ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 561-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման հավելվածում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություն) համարել լուծարված:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ 10-օրյա ժամկետում ապահովել կազմակերպությունների լուծարման ավարտի մասին գրառման կատարումը և համապատասխան տեղեկանքները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ լուծարման ավարտի գրառումից հետո կազմակերպությունների գույքի հայտնաբերման դեպքում այն ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, որից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված գույքի տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 11 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 561-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
NN |
Անվանումը |
Հասցեն |
Գրանցման ծածկագիրը |
1. |
Արաբկիրի սանմաքրման մասնագիտացված ավտոտնտեսություն ՊՁ |
քաղ. Երևան, Թբիլիսյան 3/3 |
264.140.02994 |
2. |
«Դեկորատիվ բույսերի աճեցման» ՊՁ |
քաղ. Երևան, Մայակովսկու 86 |
278.140.01281 |
3. |
Կանաչ տնկարկների և ոռոգման ցանցերի շահագործման, շինարարական-վերանորոգման տեղամաս ՊՁ |
քաղ. Երևան, Օրբելի 8 |
264.140.01601 |
4. |
Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի «Ճանապարհների շահագործման տեղամաս» ՊՁ |
քաղ. Երևան, Շիրազի 8 |
271.140.00729 |
5. |
Երքաղխորհրդի էլեկտրացանցերի հատուկ նշանակության ՊՁ |
քաղ. Երևան, Մյասնիկյան 5/1 |
273.140.00039 |
6. |
Բնակֆոնդի նորոգման ՊՁ |
քաղ. Երևան, Ջուղայի 1 |
282.140.00929 |
7. |
Խորհրդային շրջանի բնակարանային տնտեսության արտադրական գլխավոր վարչություն ՊՁ |
քաղ. Երևան, Գայի 19 |
282.140.01075 |
8. |
Երևանի քաղաքապետարանի շենքերի և շինությունների շահագործման ՊՁ |
քաղ. Երևան, Գրիգոր Լուսավորչի 5 |
286.140.02163 |
9. |
Երևանի քաղաքապետարանի «Երևանի պետական ֆիլհարմոնիա» ՊՁ |
քաղ. Երևան, Բուզանդի 1/3 |
286.140.02381 |
10. |
Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային համույթ ՊՁ |
քաղ. Երևան, Բայրոնի 5 |
273.140.01271 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |