարորդի նստատեղի) ունեցող ավտոբուսների).

6) դրական` 60 միավորից բարձր գնահատական ստացած ավտոբուսների թիվը պակաս է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների թվից.

7) կազմակերպությունը սույն կարգի 67-րդ կետում նշված ժամկետում չի ստացել դեղին հիմնագույնի համարանիշեր և չի կնքել երթուղու սպասարկման պայմանագիր.

8) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դարձել մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը:

(60-րդ կետը լրաց. 03.03.11 N 327-Ն)

 

X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

61. Լիազոր մարմինը մրցույթի արդյունքները մագնիսական կրիչով ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովում է մրցույթների արդյունքների հրապարակումը սեփական ինտերնետային կայքում:

 

XI. ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

62. Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես կարող է իրականացնել լիցենզիա ունեցող ու հանձնաժողովը կազմավորող մարմնի կողմից լիազորված և սույն կարգի պահանջներին համապատասխան դեղին հիմնագույնի համարանիշեր ստացած կազմակերպությունը`

1) երթուղու` նախկին մրցույթով արտոնագրված և դեղին հիմնագույնի համարանիշեր ստացած ավտոբուսներով.

2) մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված այլ կազմակերպություն, որը երթուղու սպասարկման գործում կարող է ներգրավել սույն կարգի պահանջներին համապատասխան` անհրաժեշտ թվով ավտոբուսներ, այդ թվում` վարձակալման հիմունքներով:

(62-րդ կետը փոփ. 03.03.11 N 327-Ն)

 

XII. ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ

 

63. Մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի (N 7 ձև) և կազմակերպության դիմումի հիման վրա ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում` մրցույթով անցած ավտոբուսների հաշվառման համարանիշերի և գրանցման վկայագրի (տեխնիկական անձնագրի) փոխարեն տալիս է ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշեր և գրանցման կտրոն, որում նշված է նաև ավտոբուսների հաշվառման համարանիշը, և մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մրցութային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն` նշելով ավտոբուսների հաշվառման համարանիշերը:

64. Մրցութային հանձնաժողովի կողմից տեղեկանքը տրվում է 5-օրյա ժամկետում:

65. Երթուղու սպասարկման ընթացքում շարժակազմի փոփոխության (ավտոբուսի համալրման, փոխարինման, երթուղու` սպասարկումից հանման կամ սեփականատիրոջ փոփոխության) կապակցությամբ, երթուղին սպասարկող կազմակերպության դիմումի և փոփոխության հիմքերի համաձայն, մրցութային հանձնաժողովը 5-օրյա ժամկետում տրամադրում է տեղեկանք (NN 8, 9, 10, 11 ձևեր) սույն կարգի պահանջներով կատարված փոփոխությանը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումում համապատասխան ձևակերպում տալու համար:

66. Երթուղու սպասարկման ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում կազմակերպությունը դիմումի և մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի հետ միասին ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում է հանձնում ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերն ու գրանցման կտրոնները և ստանում ավտոբուսի հիմնական համարանիշերն ու գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը): Սույն կետում նշված ավտոբուսների համարանիշերի հանձնման և ստացման ժամանակ չի պահանջում ավտոբուսները ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ներկայացնելը:

67. Մրցութային հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշման հիման վրա տրված` մրցույթի մասին տեղեկանքի համաձայն մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով ստանում է բոլոր ավտոբուսների դեղին հիմնագույնի համարանիշերն ու ժամանակավոր գրանցման կտրոնները և դրանք ներկայացնելուց հետո երթուղային ցանցը ձևավորող համապատասխան մարմնի և ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր: Հակառակ դեպքում երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած կազմակերպությանը: Մրցակցության բացակայության դեպքում կազմակերպվում է նոր մրցույթ:

(67-րդ կետը փոփ. 03.03.11 N 327-Ն)

68. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ավտոբուսները փոխարինելու կամ նույն երթուղում ուղևորափոխադրումները տվյալ կամ մրցույթում շահած մեկ այլ կազմակերպության կողմից վերսկսվելու դեպքում այդ կազմակերպությունների ավտոբուսներին դեղին հիմնագույնի համարանիշերը հատկացվում են անվճար` երթուղին սպասարկող տվյալ կամ նախկին կազմակերպության կողմից դրանք ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում վերադարձվելուց հետո 2 ամսվա ընթացքում, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման համար:

 

XIII. ԵՐԹՈՒՂՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

69. Երթուղին սպասարկող կազմակերպության առաջարկությամբ մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա թույլատրվում է`

1) երթուղու սպասարկման համար համալրման կարգով ներգրավել ավտոբուս (ավտոբուսներ).

