Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2011 թվականի N 227-Ա

 

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Ընդունել ի գիտություն, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային հակադոպինգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի՝ 2011 թվականի մարտի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունր Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 25
Երևան