2) երթուղում ընդգրկված ավտոբուսները սույն կարգի պահանջներին համապատասխան փոխարինել համարժեք ավտոբուսներով.

3) երթուղու սպասարկումից հանել պահուստային ավտոբուսը (ավտոբուսները), պայմանով, որ այն (դրանք) չի (չեն) խոչընդոտի երթուղու բնականոն աշխատանքը և հանված ավտոբուսի (ավտոբուսների) փոխարեն մեկամսյա ժամկետում մրցութային հանձնաժողովի գնահատմանը կներկայացվի (կներկայացվեն) համարժեք ավտոբուս (ավտոբուսներ):

(69-րդ կետը լրաց., փոփ. 03.03.11 N 327-Ն)

70. Երթուղիներում ներգրավվող ավտոբուսների համարժեքությունը որոշում է մրցութային հանձնաժողովը` սույն կարգի պահանջներին համապատասխան:

71. Երթուղու սպասարկման գործում ներգրավվող յուրաքանչյուր ավտոբուսի հավաքած փաստացի գումարային միավորը (առանց լրացուցիչ միավորների) պետք է`

1) համալրման դեպքում` համապատասխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով արձանագրված ավտոբուսների միջին գնահատականին կամ գերազանցի այն, իսկ հանված պահուստային ավտոբուսի փոխարինման դեպքում` համապատասխանի կամ գերազանցի դրա գնահատված միավորին.

2) փոխարինման դեպքում` համապատասխանի կամ գերազանցի փոխարինվող ավտոբուսների գնահատված միավորին:

72. Նախկին մրցույթներով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից համալրման, փոխարինման համար ներկայացված ավտոբուսի (ավտոբուսների) տեխնիկական վիճակի և սույն կարգով նախատեսված այլ ցուցանիշների գնահատման համար օրը նշանակվում է կազմակերպության դիմումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

73. սպասարկման երկրորդ տարվանից սկսած համալրվող (փոխարինվող) ավտոբուսների գնահատված միավորները պետք է հաշվարկվեն` տարեկան 10 տոկոս նվազումը հաշվի առնելով:

74. Երկու և ավելի երթուղիների սպասարկման իրավունք ստացած կազմակերպությունների համար պահուստային ավտոբուսների ընդհանուր թիվը հանձնաժողովը կազմավորող մարմնի կողմից կարող է (բացառությամբ Երևանի ներքաղաքային երթուղիների) նվազեցվել` ապահովելով երթուղիների սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների ընդհանուր թվին համապատասխան պահուստային ավտոբուսները` յուրաքանչյուր 1-5 ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով, եթե ապահովվում են սույն կետում նշված բոլոր պայմանները`

1) կազմակերպության կողմից սպասարկվող երթուղիները միանման են` միջմարզային, ներմարզային կամ ներքաղաքային, և նույնատիպ են (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային).

2) երթուղու սպասարկումից հանվող պահուստային ավտոբուսի փաստացի գումարային միավորը (առանց լրացուցիչ միավորների և հաշվի առնելով տարեկան 10 տոկոս նվազումը) համապատասխանում է մրցույթի արդյունքներով արձանագրված ավտոբուսների միջին գնահատականին կամ ցածր է դրանից.

3) պահուստային ավտոբուսը հանելու հետևանքով չի նվազում մրցույթի արդյունքներով արձանագրված երթուղու ավտոբուսների սեփականության տոկոսը:

75. Մեկ և ավելի երթուղիների սպասարկման իրավունք ստացած կազմակերպությունները նոր երթուղու սպասարկման իրավունքի հատկացման մրցույթին կարող են որպես պահուստային ավտոբուս ներկայացնել (բացառությամբ Երևանի ներքաղաքային երթուղիների) նախկին մրցույթով արտոնագրված ավտոբուսը, եթե ապահովվում են սույն կետում նշված բոլոր պայմանները`

1) երթուղին, որում արտոնագրված է եղել պահուստային ավտոբուսը և մրցույթին ներկայացված երթուղին միանման են` միջմարզային, ներմարզային կամ ներքաղաքային, և նույնատիպ են (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային).

2) մրցույթին ներկայացված պահուստային ավտոբուսի նախկին մրցույթի արդյունքներով հավաքած գումարային միավորը (առանց լրացուցիչ միավորների և հաշվի առնելով տարեկան 10 տոկոս նվազումը) պետք է լինի ամենացածրը տվյալ կազմակերպության կողմից սպասարկվող նույնատիպ և միանման երթուղիների բոլոր ավտոբուսների ստացած միավորներից.

3) մրցույթին ներկայացված հիմնական ավտոբուսը (ավտոբուսները) ձեռք է (են) բերվել սեփականության իրավունքով:

 

XIII.1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

75.1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավոր է`

1) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն երթուղային ցանցը ձևավորող համապատասխան մարմնի և ավտոկայարանային գործունեություն իրականացնող, իսկ ներքաղաքային փոխադրումների դեպքում սպասարկման ծառայություններ մատուցող, կազմակերպության հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր` դրանցում ներառելով նախնական պայմանագրի դրույթները.

2) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» պարբերության համաձայն իրականացնել ավտոբուսների տեխնիկական շահագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1082-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:

(Գլուխը լրաց. 03.03.11 N 327-Ն)

 

XIV. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

76. Երթուղու հատկացման մասին մրցութային հանձնաժողովի որոշումը մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

(Կարգը խմբ. 04.10.07 N 1273-Ն, փոփ., լրաց., խմբ 03.03.11 N 327-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

___________________________________ հայտարարում է ընդհանուր օգտագործման

(մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)

ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար`

 

NN ը/կ ԵՐԹՈՒՂՈՒ`
անվանումը և համարը սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան, երթակարգա-
վարական կետ)
վերջնակետը
(ավտոկայան, ավտոկայարան, երթակարգա-
վարական կետ)
տեսակը (ավտոբուսային/ միկրոավ-
տոբուսային)
սպասարկման համար պահանջվող ավտոբուսների թիվը (ներառյալ պահուստային ավտոբուսների թիվը)
1.          
2.          
3.          

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ.

2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.

3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.

4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).

5. Ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մասին տեղեկանքներ.

6. Ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.

7. Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.

8. Ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ.

9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում.

10. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում, ինչպես նաև ավտոբուսների ամենօրյա նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը և պահպանումն իրականացնելու պայմանագիր` գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.

11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման գինը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված, կնքված և ստորագրված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` սոսնձված և իր կողմից ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է նույնպես կնքված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում` «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ____________________________

Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը ________________________

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն:

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ _________________ ______________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ  N ______

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը),

հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 200  թ. կայանալիք ավտոբուսային (միկրոավտոբուսային)

____________________ մրցույթին (համալրմանը, փոխարինմանը) _________________

(երթուղու անվանումը, համարը)

 

1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

NN ը/կ Մակնիշը Հաշվառման համարանիշը Դեղին
հիմնագույնի համարանիշը
Թողարկման տարեթիվը Վարորդի
անունը, ազգանունը
Նստատեղերի թիվը Ինչ
իրավունքով է
պատկանում կազմակեր-
պությանը
1.              
2.              
3.              

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` ___________________________________________

_______________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին ու ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ մրցութային կարգի ցանկով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու _______________ ________________________________________

(ստորագրությունը)

  (կազմակերպության ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

_____ _______________________200  թ.

 

Մրցութային հանձնաժողովը հայտն ընդունեց

նախագահ _________________ ______________________________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

Կ. Տ.

 

_____ _______________________200  թ.

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն)

 

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ)

 

NN ը/կ Մրցույթի անցկացման ամսաթիվը Փաթեթի հանձնման ամսաթիվը
և ժամը
Փաթեթի բացման ամսաթիվը
և ժամը
Կազմակեր-
պության անվանումը կամ անհատ ձեռնար-
կատիրոջ անունը, ազգանունը
Երթուղու կամ երթուղիների անվանումը
և համարը
Կազմակեր-
պության տնօրենի (լիազորված անձի) կամ անհատ ձեռնար-
կատիրոջ ստորա-
գրությունը
Փաթեթն ընդունողի ստորա-
գրությունը
               
               
               

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն)

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ) ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ___________

______________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը _____________________

Երթուղու անվանումը և համարը ____________________________

Փաթեթի հանձնման գրանցման մտից թիվը

_______ ____________________ 20  թ.

(փաթեթի հանձնման ամսաթիվը)

_______ ____________________ 20  թ.

(փաթեթի բացման ամսաթիվը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար _____________ _______________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն)

 

Ձև N 5

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մրցութային հանձնաժողովի __________ _______________ ____ ___________ 20  թ.

(պաշտոնը)

(անունը, ազգանունը)

(մրցույթի անցկացման օրը)

 

Ավտոբուսի Գնահատականը
NN
ը/կ
մակ-
նի-
շը
հաշ-
վառ-
ման
հա-
մա-
րա-
նի-
շը
դե-
ղին
հիմ-
նա-
գույ-
նի
հա-
մա-
րա-
նի-
շը
նույ-
նաց-
ման
հա-
մա-
րը
թո-
ղարկ-
ման
տա-
րե-
թիվը
վա-
րոր-
դի
ա-
նու-
նը,
ազ-
գա-
նու-
նը
նըս-
տա-
տե-
ղե-
րի
թի-
վը
բան-
վո-
րա-
կան
ար-
գե-
լա-
կի
կա-
յան-
ման
(ձեռ-
քի)
ար-
գե-
լա-
կի
ղե-
կա-
յին
հա-
մա-
կար-
գի
լուսա-
ազդա-
նշա-
նային
միջոց-
ների
և
էլեկ-
տրա-
սար-
քավո-
րում-
ների

դռնե-
րի
փա-
կան-
ների
հու-
սա-
լիու-
թյան
և
ամ-
րու-
թյան

ար-
տա-
քին
տես-
քի
ա-
պա-
կի-
նե-
րի
վի-
ճա-
կի
ու-
ղևո-
րա-
սրա-
հի
կա-
հա-
վոր-
ման
և
հար-
մա-
րա-
դաս-
ման
ան-
վա-
դո-
ղե-
րի
մաշ-
վա-
ծու-
թյան
աս-
տի-
ճա-
նի
կա-
ռուց-
ված-
քա-
յին
փո-
փո-
խու-
թյուն-
ների
ընդ-
հա-
նուր
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
Երթուղու անվանումը և համարը
1.                                    
2.                                    
3.                                    

 

_____________ _____________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն)

 

Ձև N 6

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Ա Մ Փ Ո Փ  Թ Ե Ր Թ Ի Կ

 

______ _________________ 20  թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

Կազմակերպության
անվանումը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը
Ավտոբուսների
(միկրոավտոբուսների)
թիվը
Լիզինգի կամ սեփականության
տոկոսը`
ընտըր-
ված
ավտո-
բուս-
ների
թվից
Կազմա-
կերպու-
թյան
կամ
անհատ
ձեռնար-
կատի-
րոջ
կողմից
առա-
ջարկ-
ված
փոխա-
դրա-
վարձը
Հանձնաժողովի
անդամների
անունները,
ազգանունները,
գումարային
գնահատականները
Ավ-
տո-
բուս-
նե-
րի
մի-
ջին
միա-
վո-
րը
Տո-
կո-
սը`
հնա-
րա-
վո-
րից
Լրացուցիչ
միավորները
Ընդ-
հա-
նուր
միա-
վոր-
նե-
րը
հայտով
մրցույ-
թին
ներկա-
յաց-
ված
մրցույ-
թին
փաս-
տացի
ներ-
կայաց-
ված
եր-
թուղու
սպա-
սարկ-
ման
համար
ընտըր-
ված
              ըն-
դա-
մե-
նը
50
տոկոսից
ավելի լիզինգի կամ սեփակա-
նության ցուցանիշի համար
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
Երթուղու անվանումը և համարը
                                   

 

Մրցութային հանձնաժողովի

 

_____________ ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

 

_____________ ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

 

_____________ ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

 

_____________ ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

 

_____________ ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

 

_____________ ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

 

_____________ ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն, փոփ., լրաց.  03.03.11 N 327-Ն)

 

Ձև N 7

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ____

 

_____________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ___________

______________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը __________________________________

Երթուղու անվանումը և համարը ______________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող
մարմնի որոշման N ____ _____ _____________ 20  թ.

 

NN ը/կ Երթուղու սպասարկման գործում ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)` Ինչ հիմունքով է օգտագործվում Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետը
մակնիշը հաշվառման համարանիշը դեղին հիմնագույնի համարանիշը նույնացման (VIN) համարը թողարկման տարեթիվը
1.              
2.              

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

_____ ___________________ 200  թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն, փոփ. 03.03.11 N 327-Ն)

 

Ձև N 8

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ____

 

______________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂԻՆ ՀԱՄԱԼՐՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ___________

______________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը ____________________________________

Երթուղու անվանումը և համարը __________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող
մարմնի որոշման N ______ ______ ______________ 20  թ.

 

NN ը/կ Երթուղին համալրող ավտոբուսի (միկրոավտոբուսի)` Ինչ հիմունքով է օգտագործվում Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետը
մակնիշը հաշվառման համարանիշը դեղին հիմնագույնի համարանիշը նույնացման (VIN) համարը թողարկման տարեթիվը
1.              
2.              

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

_____ ___________________ 200  թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն, փոփ. 03.03.11 N 327-Ն)

 

Ձև N 9

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ____

 

______________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂԻՆ ՀԱՄԱԼՐՈՂ ԵՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ____________

_______________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը ____________________________________

Երթուղու անվանումը և համարը ___________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին հանձնաժողովը կազմավորող
մարմնի որոշման N ______ ______ _____________ 20  թ.

 

NN ը/կ Երթուղին համալրող ավտոբուսի (միկրոավտոբուսի)` Ինչ հիմունքով է օգտագործվում Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետը
մակնիշը հաշվառման համարանիշը դեղին հիմնագույնի համարանիշը նույնացման (VIN) համարը թողարկման տարեթիվը
1.              
2.              

 

Նշված կազմակերպության կողմից հանձնման ենթակա է (են) երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների (միկրոավտոբուսների) ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշերը):

 

NN
ը/կ
Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)`
մակնիշը հաշվառման համարանիշը դեղին հիմնագույնի համարանիշը նույնացման (VIN) համարը թողարկման տարեթիվը
1.          
2.          

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

_____ ___________________ 200  թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն, փոփ. 03.03.11 N 327-Ն)

 

Ձև N 10

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ____

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

_________________ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հանձնման ենթակա է (են) ___________________ երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների (միկրոավտոբուսների) ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշերը):

 

NN
ը/կ
Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)`
մակնիշը հաշվառման համարանիշը դեղին հիմնագույնի համարանիշը նույնացման (VIN) համարը թողարկման տարեթիվը
1.          
2.          

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

_____ ___________________ 200  թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն, փոփ. 03.03.11 N 327-Ն)

 

Ձև N 11

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ____

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

___________________ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ սպասարկմանը հանձնված ________________________ երթուղու հետևյալ ավտոբուսների (միկրոավտոբուսների) սեփականատերը (սեփականատերերը) փոխվել է (են):

 

NN
ը/կ
Երթուղու սպասարկման գործում ներգրավված ավտոբուսի (միկրոավտոբուսի)` Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետը
մակնիշը նախկին հաշվառման համարանիշը դեղին հիմնագույնի համարանիշը նախկին սեփականատերը նոր սեփականատերը
1.            
2.            

 

Տրվում է նշված ավտոբուսը (ավտոբուսները) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_____________  ___________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

_____ ___________________ 200  թ.

(տեղեկանքը տալու ամսաթիվը)

 

(Ձևը խմբ. 04.10.07 N 1273-Ն, փոփ. 03.03.11 N 327-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան